f

Անկախ

Մոտ 2 շաբաթից կորոնավիրուսը ախտորոշվի հայկական արտադրության թեստերով. նախատիպերը փորձարկվում են


Եվս երկու շաբաթ, և բարեհաջող արդյունքի դեպքում Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի ախտորոշումը կարվի տեղական արտադրության թեստերով: Գիտությունների ազգային ակադեմիայի մոլեկուլային կենսաբանության ինստիտուտն արդեն արտադրել է թեստերի մի քանի նախատիպեր, որոնք դեռ փորձարկում են անցնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը:

«Մենք սկսել ենք թեստերի լաբորատոր փորձարկումները՝ մինչև արտադրությունը սկսելը: Մի քանի նախատիպեր ենք պատրաստել արդեն, որոնք այս պահին փորձարկում ենք՝ դրական և բացասական ստուգիչների հետ: Այս պահին փորձարկում ենք թեստի մեջ պարունակվող դրական նմուշով, դա հատուկ պատրաստված նյութ է ՝ հասկանալու թեստը աշխատում է ճի՞շտ, թե՞ սխալ: Երևի մի օրից կսկսենք փորձարկել հիվանդների նմուշներով, որպեսզի ստուգենք թեստերի ճշտությունը: Բայց դա կրկին լինելու է ոչ թե թեստավորում, այլ փորձարկում՝ թեստի աշխատանքի ճշտությունը ստուգելու համար»,-ասաց Առաքելյանը:

Մայիսի 22-ից կամ 23-ից հայ մասնագետները ՊՇՌ մեթոդով ախտորոշող թեստերը փորձարկելու են պացինետների այն նմուշներով, որոնք արդեն իսկ կլինիկական լաբորատոր պայմաններում թեստավորվել են, և դրանց արդյունքը հայտնի է: Դա կարվի մի քանի էտապով, հետո արդեն թեստերի՝ ևս մի խումբ նախատիպեր կպատրաստեն և կտան անկախ փորձարկման: Փորձարկումների ավարտից հետո ինստիտուտը կանցնի բուն արտադրական գործընթացին:

Նախնական պլանով, եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, ապա 2 շաբաթից հայկական արտադրության թեստերով կարվեն թեստավորումները: Հայ մասնագետները կարտադրեն օրական 1000-3000 թեստ: Առկա հումքը կբավարարի 100 հազար թեստի պատրաստման համար: Աշխատանքն արվում է հիմնականում ձեռքով: «Մենք աշխատում ենք մոտ 10-15 հոգով: Եթե ոլորտի մասնագետ ես, աշխատանքն այնքան էլ դժվար չէ: Բայց պարզապես ժամանակատար է: Մենք մոդելավորում ենք ամբողջ թեստավորման ընթացքը»,-ասաց տնօրենը: 

նոր կորոնավիրուս թեստ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Ավտովթար Կապան-Ճակատեն ավտոճանապարհին,տեսանյութ
Մնում է էն մյուս օրն էլ պուլմիզատորով վիրուս փչել տա բնակչության վրա, որ «պրոբլեմը լուծի»։
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ . Կորոնավիրուս
Mikayel Minasyan-ի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։
Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից և զիջեց Վիեննայի պայմանավորվածությունները.Միքայել Մինասյան
Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան
Կպատերազմե՞ն Թուրքիան և Հունաստանը նավթային պաշարների համար
Պարզաբանում.ՊԵԿ
Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես.Լիլիթ Պողոսյան
Ինչու չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ? Ինչին էք սպասում
Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք...
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը
Գեղարքունիքում հունիսի 6-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը,տեսանյութ
Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման
Իրանում մեկ օրում  կորոնավիրուսի 2200-ից ավելի դեպք  է գրանցվել
Որպես քաղցկեղը նոր հաղթահարած մարդ, պիտի ասեմ՝ այդ ո՞վ է երկրի վարչապետին իրավունք տվել այդպես արհամարհաբար խոսել իմ և իմ նմանների կյանքի մասին
«Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա». Էլինար Վարդանյան
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն. Արսեն Թորոսյան
«Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյան
ԱԳՆ-ն հրապարակել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղեվորների ցուցակը
Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ. Հելսինկյան կոմիտե
Երեկոյան պասվում է կարճատև անձևր ու ամպրոպ
«Բա ինչի՞ էիք երկու տարի առաջ լալահառաչ խնդրելով հուշագիր ստորագրում». Գևորգ Պետրոսյանը՝ Մակուցին
Ավելին
Ավելին