Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է երկրին «նոր դարաշրջանի»՝ Եվրամիությունից այսօր՝ հունվարի 31-ին դուրս գալու առթիվ, հաղորդում է REGNUM-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
«Սա լուսաբաց է… Սա նոր դարաշրջանի արշալույսն է»,- հայտարարել է Ջոնսոնը:
Երկար սպասված բրեքսիտը՝ Մեծ Բրիտանիայի ելքը ԵՄ-ից տեղի կունենա այսօր ուշ երեկոյան: