f

Անկախ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը պարզաբանում է ներկայացրել


Հարգելի հայրենակիցներ,

 Ի պատասխան վերջին օրերին մամուլում «Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի» վերտառությամբ հրապարակումների, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն էական նշանակություն ունեցող մանրամասներով պարզաբանում է ներկայացնել;

➡️ Քաղաքացի Մարիետա Մխիթարյանին պատկանող Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող շուրջ 3 հա մակերես զբաղեցնող գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փաստացի օգտագործվում է որպես հասարակական սննդի և հանգստի օբյեկտ «Օազիս» անվամբ։ Մարզպետի կողմից գրության հիման վրա ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի գեոդեզիային և հողօգտագործման վերահսկողության վարչության կողմից իրականացվել է ըստ անհրաժեշտության ստուգում, որի արդյունքներում կազմվել է հողերի օգտագործման խախտումների ակտ:

✅ Պարզվել է, որ համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականություն հանդիսացող 3.00166 հա մակերեսով /ծածկագիր 07-002-0048-0157/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության , 0.0091 հա մակերեսով /ծածկագիր 07-002-0048-0148/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության և համայնքի սեփականությունը հանդիսացող /ծածկագիր 07-002-0048-0001/ գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ գործառնական նշանակության հողամասերում առանց որևիցէ օրինական և նպատակային նշանակության փոփոխության կառուցվել և գործում է «Օազիս» անվանումը կրող հասարակական սննդի և հանգստի օբյեկտ:

➡️ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանի կողմից ակտում արձանագրված խախտումների համար մարզպետին է ներկայացրել Աբովյան համայնքի պաշտոնատար անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու միջնորդագիր: Մարզպետի որոշմամբ հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի չափով:

Կոտայքի մարզում տնտեսական գործունեություն իրականցնող անձանց մարզպետը խնդրել, միաժամանակ հորդորել է տնտեսական գործունեություն իրականացնելիս խստագույնս պահպանել իրավակարգավորումներով սահմանաված իրավական նորմերը, իսկ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց, օրենքով լիազորված գործողություններ իրականացնելիս, բացառել խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերական հարաբերություններ սկզբունքով առաջնորդվելը:

Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է և բոլորս հավասար ենք օրենքի առջև:

 

Հասարակություն պարզաբանում Ռոմանոս Պետրոսյան

Այլ հոդվածներ հեղինակից

Թրամփը Չինաստանին և ԵՄ-ին նոր պատժամիջոցներով է  սպառնացել
ԱՀԿ-ն փոխել է դիմակներ և ձեռնոցներ կրելու վերաբերյալ խորհուրդները
Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Ավելին
Ավելին