f

Անկախ

Համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առերևույթ հափշտակվել է ավելի քան 28 մլն ՀՀ դրամ. 3 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում


ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության  վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են՝ չորս անձանց կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 28մլն ՀՀ դրամ առերևույթ հափշտակություն կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:

Նախաքննությամբ պարզվել է, որ չորս անձինք, հանդիսանալով նույն բանկի հաճախորդներ և քարտապաններ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2019թ. հոկտեմբերին օնլայն համակարգով իրենց  ընթացիկ հաշվեհամարներից առցանց տարբերակով գումարներ են փոխանցել իրենց քարտային հաշվեհամարներին, որից հետո գումարները փոխանցել են մեկ այլ բանկի հաշվեհամարներին: Այնուհետև սխալ գաղտնաբառ մուտքագրելու միջոցով արգելափակել են քարտերը և, օգտվելով քարտի պրոցեսինգային կենտրոնի աշխատանքի ֆունկցիոնալ յուրահատկությունից, իրենց ընթացիկ հաշվեհամարներից կանխիկացրել և հափշտակել են հաշվում արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեցող գումարները, իսկ նրանցից մեկը՝ կանխիկացնելու փորձ է կատարել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշումներ են կայացվել նրանցից երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (հափշտակություն, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ մյուսին՝ 34-181-րդ հոդվածի (հափշտակության փորձ, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ)  3-րդ մասի 1-ին կետով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրանցից  երեքի  նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, կատարված հափշտակությանը մասնակցություն ունեցած հնարավոր հանցակիցներին ու առնչություն ունեցող անձանց պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննությունը  շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստան ՀՀ Քննչական կոմիտե

Այլ հոդվածներ հեղինակից

Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, Դուք հիմա էլ ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի՞ վրա
Ավտովթար Կապան-Ճակատեն ավտոճանապարհին,տեսանյութ
Մնում է էն մյուս օրն էլ պուլվիլիզատորով վիրուս փչել տա բնակչության վրա, որ «պրոբլեմը լուծի»։
ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԻՐ ԴՐԱԽՏԱՎԱՅՐ . Կորոնավիրուս
Mikayel Minasyan-ի վերջին տեսանյութում հետաքրքիր լուսանկարներ կային Հորդանանից։
Իշխանությունը զավթելու համար Փաշինյանը ժամանակ մուրաց Ալիևից և զիջեց Վիեննայի պայմանավորվածությունները.Միքայել Մինասյան
Ունենք առաջընթաց. Դավիթ Անանյանը հասկացավ, որ պետք է արագ փախչել խորտակվող նավից. Միքայել Մինասյան
Կպատերազմե՞ն Թուրքիան և Հունաստանը նավթային պաշարների համար
Պարզաբանում.ՊԵԿ
Փչացած պատեֆոնի պես նույն երգն ես դնդնացնում, որ ի՞նչ անես.Լիլիթ Պողոսյան
Ինչու չեք խնդրում բարեկամ երկրներին Հայաստան գործուղել բժիշկներ? Ինչին էք սպասում
Ես՝ որպես քաղաքացի, ունեմ ճիշտ կառավարվելու իրավունք...
Թշնամիների հետ պայմանավորվողը. երկիրը դժոխքի վերածած անսկզբունք ապիկարը
Գեղարքունիքում հունիսի 6-ին կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 32 նոր դեպք, 51 առողջացած
Հայաստանում շուրջ 200 կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Հրապարակվել են Երեւանից Վորոնեժ ժամանած ինքնաթիռից 16 տոննա մաքսանենգ ծխախոտի առգրավման բացառիկ կադրերը,տեսանյութ
Վաղ ախտորոշված ու ադեկվատ մասնագետի դիմած քաղցկեղով հիվանդը ենթակա է վերջնական բուժման
Իրանում մեկ օրում  կորոնավիրուսի 2200-ից ավելի դեպք  է գրանցվել
Որպես քաղցկեղը նոր հաղթահարած մարդ, պիտի ասեմ՝ այդ ո՞վ է երկրի վարչապետին իրավունք տվել այդպես արհամարհաբար խոսել իմ և իմ նմանների կյանքի մասին
«Մարդիկ անտեսում են վարչապետի ասածները, եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա». Էլինար Վարդանյան
Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսի կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն. Արսեն Թորոսյան
«Գմփում եք, տղերք, գռփում ու գմփում». Արմեն Աշոտյան
ԱԳՆ-ն հրապարակել է Կիև-Երևան չարտերային թռիչքի ուղեվորների ցուցակը
Կոչ ՀՀ ոստիկանությանը՝ բացառել անհավասար մոտեցումը անցկացվող հավաքների նկատմամբ. Հելսինկյան կոմիտե
Երեկոյան պասվում է կարճատև անձևր ու ամպրոպ
Ավելին
Ավելին