f

Անկախ

«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ». Արմեն Սարգսյան


«Կորոնավիրուսը դեռևս չի հաղթահարվել և, կարծում եմ, երկար ժամանակ ներկա է լինելու այստեղ»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ կոչ անելով քաղաքացիներին կատարել բոլոր պարտականությունները, լինել կարգապահ, մտածել պատասխանատվության մասին, հարազատների, ծնողների, նրանց մասին, ովքեր հիվանդ են կամ թույլ առողջություն ունեն:

Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված քայլերին, նախագահն ասել է, որ միշտ էլ կհասցնենք գնահատել , թե աշխարհը, մեր կառավարությունը, մեզանից յուրաքանչյուրն ինչ արեց, ինչպես արեց: «Բայց, կարծում եմ, շատ էական է, որպեսզի մեզանից յուրաքանչյուրն այսօր նաև մտածի, թե ինչպես կարող է օգտակար լինել,- նշել է նախագահ Սարգսյանը:- Եվ այդ իմաստով Հանրապետության նախագահի աշխատակազմն իր փոքր ներդրումը փորձում է բերել այս գործին: Նախ և առաջ, առաջին օրվանից սկսած ես պարբերաբար, համարյա ամեն օր կապի մեջ եմ տարբեր և՛ բարձրաստիճան պաշտոնյաների, և՛ նախագահների, և՛ առողջապահության նախարարների կամ գիտական կենտրոնների հետ, որոնք զբաղվում են այս հարցերով: Մի քանի նպատակով. նախ և առաջ, հասկանալու այս վիրուսի տեսակը, և ինչպես են տարբեր երկրներ պայքարում դրա դեմ, սովորել, թե որտեղ են սխալներ արվել: Այս բոլոր տեղեկությունները փոխանցում էի մեր համապատասխան մարմիններին՝ առողջապահության նախարարին, տալով իմ խորհուրդները և այն, ինչ սովորել եմ:

Միաժամանակ, խոսելով տարբեր երկրների ղեկավարների հետ, ինչ-որ ձևով իրենց աջակցությունն էի խնդրում, որովհետև մենք, մանավանդ առաջին ամիսներին, մեծ կարիք ունեինք պաշտպանական գործիքների՝ սկսած դիմակներից, ձեռնոցներից»:

Որպես արագ և օգտակար արձագանքի օրինակ՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ղեկավարը մի ամբողջ օդանավ է ուղարկել, որի բերած բեռի մեջ, օրինակ, միայն 500 հազար հատ բազմակի օգտագործման ձեռնոցներ էին: «Կամ՝ ՀՀ կառավարությունը Չինաստանից գնել էր որոշակի քանակությամբ դեղորայք, միաժամանակ, Չինաստանի նախագահը մեր անձնական շփման արդյունքում մեծ քանակությամբ նվերներ ուղարկեց՝ բժշկական պարագաներ,-ասել է Հանրապետության նախագահը:- Եվ հիմա նվերների մի մասը՝ սկսած մի քանի տասնյակ հազար դիմակներից, նախագահի աշխատակազմը պետք է բաժանի, օրինակ, ծերանոցներին, կամ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա»:

Օրերս նախագահ Սարգսյանը հեռավար զրույց էր ունեցել ամերիկահայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանի հետ, որի ընկերությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ և որոշակի հաջողությունների է հասել: Նախագահն ասել է, որ ինքն ամեն օր հետևում է կորոնավիրուսի կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող համաշխարհային գործընթացներին, այդ թվում՝ հնարավոր պատվաստանյութի և բուժամիջոցի ստեղծման ուղղությամբ իրականացվող քայլերին և տեղեկատվությանը, մանավանդ եթե դրանք կապ ունեն մեր հայրենակիցների հետ: «Ուրախ կլինեմ, եթե ինքը հաջողության հասնի, բայց իմ խոսակցության կամ հետաքրքրված լինելու նպատակը զուտ ակադեմիական չէ,- անդրադառնալով Նուբար Աֆեյանի հետ զրույցին՝ ասել է նախագահը:- Օրինակ՝ ես խոսել եմ նաև Օքսֆորդի համալսարանի հետ, նրանք արդեն հայտարարել էին, որ նոր պատվաստանյութ է հայտնաբերվել, և նույնիսկ AstraZeneca-ն պայմանագիր է կնքել իրենց հետ: Ես ուզում եմ, որ եթե նոր դեղորայք կա, ապա փորձենք այնպես անել, որ այդ դեղորայքն առաջիններից մեկը Հայաստանում հայտնվի: Օրինակ, Միացյալ Նահանգներում հայտնի Gilead Sciences ընկերությունը դեղորայք է հայտնաբերել, որը որոշակի իրական ազդեցություն է թողնում: Մոտավորապես 6000 հիվանդների բուժել են, և ամերիկյան FDA-ն իրենց լիցենզիա է տվել, որ այդ դեղերն օգտագործվեն: Իհարկե, դրանք շատ թանկ դեղեր են, բայց հնդկական մեկ այլ ընկերություն ստացել է դրանք շատ ավելի էժան տարբերակով թողարկելու իրավունք: Այսօր այդ հնդկական ընկերությունը խոսում է մեր առողջապահության նախարարության հետ, և մենք հնարավորություն կունենանք էժան գնով ձեռք բերել շատ արժեքավոր դեղ»:

Նախագահն ասել է, որ եթե աշխարհում ինչ-որ տեղ կա հետաքրքիր գաղափար կամ նոր դեղ, որը օգտագործվելու է որևէ երկրում, պետք է փորձել այն շատ արագ բերել Հայաստան, որովհետև եթե այդ դեղն իսկապես լինի հաջողված, հերթը շատ մեծ է լինելու:

ՀՀ նախագահի աշխատակազմ

Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր հասցեին անհիմն մեղադրանքներ են հնչեցնում ու սպառնում
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի օգնական Անի Բաբայանը նշանակվել է նրա խորհրդական
«Թքեմ Նիկոլի երեսին, թող թալանչիներին բռնեն» փողոցային առեւտրով զբաղվող պապիկծշշ
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
ԵՄ-ն ի գիտություն է ընդունել Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Կապանում 35-ամյա երիտասարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա դին այրել և թաղել իր այգում
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Ավելին
Ավելին