f

Անկախ

Արթուր Թովմասյանը հանդիպումներ է ունենում քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ


Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպումներ է ունեցել Արցախի Հանրապետության քաղաքական ուժերի և 2020 թ. նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:

Հանդիպումների նպատակը՝ հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակումն է: Հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահը նշել է, որ, անկախ քաղաքական հայացքներից, համագործակցությունը պետք է լինի ի շահ երկրի բարօրության և զարգացման: Նա նաև կարևորել է համազգային նշանակության հարցերում, ինչպիսիք են՝ Արցախյան հիմնախնդրը, Հայոց ցեղասպանությունը և երկրի անվտանգությունը, քաղաքական ուժերի միասնական դիրքորոշումն ու համատեղ աշխատանքները:

Մեկնարկելով հանդիպումը «Ազատ հայրենիք» կուսակցության կենտրոնական գրասենյակից՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ խորհրդարանում քաղաքական մեծամասնություն կազմող ուժը՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունը, պետք է ավելի ակտիվ գործունեություն ծավալի ինչպես օրենսդրական, միջխորհրդարանական համագործակցության բնագավառներում, այնպես էլ կամուրջ լինի խորհրդարան-բնակչություն կապի համար:

Շարունակելով հանդիպումները՝ Աժ նախագահը ընդունել է արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանին: Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել նախարարի ավանդն արտաքին գործերի ասպարեզում և նշել, որ հանձին ԱԺ-ի՝ արտաքին գործերի նախարարությունը կունենա վստահելի թիկունք: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել երկրի արտաքին գերատեսչության հետ ակտիվ փոխգործակցել օրենսդրական, խորհրդարանական դիվանագիտության, տարբեր երկրների հետ փոխշահավետ համագործակցության հարցերում:

ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը խորհրդարան անցած քաղաքական ուժի՝ Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար կազմի և անդամների հետ էր: Արթուր Թովմասյանն ընդգծել է ընդդիմության դերը խորհրդարանի կայացման գործում և կոչ արել 7-րդ գումարման Ազգային ժողովում լինել ակտիվ, նախաձեռնող, ինչը հնարավորություն կտա էլ ավելի բարձրացնելու խորհրդարանի աշխատանքների արդյունավետությունը:

Նախատեսվում են ԱԺ նախագահի հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական մյուս ուժերի, ինչպես նաև նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ:

 

քաղաքական Արցախի ԱԺ Արթուր Թովմասյան

Այլ հոդվածներ հեղինակից

Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
2019-ին Հայաստանում մեծ ուշադրություն են դարձրել սահմանային անվտանգությանը. ԱԱԾ
Ավելին
Ավելին