f

Անկախ

«Շրջանի մասեր». հայ-ադրբեջանական ֆիլմ ղարաբաղյան հակամարտության մասին


Մայիսի 12-ից հանրության դատին է հանձնվել «Շրջանի մասեր» վավերագրական ֆիլմը, որը նկարել են Հայաստանի և Ադրբեջանի  անկախ լրագրողներն ու փորձագետները:  

«Սա ղարաբաղյան հակամարտության պատմության երկու հայացքները զուգորդելու եզակի փորձ է»,- գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:    

«Շրջանի մասեր» ֆիլմը  եռագրության (երեք երեքժամանոց ֆիլմեր՝ «Դեպի պատերազմ», «Պատերազմ» և «Խաղաղություն որոնելիս», ադրբեջաներեն, հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով) համառոտ տարբերակն է 1 ժամ 15 րոպե տևողությամբ, անգլերեն կադրից դուրս պատումով և նախատեսված է միջազգային դիտողի համար:

Ֆիլմաշարը ստեղծել են երեք ոչ կառավարական (հասարակական) կազմակերպություններ՝ Conciliation Resources («Հաշտեցման ռեսուրսներ», Մեծ Բրիտանիա), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (Հայաստան) և Internews Azerbaijan, աշխատանքները տևել են 9 տարի, որոնք համակարգել է «Հաշտեցման ռեսուրսների» կովկասյան ծրագրի տնօրեն Լորենս Բրոերսը: Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Ադրբեջանում և Արցախում, իսկ հեղինակների հանդիպումներն ու քննարկումները տեղի են ունեցել Թբիլիսիում: Ֆիլմերը ֆինանսավորել է Եվրամիությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման եվրոպական գործընկերության ծրագրի (EPNK) շրջանակներում, սակայն հատուկ նշվում է, որ կինոնկարները չեն արտացոլում ԵՄ դիրքորոշումը, ինչպես և որևէ իշխանության դիրքորոշումը: Երեք ֆիլմերի ընդհանուր բյուջեն կազմել է 300 հազար եվրո:

Ֆիլմաշարի սցենարի հեղինակներն են Արմեն Սարգսյանը, Թաթուլ Հակոբյանը, Շահին Ռզաևը, ռեժիսորները՝ Լևոն Քալանթարը, Արա Շիրինյանը, Միրսադիգ Աղազադեն, Ռաուլ Մալլերմանը, օպերատորները՝ Հակոբ Հովհաննիսյանը, Խուջադ Ջաֆարովը, Էլման Նաբիևը, խորհրդատուները՝ Գեղամ Բաղդասարյանը և Թաթուլ Հակոբյանը:

Ինչպես խոստովանել է BBC-ին  Բրոերսը, ֆիլմերը ստեղծողների ոգեշնչման աղբյուրներից մեկը եղել է Ակիրա Կուրոսավայի «Ռասյոմոն» ֆիլմը, որում միևնույն պատմությունը պատմում են բոլոր մասնակիցները իրենց տեսանկյունով:

Վավերագրական ֆիլմի արժանիքներից մեկն էլ, ըստ միջազգային արձագանքի, այն է, որ ընդգրկված են բացառիկ հարցազրույցներ նկարագրվող իրադարձությունների գլխավոր մասնակիցների հետ, ինչպես, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախկին ղեկավարների, նրանց խորհրդականների,  զինվորական հրամանատարների, ազգային շարժումների առաջնորդների, փախստականների, ջարդերի զոհերի ու վկաների հետ, իսկ պատումը կառուցված է երկու կողմերի անկախ հեղինակների սցենարներով: Այդ ֆիլմերում իրար են հաջորդում միևնույն իրադարձությունների կամ միևնույն ժամանակահատվածի մասին հայերի և ադրբեջանցիների 15-րոպեանոց հատվածները, որոնք ընդմիջվում են մեծ թվով արխիվային նյութերով: Ողջ սցենարին հավանություն են տվել երկու կողմերն էլ, մի բան, որ, իհարկե, հեշտ չի եղել:

«Գաղափարը ծնվել է երկար տարիների համատեղ աշխատանքի արդյունքում։ Այն է՝ ստեղծել մի ֆիլմ, որտեղ լսելի կլինի երկու պատմություն, երկու տեսակետ, միևնույն ժամանակ՝ փորձելով հնարավորինս համադրել դրանք։ Գաղափարն ինքնին ռիսկային էր. իրականացումը պահանջում էր շատ ջանք, երկար ժամանակ, հսկայական ռեսուրսներ ու հույզեր։ Այնուամենայնիվ, ամեն ինչ ստացվեց»,- ասում է հայկական կողմի համակարգող Նունե Սարգսյանը։

