Աշխարհում 5 միլիոն 630 մարդ կորոնավիրուսային վարակով է ախտորոշվել: Այդ մասին են վկայում Worldometer կայքի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Միևնույն ժամանակ, COVID-19- ից մահացել է 325 156 մարդ:
Ապաքինվել է 1 970 979 հիվանդ, որը կազմում է կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թվի 40% -ը:
Ներկայումս աշխարհում հիվանդ է 2 704 495 մարդ:
ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հասատված դեպքերի ավենամեծ թիվը՝ 1.570.583 դեպք: Երկրում կորոնավիորւսից մահացածների թիվը 93.533 է կազմում:
Ըստ Ռուսաստանի օպերատիվ շտաբի, մայիսի 20-ի դրությամբ Ռուսաստանի 85 շրջաններում հայտնաբերվել է կորոնավիրուսի 308.705 դեպք: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 2.972 մահվան դեպք, բուժվել է 85 392 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին:
Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է հանդիսանում, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: