Բանանը, ընկույզը և սպանախը նպաստում են մարդու օրգանիզմում սերոտոնինի առաջացմանը, որը լավ տրամադրության բանալին է: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հոգեբույժ Օլգա Սիվոլդաևային: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետը բացատրել է, որ սննդամթերքները հենց սերոտոնին չեն պարունակվում, բայց նշվածները օգնում են այդ նյութի առաջացմանը:
«Ընկույզը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, որոնք նպաստում են սերոտոնինի առաջացմանը, իսկ սպանախը ֆոլաթթու է պարունակում», - ասել է Սիվոլդաևան:
Բժիշկը նաև ասել է, որ սերոտոնինը ազդում է մարմնի ջերմաստիճանի, տրամադրության, քնի, արյան մակարդման և ախորժակի վրա:
Միջին հաշվով, օրական պետք է մեկ կամ երկու բանան ուտել, մոտ 100 գրամ ընկույզ և 200 գրամ սպանախ: