f

Անկախ

Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի


Այլևս երբեք...

Մեր հասարակական-քաղաքական կյանքը վերածվել է լրջագույն խնդիրների ու անլրջության մրցավազքի։

Չմոռանանք, որ հայկական երկու պետականությունները մեզ Աստծուց են տրվել, հայ ժողովրդի դարավոր երազներով ու աղոթքներով են վերակենդանացել, մեր հերոսների արյունով են ջրվել, բազմաթիվ նվիրյալների աշխատանքով են կերտվել։ Այն մեզ Հայ պահող ու պաշտպանող միակ կենարար ինստիտուտն է։

Պետություն դարձած հայրենիքն այսպես ապականել, անարգել ու խայտառակ անել՝ նույնիսկ սովորական դիլետանտները չէին կարող։ Միթե՞ փակված փողոցներով ու թշնամություն սերմանած լոզունգներով դեպի իշխանություն քայլած մարդիկ, առ այսօր չեն գիտակցում իրենց պատասխանատվության լրջության աստիճանը։ Միթե՞ «ժողովրդական սերն» այն աստիճան երես է տվել նրանց, որ դարձնել են ինքնասիրահարված ու անբարտավան։ Միթե՞ չկա գիտակցելու, կշռադատելու այն փոքրիկ բնազդը, որով վերջապես իրենց հաշիվ տան ու հասկանան, որ այսպես շարունակել այլևս չի կարելի։

Արևելյան հակառակորդ- հարևանը սահմանին դիվերսիոն ներթափանցման փորձեր է անում, արևմտյան բարեկամ- հարևանի առողջապահական համակարգից հեգնում ու հանդիմանում են, համաճարակի ցուցանիշներն օրեցօր աճում են, գործազուրկների բանակը սոցիալական տագնապ է հնչեցնում, տնտեսության ցուցանիշները նվազում են, այլախոհ քաղաքացիների տարրական իրավունքները վտանգվում ու ոտնահարվում են, դաշնակից ու բարեկամ երկրներն աստիճանաբար մեզ անտեսում են, ատելության ու անհանդուրժողականության խոսքերը քաղցկեղի պես տարածվում են, իսկ հիվանդները՝ հնարավոր է նաև սորտավորվորվե՞ն...

Լավ մինչև ե՞րբ։

Մինչև ե՞րբ կարելի է մսխել պետության ապագայի համար այսքան թանկ ժամանակը, մինչև ե՞րբ պետք է «կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ տրված քարտ բլանշը չարաշահեն, ու քայքայեն հանրային-պետական կյանքը։

Աշխարհում չե՛ք գտնի թեկուզ մեկ երկիր, որտեղ ընդդիմությունը, երկու տարի շարունակ, իշխանություններին լրջության ու խոհեմության կոչեր անի։ Չե՛ք գտնի մի երկիր, որտեղ սպասվող վտանգների ու սպառնալիքների համար, շարունակ ընդդիմությունն ազդանշաններ ուղարկի և ուղղություն ցույց տա իշխանություններին։ Չե՛ք գտնի պետության խնդիրներով այսքան մտահոգ ընդդիմություն, ու նույնքան անդարդ իշխանություն։ Չե՛ք գտնի մի իշխանություն, որի ծախսած ռեսուրսները, կայացրած որոշումներն ու դրանց տված օգուտները կլինեն այսքան անարդյունք։ Չե՛ք գտնի մի իշխանություն, որը չավարտված պատերազմի հերոսների համբավն արատավորող պայքար ծավալի և հովանավորի այն...

Ես անկեղծորեն ցավում եմ ստեղծված իրավիճակի համար։ Այս իրավիճակը պատիվ չի բերում ոչ մեկին՝ մտավորականից, իշխանավորից, ընդդիմադիրից մինչև գիտակից շարքային քաղաքացի։ Նախկինում եղած թերությունների մասին հորինված լեգենդներն այլևս պատրվակ չեն իշխանությունների անկարողություններն արդարցնելու համար։

Հայաստանի հպարտ քաղաքացին արժանի չէր այսպիսի հանգրվանի։

Արտակ Զաքարյան ՖԲ Գրառում Իշխանափոխություն

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին