f

Անկախ

Հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000


Երկու շաբաթ առաջ, երբ Կառավարությունը հայտարարեց կարանտինի մեղմացման մասին, ես գրել էի նրա մասին, որ համավարակի կտրուկ տարածումից խուսափելու համար, կարանտինի մեղմացումը պետք է զուգորդվի սանիտարա-հիգենիկ կոշտ միջոցառումներով՝ կանխելու վարակի փոխանցումը բոլոր այն վայրերում, որտեղ անխուսափելիորեն մարդկանց շփում է տեղի ունենում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ազգային օրակարգ» կուսակցության համանախագահ Ավետիք Չալաբյանը:

Նա, մասնավորապես գրել է. «Անցած երկու շաբաթների ընթացքում պարզ դարձավ, որ դա բավարար չի արվել, եւ Հայաստանում վարակի տարածումը սկսում է դուրս գալ վերահսկողությունից։ Երեկ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարարեց, որ մայիսի 22-ից արդեն նախատեսվում է թեթեւ ախտանիշներով հիվանդներին չհոսպիտալացնել, քանի որ փաստացի, Հայաստանը մոտեցել է հիվանդանոցային մահճակալների իր սահմանին, եւ այն օգտագործվելու է միայն համեմատաբար ծանր հիվանդների համար։

Որպեսզի պատկերացնենք, թե ինչպես կարող է զարգանալ համավարակի տարածումը Հայաստանում, բավական է նայել ստորեւ բերված թվերին։ Սրանից մեկ ամիս առաջ, երբ Հայաստանում դեռ գործում էր կարանտինը, Հայաստանում եւ Ադրբեջանում վարակակիրների պաշտոնական թիվը մոտավորապես հավասար էր։ Վերջին մեկ ամսում սակայն, Հայաստանում այն քառապատկվել է, այն դեպքում, երբ Ադրբեջանում աճել է 2,5 անգամ։ Համենայն դեպս, բերված են նաեւ Վրաստանի թվերը, որպես հիշեցում, թե վարակի դեմ համակարգված պայքարն ինչ արդյունքներ կարող է տալ։ Նկատի ունենալով նաեւ, որ Ադրբեջանի բնակչությունը գերազանցում է մեր մոտ 3 անգամ, մեկ շնչի հաշվով մենք հիմա 5 անգամ ավելի շատ վարակակիր ունենք, քան Ադրբեջանում, եւ 10 անգամ ավելի շատ, քան Վրաստանում։ Այս թվերը արդեն փաստում են, որ առնվազն անցած ամիսների ընթացքում, վարակի տարածման դեմ պայքարը Հայաստանում Կառավարությունը փաստացի ձախողել է։

Սակայն սա դեռ ամենավատը չի, քանի որ մինչ այժմ, վարակակիրների թիվը տեղավորվել է առողջապահական համակարգի կարողությունների մեջ։ Սակայն եթե վարակը շարունակվի նույն տեմպով տարածվել, եւ երկու շաբաթը մեկ կրկնապատկվել (ինչպես մինչ այժմ), հունիսի վերջին մենք կարող ենք ունենալ մոտ 30 000 վարակակիր, իսկ օգոստոսի վերջին՝ արդեն 250 000, այսինքն մոտավորապես այնքան, որքան այսօր ունեն Իտալիան կամ Իսպանիան։ Պետք չի գիտնական լինել հասկանալու համար, որ սա կարող է բերել ոչ միայն առողջապահական համակարգի կոլապսին, այլեւ երկրի կոլապսին ընդհանրապես, քանի որ այն պայմաններում, երբ յուրաքանչյուր 10-րդ բնակիչը վարակված լինի, օրական տասնյակ եւ հարյուրավոր մահեր տեղի ունենան, երկրում ամեն ինչ կանգ կառնի։

Այսօր մենք գտնվում են դեռեւս այն կետում, երբ դա կարելի է կանխել, բայց դրա համար համավարակի օրական տարածումը մոտավորապես պետք է համապատասխանի առողջացողների թվին, այսինքն չգերազանցի օրը 200 մարդը, այդ դեպքում առողջապահական համակարգը կհասցնի մեկուսացնել եւ նորմալ բուժել նրանց։ Սա հնարավոր է միայն այն դեպքում, երբ սանիտարա-հիգենիկ պայմանները կտրուկ խստացվեն, բոլոր գործատերերը խիստ պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց աշխատակիցների աշխատանքի պայմանների, այլեւ նրանց անվտանգ տեղափոխման համար, հանրային վայրերում խիստ պահպանվի սոցիալական դիստանցավորումը, իսկ կառավարությունն էլ ապահովի համատարած թեստավորում՝ վարակի վաղ հայտնաբերման, մեկուսացման եւ բուժման համար։ Եթե դա չի արվում հիմա, մենք ամեն օր մոտեցնելու ենք մեծ աղետը, եւ ի վերջո հայտնվենք հսկայական մարդկային կորուստների առաջ, ինչպես դա եղավ Իտալիայում, ԱՄՆ-ում, իսկ հիմա էլ ահագնացող տեմպերով տեղի է ունենում Բրազիլիայում, որը համավարակի դեմ պայքաորւմ թույլ է տվել նույն անփութությունը, ինչ Հայաստանը։

Հայաստանում համավարակի ներթափանցումից սկսած, ես պարբերաբար գրում եմ այս թեմայով, եւ հորդորում պայքարի կոշտ մեթոդներ օգտագործել։ Ցավոք, Կառավարության թույլ տված բազմաթիվ սխալները եւ հստակ ռազմավարութան բացակայությունը բերել են նրան, որ վիճակը օրստօրե վատանում է, եւ դրա համար այս Կառավարությունը պետք է ի վերջո պատասխան տա։ Մինչ այդ, ես հորդորում եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ պաշտպանեք ձեր եւ ձեր մերձավորների առողջությունը, պահանջեք ձեր գործատերերից աշխատանքի եւ տեղափոխման անվտանգ պայմաններ, վերակազմակերպեք ձեր կենցաղը այնպես, որպեսզի նվազագույնի հասցնեք ընտանիքից դուրս ֆիզիկական շփումը, եւ անիմաստ ռիսկերի մի դիմեք։ Բոլորիդ առողջություն եմ ցանկանում, Աստված պահապան ձեր ընտանիքներին։

Ավետիք Չալաբյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ Բրիտանիայում մեկ օրում կորոնավիրուսից 324 մարդ է մահացել
ԱՄՆ սենատում պահանջում են թվիթերի դեմ քրեական գործ հարուցել
Թեյլոր Սվիֆթը մեղադրանքներ է հնչեցրել Թրամփի հասցեին
ԱՄՆ-ն խզում է բոլոր հարաբերություններն ԱՀԿ-ի հետ․ Թրամփ
Քայլի Ջեները զրկվել է միլիարդատիրոջ կարգավիճակից
Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ՄԻԵԴ–ի որոշման վերաբերյալ
Տարիներ հետո մեր այս ֆուտուրիստական զրույցն իրականություն դարձավ
Հա, մի հարց էլ՝ «սև իկրան դիմակով ե՞ն ուտում, թե՞ առանց դիմակի»...
Ալիևը Փաշինյանին ներկայացրեց իր «կառուցողականությունը» և Ադրբեջանի ժողովրդի բավարարման գինը
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Լանզարոտեի կոնվենցիան վավերացնող օրենքը
«ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան իրեն դրել է դատավորի տեղ ու արդեն դատավճիռ է կայացնում». Ավետիք Իշխանյանը` Ալեն Սիմոնյանի գրառման մասին
Նախարարը հանդիպել է ՀՎԿԱԿ-ի մասնաճյուղերի տնօրեններին
CNN- ի լրագրողը ձերբակալվել է ուղիղ եթերի ժամանակ
Ռուսաստանում  մեկ  օրում  կորոնավիրուսի 8572  դեպք  է  հայտնաբերվել
Նախագահը մշտապես ուշադրություն է ցուցաբերել երեխաներին առնչվող բոլոր հարցերում. նախագահը ստորագրել է կոնվենցիան
Նիկոլ Փաշինյանի, Արտավազդ Վանյանի եւ Արթուր Ասոյանի ասուլիսը՝ պարետատան նիստից հետո. ուղիղ
Դեռ Վենետիկի հանձնաժողովից էլ պետք է կարծիք ստանա ՍԴ-ն. այս փուլում մեր հաջորդ քայլերը չենք բացահայտի. Արամ Վարդևանյան
Մայիսի 29-ը Խաղաղապահների միջազգային օրն է
ճիշտ կլինի, որ Ադրբեջանից հնչող թեմատիկ հայտարարությունների պատասխաններն առավելապես հնչեն Արցախի Հանրապետության համապատասխան ինստիտուտների կողմից
Լինելու են տարբեր մեկնաբանություններ, քանի որ ՄԻԵԴ-ի կարծիքը գրված է բավականին բարդ տերմիններով. Քոչարյանի պաշտպան
Նախարար Պապիկյանը և ԱՄՆ ՄԶԳ տնօրենը քննարկել են վարչատարածքային բարեփոխումները
Ֆայլաբազառի մտավորականություն. Նաիրա Զոհրաբյան
Կտրականապես դեմ ենք ԱՊՀ հարթակի օգտագործմանը ԼՂ խնդրի բնույթը խեղաթյուրելու համար. Մհեր Գրիգորյան
Թուրքիայում ռեկորդային նվազում է արձանագրվել կորոնավիրուսի նոր դեպքերի ու մահերի մեջ
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թվայնացման, ռազմարդյունաբերության ռազմավարությունների կարևորությունը
Ավելին
Ավելին