Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը նախատեսվում է ամռան վերջին սկսել: Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ առողջապահության նախարարության Ն․ Ֆ․ Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգին։ Գրում է Gazeta.ru—ն։
Նշվում է, որ այդ ժամանակ պատվաստանյութը պետք է սկսի արտադրվել:
Գինցբուրգի խոսքերով՝ սկզբում արտադրությունը թույլ չի տա մեծ թվով քաղաքացիների պատվաստել:
Նա նաև նշել է, որ առողջապահության կազմակերպիչները քայլեր են ձեռնարկում, որպեսզի երբ դեղը գրանցվի լայնածավալ պատվաստումներ կարողանան իրականացնել:
Մայիսի 22-ի դրությամբ, Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 326,448 դեպք, որոնք գրանցվել են 85 շրջաններում: Ամբողջ ժամանակահատվածում գրանցվել է 3249 մահվան դեպքեր, բուժվել է 99 825 մարդ:
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2-ն կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: Ամբողջ աշխարհում վարակվել է ավելի քան 5,2 միլիոն մարդ, մահացել է 335 հազար մարդ: