f

Անկախ

Արսեն Պողոսյան. «Առողջ եղեք և երբե՛ք մի հանձնվեք»


Կորոնավիրուսի տարածման հետևանքով անորոշ ժամանակով հայտարարված կարանտինից անմասն չի մնացել նաև սպորտը: Հետաձգված առաջնություններից ու մրցաշարերից բացի, մարզիկներն այսօր նաև չեն կարողանում լիարժեք մարզվել:

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականի անդամ, նաև պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող երիտասարդ մարզիկ Արսեն Պողոսյանն Անկախի հետ զրույցում խոսում է ստեղծված իրավիճակի, հետաձգված մրցաշարերի, մարզումների կազմակերպման և լավատեսությամբ առաջ շարժվելու մասին:

-Կորոնավիրուսի տարածումն անդրադարձել է հասարակության գրեթե բոլոր ոլորտների վրա: Ստեղծված անկանխատեսելի իրավիճակներն ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ սպորտի վրա:

- Կյանքի բոլոր ոլորտների վրա իրա ազդեցությունը թողեց և շարունակում է թողնել կորոնավիրուսի համաճարակը:  Իհարկե, այս ամենն առավել անսպասելի էր մարզիկների համար, քանի որ ունեինք պլանավորված մրցաշարեր և մենամարտեր, որոնց համար նախապատրաստական լուրջ փուլ էինք անցել: Հատկապես  մենամարտից մեկ ամիս առաջ  քրտնաջան պարապմունքներ են անցկացնում բռնցքամարտիկները,  որպեսզի բոլոր առումներով պատրաստված լինեն: Կորոնավիրուսի համաճարայի պատճառով անթույլատրելի դարձան բոլոր մարզումները, չեղարկվեցին մրցաշարերը:  

Ես նույնպես պատրաստվում էի մենամարտի, բավական լավ մարզավիճակում էի գտնվում. ցավոք, ամեն բան հետաձգվեց:  Այս ամենից հետո հոգեպես վերականգնվելն էլ բարդ կլինի:  

-Հայտարարված արտակարգ դրության ժամանակ ի՞նչ պայմաններում եք մարզվում: Թեև մարզիկների համար սահմանափակումները որոշակիորեն վերացվել են:

-Ինչպես աշխարհում բոլոր պրոֆեսիոնալ մարզիկների, այնպես էլ ինձ համար այս իրավիճակը որոշակի խոչընդոտներ ստեղծեց, մյուս կողմից էլ ինձ օգտակար էր այն առումով,  որ հնարավորություն ունեցա կենտրոնանալ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածության վրա: Այժմ  շատ բարդ CrossFit պարապմունքներ եմ անցկացնում գիտակ և պրոֆեսիոնալ մարզչի հետ և երկար տարածություններ եմ վազում՝ շնչառությունս և դիմացկունությունս զարգացնելու համար: Առավոտյան վազում եմ, այնուհետև  ֆիզիկական մարզումներ եմ անցկացնում օրվա ընթացքում: Մշտական կապի մեջ եմ հավաքակնի ավագ մարզիչ Վահան Ադիլխանյանի հետ: Վերջինս նույնպես սպասում է այս իրավիճակի բարելավմանը, որպեսզի վերսկսենք հավաքական թիմի հետ մարզումները և մասնակցենք միջազգային մրցաշարերի:  

Բռնցքամարտը կոնտակտային մարզաձև է:  Չես կարող երկար ժամանակ առանց սպարինգ մենամարտերի: Հիմնականում խորհրդակցում եմ  նաև հայրիկիս՝ Սամվել Պողոսյանի հետ, որն  իմ անձնական մարզիչն է, նաև  վաստակավոր մարզիչ ու լեգենդար բռնցքամարտիկ Դավիթ Թորոսյանի հետ:

Նշեմ նաև որ այս ընթացքում կապի մեջ եմ արտերկրում գործունեություն ծավալող պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենբեջերների հետ, որպեսզի պլանավորեմ հաջորդ մենամարտս:

-Ի՞նչ մրցաշարերի պետք է մասնակցեիք, որոնք հետաձգվեցին:

-Հավաքականի հետ պետք է մասնակցեի միջազգային ստուգատեսերի, նաև Սուրգուտում պետք է տեղի ունենար պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո՝ Գերասիմ Կույումջյանի հովանավորչությամբ: Վերջինս մշտապես կանգնած է հայ մարզիկների կողքին: Հուսով եմ շուտով ամեն բան կվերջանա, և բոլորս ամեն ինչ կանենք մեր նպատակների իրագործման համար: Սա էլ  փորձություն է, որից պետք է հաղթող դուրս գանք:

-Հաճախ լսում ենք, որ համաճարակից հետո աշխարհն առաջվանը չի լինի, սպորտի առումով ի՞նչ կասեք: Մրցաշարերի հետաձգումն ի՞նչ անդրադարձ կունենա մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության վրա:

-Հույս ունեմ և հավատում եմ, որ ամեն բան կարգավորվելու է, սա ուղղակի ժամանակավոր դադար: Ոչ մի խոչընդոտ չի կարող խանգարել պրոֆեսիոնալ մարզիկին, որն երազանքներ և  իր առջև դրված ո մեծ նպատակներ:

Ամեն բան լավ է լինելու, ժամանակի  խնդիր է: Չեմ կարծում որ  այս ամենը, պետք է հիմք հանդիսանա հուսահատվելու և հանձնվելու: Պարզապես  ամեն մարզիկ պիտի ինքն իրեն ոգոշնչի՝ հիշելով այն դժվարին ճանապարհը, որն անցել էև շարունակում է անցնել:

Հարկավոր է շարունակել մարզումները, և շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների ու հարազատների հետ, քանի որ միշտ չէ, որ այս հնարավորությունը մեզ կընձեռվի: Մաղթում եմ բոլորին առողջություն: Ուժե՛ղ եղեք և երբեք մի հանձնվեք:

հարցազրույց Սպորտ բռնցքամարտ խմբագրի ընտրանի պրոֆեսիոնալ բռնցքամարտ Արսեն Պողոսյան

Եվ սա՞ էր հայերի ուզածը. Военкор Котенок
«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Ավելին
Ավելին