The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ Մադրիդի դատարանը մերժել է իսպանացի բախտագուշակ Պիլար Աբելի բողոքարկումը, որն իրեն նկարիչ Սալվադոր Դալիի դուստր է անվանում: Գրում է Gazeta.ru-ն։
Այժմ Աբել Պիլարը կվճարի դատարանի ծախսերը, ինչպես նաև նկարչի աճյունի արտաշիրիմում իրականացնելու համար, որն իրականացրել էին 2017թ․ հուլիսին ԴՆԹ անալիզ անելու համար: ԴՆԹ-ի նմուշները ցույց էին տվել, որ Պիլարը Սալվադոր Դալիի դուստրը չէ։
Պիլար Աբելը զբաղվում է տարո խաղաթղթերով ապագայի գուշակությամբ:
Նախկինում նա վստահեցրել է, որ իր մայրիկի և Դալիի միջև կապ է եղել, ինչի արդյունքում 1955 թ. ինքը լույս աշխարհ է եկել։