f

Անկախ

Կորոնավիրուսի դեմ պայքարում Փաշինյանի արդյունքները մոտ 35 անգամ վատն են Գախարիայից և 8 անգամ՝ Ալիևից


Սովորաբար, երբ համեմատականներ են անցկացվում տարբեր երկրների ղեկավարների գործունեությունների միջև, հիմնականում օգտագործում են էմոցիոնալ գնահատականներ: Մի մասի համար նույն փաստը կարող է դրական ընկալվել, իսկ մյուսների համար՝ բացասական: Եվ դրա համար էլ նման գնահատականները մեծամասամբ սուբյեկտիվ բնույթ են կրում:

Սակայն կան նաև օբյեկտիվ ցուցանիշներ, որոնց միջոցով հնարավոր կլինի նման համեմատականներ իրականացնելը: Օրինակ, կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում այս կամ այն երկրի ղեկավարի գործունեության էֆեկտիվությունը ավելի հեշտ է գնահատել: Քանզի այդ վարակի ցուցանիշը հենց այդ էֆեկտիվության գործակիցն է իրենից ներկայացնում: Սակայն այստեղ էլ կա իր առանձնահատկությունը: Օրինակ, չի կարելի համեմատել ԱՄՆ-ի և Չերնոգորիայի կամ Ռուսաստանի և Դանիայի ցուցանիշները: Քանզի երկրների ծավալների տարբերությունը նույնպես թույլ չի տալիս օբյեկտիվ համեմատություն կատարել:

Այդ տեսանկյունից Հայաստանի իշխանությունների գործունեության էֆեկտիվության ցուցանիշները համեմատելի են Վրաստանի և Ադրբեջանի հետ: Քանզի մենք ապրում ենք նույն տարածաշրջանում, ունենք համեմատաբար համարժեք տարածքային ծավալներ և բնակչություն:

Որպեսզի հասկանանք, թե ինչ էֆեկտիվությամբ է գործում Հայաստանի իշխանությունն այս վիրուսի դեմ, համեմատենք այն հարևան Վրաստանի և Ադրբեջանի ցուցանիշների հետ:

Եվ այսպես, մայիս 20-ի դրությամբ Հայաստանում վարակվածների թիվը կազմում էր 5271 մարդ: Ադրբեջանում այդ ցուցանիշը 3631 էր, իսկ Վրաստանում՝ 713:

Եթե հաշվենք, որ Հայաստանում բնակչության թիվը կազմում է մոտ 3 մլն, Ադրբեջանում՝ մոտ 10 մլն, իսկ Վրաստանում՝ մոտ 3,7 մլն, ապա կարձանագրենք, որ վարակվածների թվով Հայաստանը գերազանցում է Ադրբեջանին մոտ 4,5 անգամ, իսկ Վրաստանին՝ մոտ 10 անգամ: Սրանք էմոցիոնալ գնահատականներ չեն, այլ չոր թվեր են, որոնց հետևում գտնվում են մարդկային կյանքեր:

Ինչ վերաբերում է մահացածների քանակին, ապա նույն օրվա դրությամբ Հայաստանում վիրուսից մահացել էր 67 մարդ, Ադրբեջանում՝ 43, իսկ Վրաստանում՝ 12: Եթե կրկին այս թվերը համեմատենք բնակչության քանակների հետ, ապա կստացվի, որ մեր մոտ մահացածության ցուցանիշը Ադրբեջանից ավելի վատն է 5,75 անգամ, իսկ Վրաստանից՝ 7,6 անգամ:

Եթե փորձենք դուրս բերել այս ցուցանիշների, այսպես կոչված, միջին թվաբանականը, ապա կստացվի, որ Հայաստանի ցուցանիշներն Ադրբեջանից վատն են, ավելի քան 5 անգամ, իսկ Վրաստանից՝ մոտ 9 անգամ:

Այսինքն, մաթեմատիկական լեզվով ասած, ստացանք վիրուսի դեմ պայքարի էֆեկտիվության երեք երկրների գործակիցները:

Սակայն այս ամենին պետք է ավելացնենք նաև այն, որ վիրուսը Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում տարածվել է դրսից: Այսինքն, զբոսաշրջիկներից է եկել այս վիրուսը տարածաշրջան: Իսկ հիմա հաշվենք, թե, օրինակ, քանի՞ զբոսաշրջիկ է անցյալ տարի եկել Հայաստան: Այդ թիվը կազմում է մոտ 1,9 մլն: Վրաստան է անցյալ տարի այցելել մոտ 9,2 մլն մարդ: Ադրբեջան՝ մոտ 3,1 մլն:

Ստացվում է, որ օբյեկտիվորեն վիրուսն ամենաշատը պիտի տարածվեր Վրաստանում՝ Հայաստանից մոտ 4,8 անգամ ավելի, հետո Ադրբեջանում՝ մեզնից մոտ 1,6 անգամ ավելի: Սակայն, ունենք ճիշտ հակառակ ցուցանիշները: Եթե այդ ցուցանիշները բազմապատկենք իրար, ապա կստացվի, որ Փաշինյանի կառավարման էֆեկտիվության գործակիցը Վրաստանի վարչապետ Գախարիայից ցածր է ավելի քան 35 անգամ, իսկ Ալիևից՝ 8 անգամ:

Այս ցուցանիշները մենք ստացել ենք ոչ թե էմոցիոնալ գնահատականների, այլ մաթեմատիկական հաշվարկի արդյունքում:

Այստեղ չենք հաշվարկել, որ թեստավորումների քանակը Հայաստանում մոտ 10 տոկոսով ավելի է եղել Վրաստանից, սակայն 5,5 անգամ պակաս է եղել Ադրբեջանից:

Իհարկե, այստեղ պետք էր հաշվի առնել նաև ժողովուրդների ընդհանուր մակարդակը: Նրանց կենցաղային կուլտուրայի, պատկերացումների և մենթալիտետի տարբերությունները:

Սակայն, եթե վրացիների մակարդակը կարելի է ավելի բարձր համարել մերինից, ապա հաստատ ադրբեջանցիներինը այդպիսին չի կարելի համարել:

Այս տեսանկյունից, եթե Արսեն Թորոսյանը Վրաստանի պարագան կարող է համարել՝ որպես երջանիկ պատահականություն, ինչը վիճելի է, ապա նույնը չի կարելի ասել Ադրբեջանի մասով:

Վերը նշվածից հստակ երևում է, թե ինչ աստիճանի ոչ արհեստավարժ կառավարում կա Հայաստանում, որն իր որակով համեմատելի չէ ոչ միայն Վրաստանի, այլև նույնիսկ Ադրբեջանի կառավարման որակի հետ: Պարզապես ցավալի է, որ իրեն «հեղափոխական» հռչակած իշխանությունը Հայաստանում իրեն թույլ է տալիս լինել այս չափ ինքնավստահ ու անպատասխանատու: Հանգամանք, որը պիտի վիրավորական լինի մեր ժողովրդի համար:

Սակայն, բացի ոչ պրոֆեսիոնալիզմից, այստեղ կա նաև մաքուր քաղաքական գործոնը:

Սուր ճգնաժամային պայմաններում՝ պատերազմ, բնական աղետ և այլն, սովորաբար երկրի ղեկավարը փորձում է համախմբել հանրությանը իր շուրջ, որպեսզի մարտահրավերին դիմակայելն ավելի էֆեկտիվ լինի: Նույն ուղիով են գնում Ադրբեջանում, Վրաստանում և ողջ աշխարհում: Աշխարհում մատների վրա կարելի է հաշվել այն երկրները, որտեղ դա չի գիտակցվում և, ցավոք սրտի, այդ շարքում է գտնվում նաև Հայաստանը:

Քաղաքագիտական հստակ թեզ է նաև այն, որ նման երկրներում բնական աղետի դեմ պայքարը ձախողված է լինելու: Քանզի պառակտված հանրությունն իր գլխավոր ուշադրության կենտրոնում իրական վտանգը չի պահում:

Սա օբյեկտիվ օրինաչափություն է: Քանզի եթե երկրի ղեկավարը հանրությունը բաժանում է «սևերի» և «սպիտակների», ապա ինչո՞ւ նրա խոսքը պիտի լեգիտիմ լինի հանրության այն մասի համար, որը նրան չի ընդունում:

Նույնիսկ ամենամեծ բռնապետը կարող է համախմբել հանրությանը վտանգի առջև, ինչպես դա եղավ, օրինակ, պատերազմի ժամանակ Ստալինի դեպքում: Քանզի նույնիսկ Ստալինը հասկացավ և կարևորեց գլխավորը երկրորդականից, երբ սկսվեց պատերազմը:

Փաշինյանի պարագայում նրա գլխավոր օրակարգը իր կողմից հռչակված թշնամիների դեմ պայքարն է: Վիրուսը այդ շարքում գտնվում է երրորդ-չորրորդ տեղում: Արդյունքում, վիրուսի իրական լինելու հարցում վստահությունը պակասում է ոչ միայն իր հակառակորդների, այլև կողմնակիցների շարքում: Սա քաղաքագիտական դասագրքային օրենքներից է, որի մասին, ցավոք, չգիտի Փաշինյանը:

Հենց դրա պատճառով է, որ Հայաստանում վիրուսի հանդեպ տարատեսակ բնույթի դավադրական տեսություններն ամենաշատն են տարածված: Եվ այդ հարցում մենք կարող ենք համեմատվել նույն ամերիկացիների հետ, որտեղ, երկրի ղեկավարը նույնպես պառակտելով իր հանրությունը՝ փորձում է քավության նոխազ գտնել, ասենք՝ ի դեմս չինացիների:

Ահա, թե ինչու Հայաստանը չի կարողանա խուսափել տարածաշրջանային «Իտալիա» դառնալու ճակատագրից, եթե երկրի կառավարման ոլորտում արագ փոփոխություններ չլինեն:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org


 

Երվանդ Բոզոյան նոր կորոնավիրուս

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Երեկ բերման է ենթարկվել 13 հոգի, նրանցից 8-ն ազատ է արձակվել
Հայաստանում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ
Անահիտ Մանասյանը ներկայացրեց, թե ինչու քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ չի արձակվել
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրան
Արշակ Կարապետյանը հայտարարեց այսօր՝ ապրիլի 24-ին, անհնազանդության ակցիաներ սկսելու մասին
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Անթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասին
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր Կոստաս Մավրիդես
Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին
Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թեւանյան
Ավելին
Ավելին