«Աշխատանքը դժվար էր առաջ գնում։ Ինձ համար գլխավոր խնդիրը Հայաստանի և Ղարաբաղի գործընկերների հետ անհամաձայնությունը չէր, թեպետ դա էլ կար։ Հիմնական խնդիրն ադրբեջանական թիմի ներսում եղած տարակարծություններն էին։ Ֆիլմի ստեղծման ընթացքում ադրբեջանական կողմը փոխեց երեք ռեժիսոր, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր տեսակետը, իր փիլիսոփայությունը։ Շատ դեպքերում ես զիջում էի նրանց, բայց ներքուստ դեմ էի։ Հիմա, երբ նախագիծն արդեն ավարտվել է, կարծում եմ, որ պետք է ավելի վճռականորեն պնդեի իմ տեսակետը»,- խոստովանում է ադրբեջանցի հեղինակ Շահին Ռզաևը։

«Յուրաքանչյուրս էլ յուրովի ու մտովի գրողի ծոցն ենք ուղարկել ֆիլմը՝ մեկը հոգու ճիչը հենց հոգում էլ խեղդելով, մյուսն ուղեղի ծալքերում ոչ կոռեկտ բառամթերքով լեզվի ծայրին հասած միտքը վերջին պահին շտկելով-խմբագրելով, երրորդն արտահերթ գլանակը ծխելով, հինգերորդը սպառնալով չմասնակցել հաջորդ հանդիպմանը։ Գիտեինք, որ որոշ ժամանակ անց ինչ-որ անտեսանելի ուժ նորից մեզ բերելու էր սեղանի շուրջ, ու մենք հերթական անգամ փորձելու էինք փոխզիջումային տարբերակ գտնել»,- պատմում է ֆիլմի խորհրդատու Գեղամ Բաղդասարյանը։

«Շրջանի մասեր» ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ վիճակագրությունը, քաղաքականությունն ու փաստերը հակադարձում են իրար, բայց մարդիկ լրացնում են միմյանց։ Ադրբեջանցի գործընկերների հետ երկարատև վեճի առարկան կարող էր մեկ տառը լինել՝ Շուշի՞, թե Շուշա։ Այս հակամարտության ցանկացած եզրույթ, քարտեզի ամեն մի գիծ, նույնիսկ կոչումի և պաշտոնի թվացյալ անմեղ հիշատակում մեզ վերադարձրել է 1988 թ.՝ ԽՍՀՄ և նույնիսկ ավելի վաղ տարեգրություն։ Բայց մեզ ավելի շատ հետաքրքրում էին ոչ թե թվերն ու տվյալները, այլ թե ինչպես ներկայացնել մարդկային պատմությունները»,- ասում է Արմեն Սարգսյանը։

«Ֆիլմերը ստեղծվել են, երբ ատելությունը, պատերազմական քարոզչությունը, պրոպագանդան ամենապիկում էին։ Դրանք կարող էին ավելի համ ու հոտ ունենալ, բայց մենք աշխատում էինք մի միջավայրում, որտեղ զգում էինք հասարակությունների, իշխող վարչակարգերի շնչառությունը մեր թիկունքում, հատկապես՝ ադրբեջանցի գործընկերները։ Սա մի փորձ է, որի շնորհիվ նոր սերունդը կարող է պատկերացում կազմել հակամարտության մասին։ Միաժամանակ այս ֆիլմը մինի մոդել է երկխոսելու, նաև՝ ցույց տալու, թե ինչքան բարդ է երեք հանրությունների, նրանց ղեկավարների համար փոխզիջում և խաղաղություն գտնելու հույսը, հնարավորությունը, միջոցները»,- նշում է Թաթուլ Հակոբյանը:

Ավարտված ֆիլմերի գոյությունը ցույց է տալիս, որ հեղինակներին հաջողվել է հասնել փոխզիջման: Բայց չէ՞ որ ճշմարտությունը մեկն է. ադրբեջանցին կռվում է տարածքի համար (տարածքային ամբողջականություն), որը նա ձեռք է բերել առանց ճիգ ու ջանքի, մի քաղաքական որոշման շնորհիվ, հայը կռվում է իր հայրենիքում, իր հայրենի տանը ինքնուրույն, անկախ ու ազատ ապրելու համար (ազգի ինքնորոշում): Նրանց հաջողվե՞լ է ցույց տալ ճշմարտությունը, կամ նույն երևույթին երկու հայացքների ու տեսակետների կողք կողքի դնելն օգնո՞ւմ է դիտողին գտնելու ճշմարտությունը: Սա է հարցը: Առայժմ այս մասին չենք կարող պատկերացում ունենալ, քանի որ հասանելի է, ինչպես նշեցինք,  միայն ֆիլմերի համառոտ տարբերակը, որը նախատեսված է միջազգային դիտողի համար: Եվ այս խնդիրն է  առավել դժվարինն ու վտանգավորը: 

Ինչպե՞ս ընտրել ու զուգորդել հատվածները, ինչպես ստույգ որոշել շեշտադրումները, որպեսզի օտար դիտողը ճիշտ ու ամբողջական պատկերացում կազմի: Թողնենք դա  հանդիսատեսի դատին: Նշենք միայն, որ «Շրջանի մասերն» ավարտվում է մեր օրերի իրադարձություններով, սակայն վերջին ուղիղ խոսքը Լևոն Տեր-Պետրոսյանին է վերապահված, որով նա պնդում է, թե Լիսաբոնյան և Մադրիդյան սկզբունքների էությունը նույնն է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշում Ադրբեջանի կազմում, ինչը, ըստ նրա, ապահովում է թե՛ ինքնորոշման, թե՛ տարածքային ամբողջականության սկզբունքները: «Մի՛ խաբեք ժողովրդին»,- հորդորում է նա:  

