ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխարհում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 106 հազար նոր դեպք է հաստատվել։ Գրում է Gazeta.ru-ն:
Սա համաճարակի սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է եղել:
Կորոնավիրուսի հասատտաված դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է (1,573,778 վարակված և 93.707 մահ), երկրորդ տեղում Ռուսաստանն է (308.705 վարակված և 2.972 մահ), իսկ երրորդ տեղում Իսպանիան է (278.803 վարակված և 27,778 մահ):
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է հանդիսանում, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: