f

Անկախ

ԲԺԻ՞ՇԿ, ԹԵ՞ ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿ


ՀՀ կառավարության , առայժմ ամենահաջողակ նախարարը, կարծում եմ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն է։ Իր նախարարական տարիներին, նա մեծ հաջողություններ գրանցեց մարզային ծննդատները բարեփոխման բագավառում, որով զարկ տրվեց ծնունդերի աննախադեպ աճի։ Այնուհետև նույն մեծ հաջողությամբ օպտիմիզացրեց հանրապետական ՁԻԱՀ-ի կենտրոնը, որի արդյունքում ՁԻԱՀ-ով վարակվածների թիվը Հայաստանում կտրուկ նվազում արձանագրեց։ Այնուհետև մոլորակին հասած կորոնավիրուսային պատուհասի դեմ արհեստավարժ նախարարը, նույնպես աննախադեպ հաջողութուններ արձանագրեց։ Նախարարը միանգամայն ճիշտ էր իր նախնական գնահատականներում, որ այդ վիրուսն առանձնապես վտանգավոր չի, իր երեխաները շարունակում են դպրոց հաճախել և այլն։Նրա բարձր կազմակերպչական ձիրքի շնորհիվ, ոչ միայն տարածաշրջանում, այլև ողջ աշխարհում, Հայաստանը գրանցեց համավարակի ամենաչնչին թիվը։ Հումանիստ նախարարը հոգ է տանում բոլորի հանդեպ և ի տարբերություն , այլ երկրների, իր հայրենակիցներին չի սորտավորում։ Նրա երկու տարվա արդյունավետ կառավարման արդյունքում, Հայստանի առողջապահական համակարգը թռիչքաձև առաջընթաց է արձանագրել, գերազանցելով աշխարհի առաջադեմ երկրներին։ Եվ հենց այս առաջընթացն է զայրացրել մեր հարևան Վրաստանին, որի ղեկավարությունն ուղղակի չարությունից և նախանձից վրդովվել է։ Հարգելի վրացիներ, զուր եք զայրանում, ընդամենը համեմատեք Հայաստանի և Վրաստանի կորոնավիրուսով վարակվածների թվերը։ Թվերը խոսում են ամեն ինչի մասին։ Նայեք և հանգիստ նստեք տեղներդ, թե չէ ասֆալտին կփռվեք։

Հ․Գ․ Կնոջս մայրը, զոքանչս՝ տիկին Ֆրինա Աբաղյանը սրտաբան է։ Բժշկական ինստիտուտում 50-ականներին սովորելու տարիներին,պրոֆեսորներից մեկը (ցավոք անունը մոռացել է), մի դասախոսության ժամանակ նշել է․

-Լուրջ մոտեցեք մասնագիտությանը, որ դառնաք լավ բժիշկ, հակառակ դեպքում կդառնաք գլխավոր բժիշկ կամ տնօրեն։

Ավետիք Իշխանյան ՖԲ Գրառում Արսեն Թորոսյան Վրաստան նոր կորոնավիրուս Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

7-ամյա տղայի ծնողները որպես բռնարարներ վերցվել են հաշվառման. Նելլի Դուրյան
Փաշինյանը պարետատան նիստից հետո հանդես է կգա բրիֆինգով
Որոշ ուժեր փորձում են պառակտել հասարակությունը Ղարաբաղում. նախագահ
Այս աղետը քաղաքականությունից դուրս է. Ալեն Սիմոնյանն ԱԺ ամբիոնից կոչով դիմեց ընդդիմությանը
Կասեցվել է մի շարք գեղեցկության սրահների գործունեությունը
ՏԻՄ ընտրությունները կարող են անցկացվել սեպտեմբեր-հոկտեմբերին. Պապիկյան
Անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք
Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան
Միջնորդությունը երկու ամիս չեն մակագրում ուրիշ դատավորի, հատուկ սպասում են, որ Աննա Դանիբեկյանը գա ու մերժի. Վարդևանյան
Երկրում ստեղծված իրավիճակը այլևս միայն մեկ հանգուցալուծում ունի՝ իշխանության հրաժարական
Արցախի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչումը և հակամարտության լուծման ռազմական ուղուց հրաժարումը պետք է ելակետային դառնա, ոչ թե հանդես գա նրանց միջև բանակցությունների վերջնակետ
«Ձորակ» հոգեկան առողջության կենտրոնում կորոնավիրուսով վարակված կա. խնամյալները այսօր թեստ կհանձնեն
ՀԿԵ բոլոր էլեկտրագնացքներում տեղադրվել են հատուկ սանիտայզերներ
Անցկացվել է մարտական պատրաստության պարապմունք
Անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը
Հայ հեղափոխականի կյանքը. Մանկություն, երիտասարդություն, հեղափոխություն, ապակենտրոնացում
Կասեցում՝ Սևան քաղաքի միանգամից 48 տնտեսվարողի հանդեպ
Գողանում են ծաղիկները, ծաղկասածիլները, կոտրում են նորատունկ ծառերը. Էջմիածնի քաղաքապետարանը ահազանգում է
2-րդ զորամիավորման հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
Դավիթ Բաբայանը՝ Արայիկ Հարությունյանի խորհրդական
Տանկային ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություն
Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ որոշումը հաստատեց Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը
Ռուսաստանի էներգետիկայի եւ վառելիքի առաջին նախարար Վլադիմիր Լոպուխինը մահացել է կորոնավիրուսից
Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կա, որ այս մեծամասնության հետ պատրաստ է կառավարությունում աշխատել. Մարուքյան
Ավելին
Ավելին