f

Անկախ

«Sut nikol» գործով «Իրավական ուղի» ՀԿ-ն դատարանում հաղթանակ գրանցեց


Տեղեկացնում ենք, որ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ առավոտյան ժամը 6․30-ի
սահմաններում, մի խումբ քաղաքացիներ իրականացրել են քաղաքական ակցիա՝ Երևան
քաղաքի փողոցների տարբեր հատվածներում «Sut nikol» գրառումներ կատարելով։
Քաղաքական ակցիայի նպատակը քաղաքացիների իրազեկումն էր առ այն, որ
իշխանությունը կրող քաղաքական ուժը նախընտրական շրջանում տվել է քաղաքական
սուտ խոստումներ։

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից քաղաքական ակցիայի իրականացումը
կանխվել է․ մասնակիցները բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության Երևան
քաղաքի վարչության կենտրոնական բաժին, որտեղ պահվել են 3 ժամ։ Արդյունքում
ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացվել է Վարչական իրավախախտումների
վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածով վարչական պատասխանատվության
ենթարկելու որոշում՝ 20 000 ՀՀ դրամ տուգանքի չափով։

«Իրավական ուղի» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից կատարված ուսումնասիրությունների
արդյունքում պարզվել է, որ 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից
առաջ ևս քաղաքացիների կողմից փողոցում և այլ հասարակական վայրերում բազմիցս
կատարվել են գրառումներ, այդ թվում՝ քաղաքական քննադատական բնույթի, սակայն
տվյալներ առկա չեն եղել, որ նման գործողությունների նկատմամբ կիրառված
լիներ վարչական միջամտություն։

Մասնավորապես պարզվել է, որ 2017-2019 թթ․ ընթացքում Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածը կիրառվել է
միայն 2018 թվականի երկրորդ կեսին հինգ անձի նկատմամբ։ Այսինքն՝ Վարչական
իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 172․2-րդ հոդվածը Հայաստանի
Հանրապետությունում սկսել է կիրառվել միայն 2018 թվականի
իշխանափոխությունից հետո։ Մինչ այդ նման ակցիաները պետության կողմից
հանդուրժվել են։

2019 թվականի հուլիսի 12-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության
կենտրոնական բաժնի կողմից կայացված վարչական պատասխանատվության ենթարկելու
որոշումները անվավեր ճանաչելու պահանջով «Իրավական ուղի» ՀԿ-ն դիմել է
դատարան՝ ստանձնելով ակցիայի մասնակիցներից Իշխան Խոսրովյանի և Վրեժ
Սարգսյանի շահերի ներկայացումը վարչական և դատական մարմիններում։

Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարեց «Իրավական ուղի» իրավապաշտպան
հասարակական կազմակերպության փաստաբան Դավիթ Ավագյանի՝ ՀՀ ոստիկանության
Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի 2019թ․-ի հունիսի 12-ի թիվ 028
որոշումը անվավեր ճանաչելու մասին պահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչելով նշված
որոշումը։


 

«Իրավական ուղի» ՀԿ Դատարան Դավիթ Ավագյան ՀՀ Ոստիկանություն

Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Վաղը Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան Սարգսյան
Կյանքից հեռացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Ասելով, թե Տավուշում տարածքներ զիջելուց հետո ճանապարհներ կկառուցեն, իշխանությունը փորձում է կոծկել խնդիրները․ Թաթոյան
Ոսկեպարի, Բաղանիսի բնակիչները փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը, Կիրանցում քննարկում են ստեղծված իրավիճակը
Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
Ավելին
Ավելին