Ավստրալացի երգչուհի Սիան SiriusXM Hits 1-ին տված հարցազրույցի շրջանակներում խոստովանել է, որ 2019թ․ 18 տարեկան երկու տղաների է որդեգրել: Գրում է Gazeta.ru-ն։
Այժմ երիտասարդներն արդեն 19 տարեկան են: Ըստ 44-ամյա երգչուհու՝ նրանք իրենց տարիքի պատճառով հնարավորություն չեն ունեցել այլ ընտանիքներում հայտնվել:
Երգչուհին պատմել է, որ կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված հարկադիր ինքնամեկուսացման ժամանակահատվածում իր որդեգրած երեխաները կարողացել են ինքնակրթությամբ զբաղվել:
Երգչուհին հարազատ երեխաներ չունի: