Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 22-ին, ժամը 19։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցի թիվ 177 շենքի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամուց ամբողջությամբ (մոտ 560 քմ) վնասվել է թիվ 66 շենքի տանիքը, որի թիթեղյա ծածկը (մոտ 30 հատ) հայտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածում:
Փրկարարներն ամրացրել են տան տանիքի վնասված հատվածը և հեռացրել մոտակայքում ընկած թիթեղները: