f

Անկախ

Հայոց ցեղասպանության չճանաչումը կարող է հակառակ ազդեցություն ունենալ. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը իսրայելական «Երուսաղեմ փոստ» թերթին


Իսրայելը չի կարող հաղթել հակասեմիտիզմի դեմ պայքարում, քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսրայելական առաջատար «Երուսաղեմ փոստ» պարբերականին տված հարցազրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը:

Հայաստանի նախագահը, որն անցյալ շաբաթվա ընթացքում գտնվում էր Իսրայելում՝ մասնակցելու Աուշվից-Բիրկենաուի ազատագրման 75-ամյակը նշանավորող՝ Հոլոքոստի հիշատակի 5-րդ միջազգային ֆորումին, ասել է, որ հայ ժողովրդի մեծ մասի համար անհասկանալի է՝ ո՞րն է Օսմանյան կառավարության կողմից իրականացված՝ 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների զանգվածային սպանությունները Իսրայելի կողմից պաշտոնապես չճանաչելու տրամաբանությունը:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են ավելի քան 30 երկրներ, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, որը համապատասխան բանաձև ընդունեց 2019 թվականի հոկտեմբերին: Սակայն Իսրայելը ընդդիմանում է այդ ոճրագործությունը պաշտոնապես «ցեղասպանություն» անվանել:

«Շատ հայեր հարց են բարձրացնում, թե ինչո՞ւ Իսրայելը, որի ժողովուրդը ևս նման մեծ ողբերգություն է տեսել, չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը,- ասել է նախագահ Սարգսյանը: -Այս հարցին տրամաբանական պատասխան չկա: Ես չեմ կարող ասել, որ պատճառը Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններ են»: Սակայն նա ընդունել է, որ 1949 թվականի մարտին ձևավորված իսրայելա-թուրքական հարաբերությունները, հավանաբար, կատալիզատոր են Իսրայելի լռության համար:

«Իսրայելը հարաբերություններ ունի Թուրքիայի հետ,- ասել է Հայաստանի նախագահը: -Այսօր այդ հարաբերությունները կարող են լինել լավ, վաղը կարող են վատանալ, և այդպես շարունակ, սակայն ճշմարտությունը մնալու է ճշմարտություն»:

Նախագահ Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մարդկային ողբերգությունը ճանաչելը բացառապես բարոյականության հարց է, ուստի ինքը կարող է միայն հուսալ, որ մի օր Իսրայելը կճանաչի Ցեղասպանությունը, և «մարդկային, բարոյական արժեքներն ու պատմության կարևորությունը կհաղթեն»: «Ճանաչումը չպետք է կապված լինի Իսրայելի Պետության այս կամ այն շահի կամ մեկ այլ բանի հետ, որը կարևոր է միայն այդ պահին»,- ասել է Հայաստանի նախագահը:

Նա նաև կարծում է, եթե Իսրայելը շարունակի կարեկից չլինել Հայաստանին՝ իրենց միանման ողբերգություններին, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը, դա ինքնին վնասում է հենց Իսրայելի և հրեա ժողովրդին՝ ջանքերին ընդդեմ համաճարակի նման ահագնացող հակասեմիտիզմի:

Նա նաև հավատացած է, որ Իսրայելի չկամությունը կանգնել Հայաստանի կողքին այս երկու բաղդատելի ողբերգությունների՝ Հոլոքոստի և Հայոց Ցեղասպանության հարցում, վնասում է Իսրայելի և հրեա ժողովրդի ջանքերին համաճարակի պես տարածվող հակասեմիտիզմի դեմ նրանց պայքարում: «Տեղի ունեցածի բոլոր պատճառները դեռևս վերացած չեն, -պարբերականին ասել է Հայաստանի նախագահը՝ անդրադառնալով և՛ Հոլոքոստին, և՛ Հայոց ցեղասպանությանը: -Հակասեմիտիզմը դեռևս առկա է: Ծայրահեղ ազգայնականությունը գործում է աշխարհի բոլոր անկյուններում...Դրանք բոլորը կարող են վերադառնալ»:

Նախագահի խոսքով՝ մարդկությունը միտում ունի մոռանալ պատմության դասերը՝ ի շահ ներկայի հարմարավետության: Նախագահ Սարգսյանը կարծում է, որ Թուրքիան Հայոց ցեղասպանությունը չի ճանաչել, քանի որ դա «անհարմարություններ է ստեղծելու իր համար. միլիոնավոր մարդիկ զրկվել են կյանքից, մշակույթ է ոչնչացվել: Թուրքիան, հավանաբար, վախենում է և՛ նյութական, և՛ բարոյական պահանջներից»: «Միգուցե, նրանք վախենում են, քանի որ տարիներ շարունակ ճշմարտությունը չեն ասել իրենց երեխաներին և թոռներին դպրոցներում,- շարունակել է նախագահը: -Ինձ համար անձնապես նշանակություն չունի՝ այս կամ այն երկիրը կճանաչի՞ Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Դա չի փոխելու ոչ իմ, և ոչ էլ այն միլիոնավոր հայերի կյանքը, որոնք զրկվել էին իրենց օջախներից և սփռվել ողջ աշխարհով մեկ: Սակայն, չճանաչելը կարող է հակառակ ազդեցություն ունենալ»:

Նախագահի խոսքով՝ այս կամ այն երկրի կողմից ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը խոսում է այն մասին, թե որքանով արդյո՞ք տվյալ երկիրը կարող է կառուցել հանդուրժող հասարակություն.«Ցեղասպանությունը չճանաչող երկիրն այն երկիրն է, որն ի վերջո անհանդուրժող է լինելու այլոց կրոնի, ազգության, հավատքի և մշակույթի հանդեպ»:

«Մարդկության մեծագույն հիվանդությունն այսօր Չինաստանում հայտնաբերված վիրուսը չէ,-ասել է նախագահ Սարգսյանը: -Այն ՁԻԱՀ-ը կամ քաղցկեղը չէ: Նորագույն տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք ավելի ու ավելի լավ ենք սովորում, թե ինչպես պայքարել քաղցկեղի դեմ կամ հաղթել վիրուսներին, -ասել է նախագահ Սարգսյանը: -Սակայն տեխնոլոգիաները չեն կարող մեզ սովորեցնել՝ ինչպես բուժել անգթության ախտը»:

«Չկա որևէ դեղամիջոց, որը հնարավոր է ընդունել և դառնալ ավելի մարդկային ու ավելի հանդուրժող: Սա շատ ավելի խնդրահարույց թեմա է»,-նշել է նախագահը: Նա ասել է, որ երբ Իսրայելը ճանաչի ցեղասպանությունը, միայն այդ պահից իրապես կկարողանա ստանձնել աշխարհում հակասեմականության և ծայրահեղականության դեմ պաարի առաջամարտիկի իր արդարացի դերը:

«Իսրայելի դեպքն ավելի մեծ հնչեղություն կունենա, երբ այդ երկիրը լինի Հայաստանի, Ռուանդայի և Կամբոջայի գործընկերը, -նշել է նախագահ Սարգսյանը: -Այդ ժամանակ, մենք կարող ենք համախմբվել և ասել. «Բավական է»: Եթե մենք դա չենք անում համախմբված ձևով, այլ յուրաքանչյուրն իր սեփական խաղն է առաջ տանում, ապա մենք տանուլ ենք տալու մարտը»:

Արմեն Սարգսյանն ասել է, որ մասնակցում է Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորումին, քանի որ չի կարծում, որ «յուրաքանչյուր հայի համար ճիշտ կլիներ Հոլոքոստի ողբերգության հիշատակը կապել այն հանգամանքի հետ», թե Իսրայելի խորհրդարանը ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: «Բացառվում է, որ ես, որպես Հայաստանի նախագահ, երբևէ պետք է մտածեի այստեղ չլինելու մասին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով լրագրողի այս հարցին, թե Հայաստանը երկակի չափանիշներ է կիրառում Միավորված ազգերի կազմակերպությունում դեմ քվեարկելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության առնչվող շատ բանաձևերի՝ նախագահ Սարգսյանն ասել է. «Հայկական պետությունը պետք է մտածի հայ ժողովրդի կյանքը պաշտպանելու մասին, հրեական պետությունը պետք է մտածի հրեաների կյանքը պաշտպանելու մասին: Ե՛վ հայերը, և՛ հրեաները մարդկային արարածներ են, սակայն քաղաքականությունն է շատ բաներ որոշում»:

«Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է: Այն ունի 4 հարևան՝ Թուրքիան, որի հետ մեր հարաբերությունները հայտնի են ձեզ, Ադրբեջանը, որի հետ մեր հարաբերությունների մասին դուք նույնպես տեղյակ եք, -շարունակել է նախագահը: -Հայաստանն աշխարհի հետ հաղորդակցվելու միայն երկու ճանապարհ ունի՝ մեկը Վրաստանի միջոցով է, մյուսը՝ Իրանի: Ես այստեղ կանգ կառնեմ»:

Նախագահ Սարգսյանը հույս է հայտնել, որ մինչ տարբերությունների շուրջ համաձայնության գալը՝ երկու երկրները կկարողանան նախանշել այն ոլորտները, որտեղ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Հայաստանի նախագահը Հոլոքոստի ֆորումից հետո հանդիպումներ է ունեցել Իսրայելի առաջատար համալսարաններում ու Իսրայելի նորարարությունների կենտրոնում և նշել է, որ համագործակցության ծրագրեր կան արհեստական բանականության ոլորտում:

Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների միջև զբոսաշրջային այցելությունների աճ կլինի: «Երբ Իսրայելի քաղաքացիներն ավելի շատ այցելեն Հայաստան և ծանոթանան մեր երկրի պատմությանն ու մշակույթին, մեր գեղեցիկ բնաշխարհին ու հիանալի սննդին, երբ ավելի շատ հայեր այցելեն Իսրայել ու այստեղ անցկացնեն իրենց արձակուրդը, այդ ժամանակ աշխարհն ավելի լավը կդառնա»,- եզրափակել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Իսրայել հարցազրույց Հոլոքոստի հիշատակի համաշխարհային ֆորում Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Քլինթոնը Թրամփին  Պուտինի  խամաճիկ է անվանել
Մակրոնը Եվրոպայի համար նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել
Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները
Արքայազն Հարին և Մեգան Մարքլը չեն կարողանա օգտագործել SussexRoyal ապրանքանիշը
Եկատերինբուրգում կկայանա գեղեցկության առաջնություն, որին կմասնակցի նաև Հայաստանի պատվիրակությունը
Սկորսեզեն նամակ է գրել «Մակաբույծներ» ֆիլմի ռեժիսորին
Հայաստանի ու Արցախի փոխգործակցությունը մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն բաղադրիչն է. Փաշինյան
Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է գրանցվել
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ամենաջերմ ու անվերջ ծափահարություններով
Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացելԱննա Կուլի անվան միջազգային մրցույթում
Արդ, կոչ ենք ուղղում Ձեզ, պարոն Վարչապետ, սկսել հրապարակային երկխոսություն Սահմանադրական դատարանի անդամների հետ:
Չինաստանում կորոնավիրուսից ավելի քան 2,3 հազար մարդ է մահացել
«Մաս չկազմել բռնապետական ռեժիմի հաստատման գործընթացին»․ «Վերնատուն» ակումբ
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն Արցախում անցկացրել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստ
Սրա տակ դրված են անձնական բարդույթներ և ոչնչություն լինելու գիտակցման հետևանքներ:
ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ
Լարսի ճանապարհը բեռնատարների համար փակ է. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար
«Ժողովուրդ». Մարզերում հանրաքվեի քարոզարշավը կհամակարգեն մարզպետները եւ այդ տարածքից ընտրված պատգամավորները
ՀՆԱ-ին սպասելիս
«168 ժամ». Արցախում փորձում են արհեստական լարվածություն ստեղծել. Ովքեր են դրա հետեւում
Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. Կոտայքում, Արագածոտնում եւ Շիրակում մառախուղ է
«Փաստ». «Այո»-ի շոուն սկսվեց «Մոնումենտով». «սրանք դեռ ծաղիկներն են»
«Ժողովուրդ». Ծրագրեր են փոխվել․ մանրամասներ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի փակ նիստից
«Հրապարակ». «Այո»-ի թիմն արդեն մշակել է ստրատեգիան. պատկառելի գումարներ են ծախսվելու. Հոլովակները մոնտաժվում են
«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ
Ավելին
Ավելին