f

Անկախ

Դեպի ավտորիտար կառավարման համակարգ թևակոխման հիմքերն արդեն նշմարելի են․ Գոհար Մելոյան


Իրավական անարխիա. դեպի ավտորիտար կառավարման համակարգ թևակոխման հիմքերն արդեն նշմարելի են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Երեկ՝ սույն թվականի հունվարի 30–ին, Ազգային ժողովի կայքէջում տեղադրվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի նախաձեռնությամբ ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը և կից նախագծերը:

Ինչ են փորձում անել:

Նախագծերի փաթեթը հերթական վատ մշակված սխեման է՝ ուղղված Սահմանադրական դատարանի դեմ իշխող ուժի կողմից ստեղծված արհեստական ճգնաժամի լուծմանը:

Այսպես՝ ներկայիս իրավակարգավորումների համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների իրականացման համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշումը:

Նախագծերով վերացվում է սահմանադրական օրենքներով սահմանված այս պարտադիր պահանջը և հնարավորություն է ստեղծվում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու պարագայում շրջանցել Սահմանադրական դատարանը:

Բացի այն, որ նախագծերով հասկանալի պատճառներով հիմքեր են փորձում ստեղծել Սահանադրական դատարանի դրական որոշումը ստանալու իմպերատիվ պահանջը վերացնելու, նաև վերացնում են ընդունված սահմանադրական փոփոխությունները Հանրապետության նախագահի ստորագրմանն ուղարկելու պահանջը:

Այսինքն՝ ակնհայտորեն վերացվում են իրավական և ժողովրդավարական պետության համար կարևորագույն հենասյուները՝ իրավունքի գերակայության, իշխանությունների զսպման և հավասարակշռման, օրինականության սկզբունքները:

Բնականաբար, վերոնշյալ պահանջները պատահական սահմանված չեն եղել Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով:

Դրանք մի սահմանադրական մարմնի կողմից կամայականությունների իրականացմումը զսպող և հակակշռող մեխանիզմներ են, այսինքն՝ սահանադրական փոփոխությունների առանցքային նշանակությունը հաշվի առնելով՝ այդ պրոցեսի իրականացմանը ներգրավված են երեք սահմանադրական մարմիններ:

Ձեռքի հետ էլ, հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ լուծում են Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության կարգում իրենց համար հնարավոր այլ խնդիր՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածում սահմանելով, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը քննարկվում է ոչ թե Ազգային ժողովի առաջիկա հերթական նիստերում, այլ առաջիկա նիստերում:

Ամեն դեպքում՝ նախագծերը հակասահմանանադրական են, քանի որ Սահմանադրության 168-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանը Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով՝ մինչև Սահմանադրության փոփոխությունների նախագծի, ինչպես նաև հանրաքվեի դրվող իրավական ակտերի նախագծերի ընդունումը որոշում է դրանց համապատասխանությունը Սահմանադրությանը: Հետևաբար՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքից այս կարգի վերացումն ակնհայտ հակասում է Սահմանադրության պահանջներին և օրենսդրական բաց է ստեղծվում:

Միաժամանակ, Սահմանադրության169-րդ հոդվածն էլ իր հերթին սահմանում է, որ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` Սահմանադրության փոփոխությանը, վերպետական միջազգային կազմակերպություններին անդամակցությանը կամ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերով: Ինչը ևս ակնհայտ իմպերատիվ կարգավորում է:

Ավելին՝ ստեղծվելիք իրավիճակի աբսուրդայնությունից ելնելով՝ կարող եմ ինձ թույլ տալ լրացուցիչ եզրահանգումներ կատարել:

Ենթադրաբար իշխող ուժի դեմ կանգնած Սահմանադրական դատարանի օրհասական խնդիրը լուծելու հնարավոր տարբերակներից է լինելու Սահմանադրության 213-րդ հոդվածում փոփոխությունների իրականացումը, համաձայն որի՝ 2015 թվականին տեղի ունեցած սահմանդրական փոփոխություններից հետո կարգավորվում էր Սահմանադրական դատարանի անդամների և նախագահի պաշտոնավարան հարցը:

Բնականաբար, այս հոդվածը հանդիսանում է անցումային դրույթ և նախատեսված է մեկանգամյա կիրառման և Սահմանադրության հիմանական դրույթների գործողության հարցերի կանոնակարգման համար և իրավամեկնաբանման կամ իրավական տեխնիկայի կանոններով ենթակա չէ փոփոխության»,-նշել է նա:

Գոհար Մելոյան ՖԲ Գրառում Մարդու իրավունքներ

Տավուշում պայքարը շարունակվում է. Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին
Air France ավիաընկերության ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվում
Ախալքալաքի Բերդ-ամրոցից մեկնարկել է պահանջատիրական Ջահերով երթը
Լարված վիճակ Իսակովի պողոտայում. կարմիր բերետավորները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին
Սևանում հրկիզել են «Audi A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Եթե գնայինք Տավուշ, սաղին ծեծելու էինք, ստրուկների շրջանն է եկել. Մանվել Եղիազարյան
Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Մերժիր գժին. Բողոքի ակցիա Հանրապետության հրապարակում,լուսանկար
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Ավելին
Ավելին