«Առ այսօր որոշ դրվագներ շարունակում են կրծել հոգիս։ Դրանք այն դրվագներն են, որոնցում փորձել ենք հնարամիտ ու «գանգուր» մտավարժանքներով մեղմացնել-քողարկել այս կամ այն փոխզիջումը։ Բայց արդյո՞ք փոխզիջում կարող է լինել ճշմարտության հարցում։ Ոչ, իհարկե։ Սակայն մի հարց էլ կա, որ տանջում է։ Իսկ ու՞մ համար է ճշմարտությունը։ Մարդու, այլ ոչ թե ճշմարտություն՝ ճշմարտության համար։ Ուրեմն պիտի գնահատել ու խնայել այն մարդկանց, որոնք իրենց ուսերին են վերցրել հակամարտող հանրություններին ճշմարտությունը կում-կում, էջ առ էջ, դրվագ առ դրվագ հրամցնելու ծանր առաքելությունը»,- գրում է Գեղամ Բաղդասարյանը։ 

Գնահատում ենք և այդ տանջալից աշխատանքը գնահատելով հանդերձ՝ առարկում. ճշմարտությունը մնում է ճշմարտություն՝ անկախ այն հանգամանքից, թե ում համար ես դա ասում: Եթե որոշ մարդիկ, եթե նույնիսկ բոլոր մարդիկ այդ ճշմարտությունը չեն ընդունում, դրանից ճշմարտությունը չի փոխվում: Այլ հարց է՝ կարողանո՞ւմ ես այդ ճշմարտությունը պնդել, ապացուցել և տեղ հասցնել:

Իսկ գնահատելու առումով, իհարկե, շատ կարևոր են թե՛ չեզոք (միջազգային), թե՛ երկու կողմերի արձագանքները: BBC-ի վկայությամբ՝ «Շրջանի մասերը» ղարաբաղյան կոնֆլիկտի մասին լավագույն վավերագրական ֆիլմ է համարել ամերիկյան փորձագետ Ջոշուա Կուչերան, որ Eurasianet-ի կովկասյան բաժնի խմբագիրն է: Նա մեջբերել է նաև International Crisis Group-ի փորձագետ Օլեսյա Վարդանյանի կարծիքը՝ «լավագույն վավերագրական աշխատանք կոնֆլիկտի ակունքների մասին»: Աշխարհաքաղաքականության և էներգետիկայի փորձագետ Ռաուֆ Մամեդովն էլ ֆիլմը անկողմնակալ ու հետաքրքիր է համարել զանգվածային լսարանի համար: Կինոնկարը հաջողված և օգտակար է գնահատել արցախցի քաղաքական մեկնաբան Տիգրան Գրիգորյանը:

Սակայն Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչները խիստ քննադատության սլաքներ են ուղղել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Հիմքեթ Հաջիևը ֆիլմը համարել է «տիպիկ հայկական քարոզչություն»: Իսկ Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները չեն մեկնաբանել ֆիլմի պրեմիերան:

Սրանով ամեն ինչ ասված է: Փոխզիջումային ճշմարտություն չի լինում, մանավանդ երբ դիմացինդ ոչ թե ճշմարտությունը, այլ իր ուզածն է փնտրում: Փոխզիջումներով գուցեև ֆիլմ ստեղծվի, նույնիսկ հաջողված ֆիլմ, ինչպես տեսնում ենք, բայց ոչ հաշտություն ու խաղաղություն:  

Մինչ մարդիկ դիտում են ֆիլմը և կարծիքներ հայտնում, Ադրբեջանը հրետակոծում է ոչ միայն Արցախի հենակետերը, այլև Հայաստանի սահմանամերձ գյուղերը, խաղաղ բնակչությանը: Սա է է մաքուր ճշմարտությունը՝ առանց կինո- և քարոզչական հնարքների: Ուրեմն ո՞ւմ համար է ճշմարտությունը, ադրբեջանցո՞ւ, ո՞ր ադրբեջանցու, նրա, որ հայի կյա՞նք է փրկել, նա առանց այդ էլ գիտի դա, թե՞ այն ադրբեջանցու սերնդի, որը Սումգայիթում ողջակիզում էր հայերին: Ո՞ւմ համար, այն հայերի՞, որոնք իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի, նրանց զավակների՞, որ անհայր մեծացան, թե նրանց համար, որոնք խուսափելով հայրենիքին ծառայելուց՝ այսօր իշխանավոր են դարձել ու կա՛մ լռում են, կա՛մ «ժողովրդին խաղաղության նախապատրաստելու» խաղեր են տալիս:

Աղբյուրները՝ BBC, 

Handbook

 

մշակույթ վավերագրական կինոնկար ղարաբաղյան հակամարտություն հայ-ադրբեջանական արտադրություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին