f

Անկախ

Հունիսի 6-ին կմեկնարկի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը՝ ջութակ մասնագիտությամբ


Հունիսի 6-ին՝ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կմեկնարկի Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթը: Այն կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։ Հաշվի առնելով կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը և համավարաքի հետևանքով ամբողջ աշխարհում տեղաշարժի սահմանափակումները՝ կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթն անցկացնել առցանց ձևաչափով։ Մրցույթի ամբողջ ընթացքը՝ բացման և փակման համերգները‚ մրցութային փուլերը‚ կհեռարձակվեն Խաչատրյանի անվան մրցույթի պաշտոնական կայքով՝ https://bit.ly/2zYUgCg ։
Կազմակերպիչները հետաքրքիր լուծումներ են տվել. ստուգատեսի ամբողջ ընթացքում կկիրառվեն տեխնոլոգիական մի շարք նորարարություններ։ Մասնավորապես‚ պատրաստվել է մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը. մանրամասն ներկայացվում է այն քայլերը, որոնք երաժիշտները պետք է կատարեն մրցույթի հեռավար մասնակցության ընթացքում։ Ուղեցույցը App Store և Google Play հարթակներում հասանելի կլինի հունիսի 1-ից։
Միջազգային մրցույթի ժյուրին կգլխավորի ՀՀ ժողովրդական արտիստ, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը։ Ժյուրիի կազմում ընդգրկված են՝ Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ Շանհայի Իսահակ Ստեռնի միջազգային ջութակի մրցույթի համանախագահ‚ Հարբինի ջութակի միջազգային մրցույթի նախագահ Վերա Ցու Վեիլինգը (Չինաստան), «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար‚ Մինսկի «Բոլշոյ» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն (Իտալիա), PARMA Recordings ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բոբ Լորդը (ԱՄՆ), Մադրիդի Ռինա Սոֆիայի երաժշտական և Կատարինա Գուրսկա բարձրագույն երաժշտական դպրոցների պրոֆեսոր‚ Լուի Շպորի ջութակի միջազգային մրցույթի ժյուրիի անդամ Զոհրաբ Թադևոսյանը (Իսպանիա), Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանի և Թել Ավիվի Բուխման-Մեհթա երաժշտական դպրոցի պրոֆեսոր Դորա Շվարցբերգը (Իսրայել-ԱՄՆ), Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար‚ Սանտանդերի երաժշտության և ակադեմիայի ժողովի գեղարվեստական ղեկավար Պիտեր Չսաբան (Ֆրանսիա-Ռումինիա)։
Խաչատրյանի անվան միջազգային առցանց մրցույթին կմասնակցեն 16-32 տարեկան երաժիշտներ: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

ՀՀ ԿԳՄՍ

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին