Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ծրագրում է անձնական հանդիպում անցկացնել G7- ի անդամ երկրների առաջնորդների հետ։ Գրում է Gazeta.ru-ն։
Ըստ նրա, սա «հիասքանչ նշան կլինի բոլորի համար», որ իրավիճակը կորոնավիրուսի պատճառով վերադառնում է բնականոն ընթացքի:
Սկզբում G-7 գագաթնաժողովը նախատեսված էր հունիսի 10-12-ը Մերիլենդ նահանգում անցկացնել: Բայց 2020թ․ մարտին հայտարարվեց, որ G7- ի ղեկավարները հանդիպումը տեսակոնֆերանսի չևաչափով կանցկացնեն: