f

Անկախ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստում Արայիկ Հարությունյանը ստանձնել է նախագահի պաշտոնը


Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման նպատակով մայիսի 21-ին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի է ունեցել ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստը, որը վարում էին Աժ նախագահ Արթուր Թովմասյանը և ԱԺ նախագահի տեղակալ՝ Գագիկ Բաղունցը:

Հատուկ նիստին զինվորական քայլերգի հնչյունների ներքո դահլիճ են բերվել Արցախի Հանրապետության պետական դրոշը, Սահմանադրության մայր օրինակը և 17-րդ դարի Ավետարանը:

Այնուհետև, օրենքով սահմանված կարգով, Նախագահ Արայիկ Հարությունյանը երդում է տվել ժողովրդին, նշելով՝ «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Երդմնակալության արարողությունից հետո հնչել է Արցախի Հանրապետության պետական օրհներգը, որին հաջորդել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնանքի խոսքը՝ ԱՀ նորընտիր նախագահին:

Շնորհակալություն հայտնելով նիստի մասնակիցներին՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ելույթով, որտեղ մատնանշել է 28 տարիների ընթացքում Արցախի Հանրապետության նվաճումներն ու ձեռքբերումները՝ խորհրդանշական համարելով հաղթական մայիս ամսին և հատկապես Շուշի քաղաքում նախագահի պաշտոնը ստանձնելու հնարավորությունը:

«Ես այլևս ոչ թե զուտ կուսակցության, այլ՝ առաջնահերթորեն պետության նախագահ եմ... Դա նշանակում է, որ ես ազատ Արցախի յուրաքանչյուր քաղաքացու նախագահն եմ, համայն հայության արժանապատվությունն ու հպարտությունը մարմնավորող Արցախի նախագահն եմ, մեր համազգային մեծ ու անհավանական երազանքների կյանքի կոչման գլխավոր երաշխավորներից մեկն եմ... Հետևաբար, ես պատրաստ ու պարտավոր եմ ստանձնել պատասխանատվություն բոլորի համար, պատասխանատվություն Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ պետության գլխին վերապահված իրավասությունների պատշաճ կատարման համար»,- ընգծել է Արցախի Հանրապետության նախագահը:

Ամփոփելով ելույթը  նորընտիր նախագահը երդվել է մեծ նախնիներով, հերոս հայորդիների հիշատակով, գալիք սերունդներով՝ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անել առավելագույնը իր գործառույթների պատշաճ կատարման ուղղությամբ՝ ուղենիշ վերցնելով Արցախի Հանրապետության Սահմանադրությունը, նշված սկզբունքները, հայոց համազգային իղձերը և իր խիղճը:

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԱՀ Ազգային ժողովի և անձամբ իր անունից շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու և պաշտոնը ստանձնելու կապակցությամբ մաղթել է հաջողություն ի փառս երկրի և ի բարօրություն Արցախի ժողովրդի:

Ազգային ժողովի հատուկ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա տիկին Աննա Հակոբյանը, ԱՀ  երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱՀ 6-րդ գումարման ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Արցախի  և Հայաստանի հնրապետությունների քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ, հանրային  և գործարար շրջանակների գործիչներ:

Հատուկ նիստի տեսագրությունը հասանելի է հետևյալ հղումով:

 

Արցախի Հանրապետության

 

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

 

 

Արցախի Հանրապետություն երդմնակալության արարողություն Արայիկ Հարությունյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին