f

Անկախ

Եթե մեկնումեկը փորձել է սրանով ինձ վախեցնել, ապա չարաչար սխալվում է. Տիգրան Աթանեսյան


Երեկ մամուլում լուրեր տարածվեցին, որ հարձակվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա, վիրավորական արտահայտություններ արել նրա ընտանիքի հասցեին, փորձել են վնասել նրա 7-ամյա որդուն: Մանրամասներն այսօր պատմել է ինքը՝ Տիգրան Աթանեսյանը:

«Երկու օր է՝ իմ ընտանիքի հանդեպ ոտնձգություններ են լինում, կարծես թե սկզբում կենցաղային բնույթ էր կրում, բայց այդպես չէ: Իմ տան անմիջապես կողքին գտնվում է Քանաքեռի հին կինոթատրոնը, ներկայումս ձայնագրման ստուդիա է, այդտեղ կա փոքրիկ մանկական հրապարակ, երեխաներս միշտ գնում խաղում են: Սակայն տիրոջ որդին, որը 40 տարեկան է, պահանջում է, ասում է՝ երեխաներս այդտեղ իրավունք չունեն այլևս խաղալու»,- ասաց նա:

Աթանեսյանի խոսքով՝ այդ անձի հետ ինքը որևէ հարաբերություն չունի, իր տունն ու այդ հիմնարկը բաժանող ճաղավանդակ կա:  

«Երկորդ օրը նրանք որոշում են ամբողջությամբ պատնեշով փակել այդ ճաղավանդակները, կինս զանգում է, ասում եմ՝ թող փակեն, ուշադրություն մի դարձրու: Այդ ընթացքում տեսնելով, որ սադրանքին չենք տրվում, 7 տարեկան տղայիս, որ առաջին հարկի պատուհանից նայում է, թե ինչ են անում, սկսում են հայհոյել ամենավերջին սեռական հայհոյանքներով: Հասուն մարդիկ են, 40 տարեկանն ամենաերիտասարդն է: Ուզում են խփել պատուհանիս, կինս վազում է դուրս, 5-6 րոպե ամենաստոր հայհոյանքներ են հնչում կնոջս հասցեին, երեխեքս փակվում են տանը»,- ասում է Աթանեսյանը:

Աթանեսյանի խոսքով՝ նրանք հարձակվել են տան վրա, ասել՝ քանդելու են տունը ու կրկին նշել են իր փաստաբան լինելու հանգամանքը:

«Կինս զանգում է ինձ, ես շտապ հասնում եմ տուն, հասկանում եմ, որ սադրանք է: Տան վրա հարձակվելը չունի արդարացում, նույնիսկ եթե ինձ հետ խնդիր ունենային այդ մարդիկ, սակայն էլի եմ ասում՝ որևէ խնդիր չկա: Ես զանգել եմ ոստիկանություն, և նրանք հետս համարյա հավասար հասել են մեր տուն, միջադեպը շարունակվել է  արդեն ինձ հետ: Հարձակվում են ինձ վրա, և եթե չլիներ ոստիկանությունը, ես այսօր երևի ճաղերի հետևում կլինեի, որովհետև  չգիտեի՝ ինչով կավարտվեր այդ ամենը այդ հայհոյանքներից հետո: Մեկը հայտնի թմրանյութ վաճառող էր, ու իր նման ոչնչություններ էին մնացածը»:

Փաստաբանը նշեց, որ այս միջադեպը կապված է իր մասնագիտական գործունեության հետ, նաև ասաց, որ  ինքը դիմել է պահնորդական ծառայությանը իր տան շուրջը շուրջօրյա պահպանություն իրականացնելու համար:

«Տհաճ վիճակ է, բայց եթե մեկնումեկը փորձել է սրանով ինձ վախեցնել, ապա չարաչար սխալվում է, կրկնակի էներգիայով պայքարելու եմ այս խայտառակության դեմ»,- ասաց նա:

 

Հասարակություն փաստաբան Տիգրան Աթանեսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին