f

Անկախ

Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ


ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից։ Իսկ վերջին շրջանում էլ ադրբեջանի իշխանությունը բացահայտ և ակտիվորեն խրախուսում է «Էրիվան՝ ադրբեջանի հանրապետություն» լոզունգներով և պատմության խեղաթյուրմամբ զբաղվող տասնյակ կազմակերպությունների։

Իսկ Հայաստանի իշխանազավթ գլոբալիստները այս ամենին դիվանագիտական, քարոզչական և արտաքին հարաբերությունների տիրույթում ոչ միայն որևէ պատասխան չեն տալիս, ավելին՝ ագրեսոր պետության մասին խաղաղասիրական կոչեր են տարածում, իսկ ռազմավարական գործընկեր, բարեկամական հարաբերություններ ունեցող, ինչպես նաև սահմանակից դրացի-հարևան պետություննների հետ ստեղծում են վիճահարույց հարաբերություններ: Վերջին օրինակը Առողջապահության նախարարի հայտարարությունն է՝ Վրաստանի առողջապահական ոլորտի վերաբերյալ, որը ոչ միայն բամբասանք է պետական մակարդակով, այլև ազգային անվտանգության տեսանկյունից մեր երկրի պետական շահը ոտնահարող քայլ:

Նիկոլի իշխանությունը, մի կողմից՝ արտաքին քաղաքական դաշտում բարդագույն խնդիրների առաջ է կանգնեցնում պետությունը, իսկ մյուս ֆրոնտով գովերգում է հակառակորդ ադրբեջանին, վերջինիս, անձամբ բնորոշելով կառուցողական: Իսկ ներքաղաքական կյանքում, հարազատ «խառնել-թռնել» ձեռագրով, փորձում է ակտիվացնել իր ձեռամբ, երկու տարի առաջ կյանքի կոչված ատելության և պառակտման պրոցեսները, դրանք հասցնելով ընդհուպ՝ քաղաքացիական բախումների:

Մյուս կողմից էլ, ձեռքերը ծալած չի նստում, չեղարկելով գրեթե բոլոր կարանտինային սահմանափակումները, փաստացի նպաստում է վարակի ահագնացող տեմպերի աճին: Հաջորդը՝ հենվելով վարակակիրների մեծ թվի վրա, չի բացառվում, որ կսահմանեն տոտալ կարանտին: Դատելով այս ամենից ակնհայտ է, որ իշխանությունը իր քաղաքական նպատակներն է փորձում կյանքի կոչել մարդկային կյանքերի և առողջության հաշվին: Դեռ հույս ունեն, որ կկարողանան իրենց ազգադավ նպատակները վերջնականապես իրականացնել:

Պարզվում է, այս դասալիք քայլարածները ոչ միայն կարճամիտ են, այլև իրականության զգացումը ամբողջովին կորցրած։ Նույնիսկ չեն ընկալում, որ իրենց արագ հրաժարականը առաջին հերթին իրենց է պետք, հակառակ դեպքում ենթարկվելու են պատասխանատվության այնպիսի ծավալի, որը որպես աննախադեպ իշխանազավթման և հայրենիքը կործանելու օրինակ, թերևս ներառվի համաշխարհային պատմության էջերում՝ վերտառությամբ. «թե ինչ է լինում, երբ իշխանության ղեկին են հայտնվում ծայրահեղ պոպուլիսները, պաթոլոգիկ սուտասանները, ագրեսիվ հակառակորդին կառուցողական համարող դասալիքները, կեղծ խաղաղաղասերներն ու ազգատյաց «երջանիկ անհատները»։

Շատ ծանր է լինելու հաջորդ իշխանության բեռը, սրանք երկիրը հասցրել են սոցիալ-տնտեսական, առողջապահական, բարոյա-հոգեբանական, արտաքին քաղաքական կոլապսի։ Հաջորդ իշխանությունը սրանց քարուքանդ արած ավերակներից, նորից երկիր պետք է կառուցի:

Բարդ է լինելու, աշխատատար, նվիրում ու քաղաքական կամք, առանց պաթոսի, իրական հայրենասիրություն պահանջող, մեր Ազգը հարատևման և հաղթանակելու Աստվածային շնորհ ունի:

Նիկո´լ, չսիրեցիր էլի էս Աստվածային Երկիրը...

Ամեն օրդ քո դեմ է, քո սերմանած ատելության շնորհիվ, հեռացի´ր, քանի դեռ ուշ չէ:

Գևորգ Գևորգյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Ադրբեջան Արցախի Հանրապետություն Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

ԱՀԿ-ն փոխել է դիմակներ և ձեռնոցներ կրելու առաջարկները
Բայդենը ամերիկացիների 15% -ին «ոչ այնքան լավ մարդիկ» է անվանել
COVID-19- ի դեմ  ռուսական պատվաստանյութը պատրաստ է զինվորականների վրա կլինիկական փորձարկման
Քաղաքացին չի կատարել ոստիկանի օրինական պահանջը․ոստիկանության պարզաբանումը տեսանյութի հետ կապվա
«Սա ամբոխավարության ամենախուլիգանական մեթոդներից է». Լարիսա Ալավերդյանը «շոկի» մեջ է
Արցախում կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
2019-ին ՀՀ ԱԻՆ-ին հաջողվել է 480 միլիոն 503 հազար դրամ խնայել. փոխնախարար
Ավինյանը Հայկական կարմիր խաչի ընկերության՝ «Արձագանք նոր կորոնավիրուսային վարակին» ծրագրի մասին որոշում է ստորագրել
Անբարտավանի նման հիմա էլ ոստիկանությանն ու ժողովրդին ես իրար դեմ հանում,պարոն աննախադեպ. Շարմազանով
Առավել երկարատեւ կասեցումներ՝ կրկնախախտումների կամ առավել ռիսկային խախտումների դեպքում․ ԱԱՏՄ-ն անակնկալ ստուգայցերը շարունակվում են
Մեղադրանքներ են առաջադրվել՝ կաշառք տալու և ստանալու համար
ՃՏՊ Արգավանդ գյուղի մոտակայքում
Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարարի հետ
Ռեստորանների աշխատակիցները այսօր կրկին Կառավարության առաջ էին. պահանջում են թույլատրել աշխատել
Ֆրանսիացիները   չվաճառված գինուց  հակասեպտիկներ կպատրաստեն
Հունիսի 10-ին «Արմենիա» ավիաընկերությունը իրականացնելու է չարթերային Երևան-Միներալնիյե Վոդի - Երևան չվերթը
2019 թվականին ՀՀ ԱԱԾ-ն ընդհանուր 49 միլիոն 470 հազար դրամի 7 ավտոմեքենա է ձեռք բերել
Հայաստանը մեկ միլիոն բնակչությանը բաժին ընկնող կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով աշխարհում արդեն 22-րդ տեղում է
«Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Գարեգին Բ
Իրական սիլլոգիզմ
Անցկացվել են մեքենավարման և հրաձգության գործնական պարապմունքներ
ՀՀ սահմանին հետախուզվողներ են ձերբակալվել. ԱԱԾ տնօրեն
ԱՀ Գիտության, կրթության, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ընդունել են Լուսինե Ղարախանյանին
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Մարտական հենակետերում իրականացվել են ստուգումներ
Ավելին
Ավելին