f

Անկախ

Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը դրվել է ընթերցողի սեղանին


Բարեգործ գործարար, «նավթի արքա» Ալեքսանդր Մանթաշյանցի մասին «Կովկասի արքան» գիրքը հայերեն է թարգմանվել: Այն մայիսի 22-ից դրվել է ընթերցողի սեղանին: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, հեղինակը Արմեն Գասպարյանն է, նա գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ և թարգմանությամբ:

«Մեծանուն բարերարներ Քըրք Քըրքորյանին և Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույսընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին մեր հրատարակչությունը գիրք է լույս ընծայում՝Ալեքսանդր Մանթաշյանցն է: Վերջինս իր ապրած ժամանակում ամենահարուստ մարդկանցից մեկն է համարվել։ 1899 թվականին Մանթաշյանը ստեղծել է «Ալեքսանդր Մանթաշև և Կո» ընկերությունը, որը 20-րդ դարի սկզբին արդյունահանում էր Բաքվի նավթի կեսից ավելին»,-նշում է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:

Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է բարեգործ-գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը և մյուսները: 20-րդ դարի սկիզբն առավել դժվար ու խառնակ էր հայերի համար։

Մի կողմից անվերջ փորձությունները, գոյապայքարը, որոնք հենց նույն դարի սկզբում վատ վերջաբան էին ունենալու, մյուս կողմից էլ՝ նախորդ դարում իրենց ուղին դժվարությամբ հարթած շատ հայեր դարասկզբին հասել էին իրենց բարձունքին՝ թե՛ ֆինանսական, թե՛ մտավոր գործունեության ոլորտներում։

«Ահա մի այսպիսի հակասական ժամանակաշրջանի հերոսներ են նաև այս գրքում ներկայացված իրական կերպարները, որոնց կարողացավ գաղափարապես ու գործունեությամբ իր շուրջը համախմբել «Կովկասի արքան»։ Լինել «արքա» մի վայրում և մի ժամանակահատվածում, երբ ամենաբարձր տիտղոսը կայսրության փոխարքան է, թերևս անկարելի է։ Բայց ոչ Մանթաշյանցի համար…Քանի որ նրա հաղթանակի գրավականը ոչ թե փողն էր կամ անձնական երջանկությունը, այլ այդ նույն փողը ազգին, ազգային վեհ գաղափարներին ու նպատակներին ծառայեցնելը»,-նշում է թարգմանիչ-խմբագիր Դավիթ Սամվելյանը:

Հայաստան Էդիթ Պրինտ

Այլ հոդվածներ հեղինակից

«Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի. զոհերից մեկը 12-ամյա աղջիկ է
Ողբերգական դեպք Փարաքարի ճանապարհին. բաց հոսանքալարից երիտասարդը հոսանքահարվել և տեղում մահացել է
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր -Պետրոսյան օրակարգ բերեց այն խայտառակ թեզը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, հնարավոր չէ հաջողության հասնել
Արցախցու՝ իր հողում ապրելու իրավունքը անբեկանելի է, որն էլ հենց Արցախի կարգավիճակի գլխավոր գործոնն է
ԱՄՆ-ում ժանտախտ է  հայտնաբերվել
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 23 947 դեպք է հայտնաբերվել
Կորոնավիրուսի դելտա   շտամը քաղաքական սպառնալիք է դարձել  Բայդենի համար․  WP
Իշխանությունը ,անհրաժեշտ սահմանազատումը պատրվակ դարձնելով , Հայաստանը ներքաշել է վտանգավոր խաղի մեջ
Երեկ Գեղարքունիքում վիրավորված ժամկետային զինծառայողին 8 ժամ վիրահատել են, հեռացվել է երիկամը, վիճակը ծանր կայուն է
Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը այսօր նույնպես կրակել են. ՀՀ ՄԻՊ
Պայթյուն՝ Ստեփանակերտում․ տուժածի վիճակը ծանր է․ ԱՀ ԱԻՊԾ
Ձերբակալվել է Ստավրոպոլում հայազգի ոստիկանի սպանության մեջ կասկածվողը
Նույնիսկ դա է խրտնեցնում իշխանություններին. արգելվել է «Հայաստան» դաշինքի ստորագրահավաքը
Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am
Ողբերգական վթար Շիրակի մարզում. կա 3 զոհ, 3 վիրավոր
Այսօր Հայկ Սարգսյանի (Շիշ բռնող) հարսանիքն է. հարսանյաց սրահ մուտքն անձնագրերով է
Փոխգնդապետ ծեծողը՝ պատգամավոր, Ամիրյան փողոցում կրակողի եղբայրը՝ Նիկոլի թիմի գլխավոր. Աղասի Միքայելյան
«Ընտրված» բռնապետիկը վերջնականապես խելագարվել է. Ավետիք Իշխանյան
Փրկարարները որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի շրջանում
Ավտովթար-վրաերթ Երևանում․ Շենգավիթում բախվել են BMW-ն ու Opel-ը. Opel-ն էլ վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ shamshyan.com
Լավրովը կոչ է արել «բարձրացնել ձայնը» Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին պաշտպանելու համար
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել և սպանել է քրեական հետախուզության պետի հայազգի տեղակալին
Ճապոնիան նոր տարածքային պահանջներ է ներկայացրել ՌԴ-ին
5 բերման ենթարկված, ատրճանակներ, հրացաններ, դանակներ, մահակներ․ ոստիկանության ուժեղացված ծառայության արդյունքները Արմավիրի մարզում
Նորագյուղ թաղամասում նռնակ է հայտնաբերվել
Ավելին
Ավելին