Պակիստանի Սինդ նահանգի առողջապահության նախարարությունը հայտնել է Airbus A320 ինքնաթիռի վթարի հետևանքով 97 մարդու մահվան մասին: Գրում է Russian.rt.com-ը;
Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության մամուլի քարտուղար Միրան Յուսուֆին:
Նշվում է, որ ինքնաթիռում եղել է ընդհանուր առմամբ 99 մարդ, նրանցից 97-ը մահացել են, երկուսը՝ փրկվել:
Նշվում է, որ մինչ այժմ մահացածներից միայն 19 դի է նույնականացվել:
Ավելի վաղ «Պակիստանյան միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Աբդուլ Սաթարը հաստատել էր Կարաչիի օդանավակայանի մերձակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի մասին տեղեկությունը: