f

Անկախ

Սահմանադրական կարգի ցանկացած խախտում ինձ համար անթույլատրելի է. Արթուր Վանեցյան Hraparak.am


Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Վանեցյանը ծավալուն հարցազրույց է տվել «Հրապարակ»   օրաթերթի լրագրողներին։ Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք վաղը՝ «Հրապարակ» օրաթերթում, այսօր տեղադրում ենք մի քանի ուշագրավ հատված այդ հարցազրույցից։

- Պարոն Վանեցյան, ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում իշխանության գալ, սպասելու եք հերթական ընտրությունների՞ն, թե՞ այլ միջոցներ գեներացնելով հասնելու եք արտահերթ ընտրությունների։ Ձեր կուսակցության գաղափարախոսությունը ո՞րն է լինելու, կարգախոս ունե՞ք։

Մեր կուսակցության գաղափարախոսությունը լինելու է ցենտրիզմը՝ աջ ուղղվածությամբ, որովհետև ես շատ եմ կարևորում ավանդական արժեքներն ու ավանդույթների պահպանումը, բայց դա չի նշանակում, որ մենք լինելու ենք կոնսերվատիվ դաշտում գործող կուսակցություն, մենք լինելու ենք կենտրոնում գործող կուսակցություն։ Ամենակարևոր գաղափարն ու գաղափարախոսությունը լինելու է պետության շահի, պետության արժևորումն ու կարևորումը, և այդ ամենի հետ մեկտեղ՝ ես կարևորում եմ մեր ինքնության, մեր ազգային ավանդույթների պահպանումը։

Այսինքն՝ այն բոլոր արժեքները, որոնք սովորական հայ ընտանիքները, հայ մարդը պահել են ու պահպանել իրենց կյանքի ընթացքում։ Դեռևս հստակ կարգախոս մշակված չէ, բայց այն գաղափարները, որոնց շուրջ մենք համախմբվում ենք, կարելի է 2 բառով բնութագրել՝ «Առաջընթաց և ավանդույթներ»։ Այսինքն՝ մենք պետք է միշտ զարգանանք, առաջ գնանք աշխարհի հետ, բայց մեր ինքնությունը, մեր ազգային ավանդույթները պարտավոր ենք պահպանել։

Ինչ վերաբերում է նրան՝ հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքում, թե՞ այլ իրավիճակում կլինեն փոփոխություները, ապա ես կարող եմ ասել մի բան, որ ես կողմնակից եմ միայն սահմանադրական կարգով իշխանափոխությանը, սահմանադրական կարգի ցանկացած խախտում, որը չի բխում մեր օրենքներից, ինձ համար անթույլատրելի է։ Սահմանադրական կարգով ամենատրամաբանական փոփոխությունը հերթական խորհրդարանական ընտրություններն են, արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, և 3-րդ տարբերակը՝  գործող Ազգային ժողովում քաղաքական ուժերի կողմից նախաձեռնվում է վարչապետի ու կառավարության փոփոխություն և ընտրվում է նոր վարչապետ։

Հայաստան Արթուր Վանեցյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հայաստանը նախկին 23 հետկոմունիստական երկրների շարքում կորոնավիրուսի տարածման «չեմպիոն է» դարձել. ինչո՞ւ
Առանց ծխախոտի համաշխարհային օրն է
Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի կենսագրությունը.
Ես չեմ կարծում, որ որ բոլոր կոռուպցիոն սխեմաների հեղինակը Փաշինյանն է
Մեկ օրում՝ կորոնավիրուսով վարակման 355 նոր դեպք. կա 6 մահ, որից 2-ը` այլ հիվանդությունից.ապաքինվել է 69-ը
Մայիսի 30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 495 դեպք. մարզպետ
«Օսաների» մասին, որոնք այսօր թեմա դարձան Միքայել Մինասյանի հերթական տեսանյութի շնորհիվ...
Ինչու՞ է փորձ արվում չեղարկել հանրաքվեն...
Քննարկում վերակենդանացման բաժանմունքների ղեկավարների հետ
Զենքի անօրինական վաճառք, «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարք, կոռուպցիա և անտեսվող մահեր
Ֆիլիպիններում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը
Ռուսաստանում կորոնավիրուսի 8952 դեպք է հայտնաբերվել
Ֆրանսիայի ֆինանսների նախարարը՝ աշխարհում ճգնաժամի ամենաբարդ փուլի մեկնարկի մասին
ՌԴ առողջապահության նախարարը՝ COVID-19- ի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումների մասին
Արթուր Վանեցյանն ընտրվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ. Hraparak.am
Գոնե պատկերացնում ե՞ս, թե դա ինչ աշխատատար, լուրջ, հիմնավոր ու բարդ կազմակերպչական աշխատանք է...
Արայիկ Հարությունյանը ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին հրաման է ստորագրել
Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի հայտարարության հիման վրա հարուցվել է քրեական գործ
Երեք ամիս հետո, չիմանալով ինչ անել, ինչպես դուրս գալ խայտառակ վիճակից, իշխանությունն ու կից սազարդարները սկսեցին «դիմակ կրեք» շոու ծրագիրը...
Հնդկաստանից Հայաստան է վերադարձել 23 քաղաքացիներ, հնդիկ 130 ուսանողներ էլ վերադարձել են Հնդկաստան
«Աղայա» կոչվող տարածքում ձիերին գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց
Ինչո՞վ է պայմանավորված գեներատորների մեծ պահանջարկը
ԱՄՆ-ի ու Հայաստանի սևերն ու սպիտակները
Ավելին
Ավելին