f

Անկախ

Մեր «շատ ավելի ուժեղ համակարգի» ամենամեծ խնդիրը այդ համակարգի ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր


«Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը», — հայտարարել է այսօր Արսեն Թորոսյանը։

Եթե իսկապես այդպես է, ապա ի՞նչն է տարբեր մեր երկրներում, որ հարևանների մոտ վարակվածների թիվը 1 մլն շնչի հաշվով 10 անգամ ավելի ցածր է, որ այնտեղ օրեցօր ավելի քիչ թվով վարակվածներ են գրանցվում և ակտիվ վարակակիրների թիվը նվազում է։

Ժողովուրդը՞։ Բայց չէի ասի, թե վարքի առումով Հայաստանի ու Վրաստանի բնակչությունը շատ է տարբերվում։ Նույնիսկ կասեի, որ այնտեղ մարդիկ ավելի անկարգապահ են քան մեր մոտ։

Բնական հարց պիտի առաջանար Թորոսյանի մոտ. «Եթե շատ ավելի ուժեղ համակարգով տալիս եմ 10 անգամ ավելի վատ արդյունք, չարժի՞ մի հատ վերլուծել, հասկանալ, թե ինչն ենք սխալ անում ու գուցե նույնիսկ վրացիներից հարցնել»։

Բայց այդ հարցը Արսենի մոտ ոչ միայն չի առաջանում, ավելին, նա արհամարհական տոնով հայտարարում է, որ Վրաստանում իր կոլեգաների աշխատանքի մանրամասներն իր համար այդքան էլ «առաջնահերթ չեն» ու սկսում է փիլիսոփայել, թե իսկ գուցե իրենց թեստերը որակյալ չեն, ի՞նչ իմանանք։

Wow! Իսկ ո՞վ պիտի իմանա, թե ինչն է պատճառը, որ քո «շատ ավելի ուժեղ համակարգը» շատ ավելի վատ է աշխատում, քան հարևանինը։ Ո՞ւմ պարտականությունն է իրավիճակը վերլուծելը և հաջողված փորձը ուսումնասիրելը։

Կարո՞ղ է վերջում պարզվել, որ մեր «շատ ավելի ուժեղ համակարգի» ամենամեծ խնդիրը այդ համակարգի ապիկար, բայց միաժամանակ պոռոտախոս ու ծայրահեղ ինքնահավան նախարարն էր։

#կորոնարսեն

#անոռԱնգլուխՁիավորները

Կարեն Վրթանեսյան ՖԲ Գրառում Արսեն Թորոսյան նոր կորոնավիրուս Վրաստան Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

89+1 դատվողները
Տեսչական մարմնի աշխատակիցներն ամիջապես մեկնել էին դեպքի վայր և հայտնաբերել անօգնական վիճակում հայտնված արագիլի 5 ձագ
Ուժային կառույցների ներկայացուցիչներին...
«Սև փղի» խնդիրը կա թե՛ իշխանությունների, թե՛ ընդդիմության, թե՛ ՀԿ-ական շրջանակների, թե՛ ընդհանրապես բոլորիս մոտ։
ՀՀ Սահմանադրության օր՝ տոն, որը կեղծիքով է ստեղծվել
Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը
706 նոր դեպք,9 մահ` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 28 606
Գաղափարները ծառայում են մեծ քաղաքականությանը, որտեղ միայն շահեր են ու հաշվարկներ
ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ՏՈՆԸ
ԱՀԿ-ն դադարեցրել է COVID-19- ով հիվանդների  վրա  երկու  դեղամիջոցների փորձարկումը
ԱՄՆ-ում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
ԿԺԴՀ ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին
Է՜հ, էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար,- ասում է Մհերը:
Քլինթոնը՝ համաճարակի մասին
«Մրցակցում» ենք Քաթարի, Բահրեյնի, Քուվեյթի, Չիլիի հետ․ Հայաստանը COVID 19-ի դեմ պայքարը ձախողած երկրների «պատվավոր» տասնյակում է
Անձնագիր ուտելով անտառապահին սպասելիս
Հայ ազգի բախտը ուղակի բերել ա, որ Արցախյան պատերազմը Նիկոլի պեսները չեն ղեկավարել
Նիկոլ Փաշինյանի Հայաստանը...
Գյումրիում բնակարանում հայտնաբերվել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի 20-ամյա զինծառայողի կախված դին
Մանրամասներ՝ դատավոր Վահագն Մելիքյանի դեմ ԱԱԾ գործադրված ճնշումներից. Փաստինֆո
ԲԴԽ–ն՝ կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին
ՀԿ-ները՝ «Արմնյուզ» եւ «TV5» այցելության մասին
Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Հեղինակավոր The Washington Post-ը, The New York Times-ը և ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» ոստիկանների այցելությանը
Աշխարհաքաղաքական տհասության հետևանք. ՀՀ ՊՆ-ն` ռուսական ռազմակայանը դուրս բերելու մասին
Ավելին
Ավելին