Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում:
Փետրվար ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը կրկին 6-րդն է:
Հայաստանը ներկայացնող շախմատիստներից 100 լավագույնների շարքում են նաև Գաբրիել Սարգսյանը (44-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (77-րդ տեղ) և առաջին անգամ լավագույն գրոսմայստերների շարքում է Կարեն Գրիգորյանը (91-րդ տեղ): Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է: