f

Անկախ

Ղարաբաղի հարցում թե ընդդիմությունը, թե իշխանությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել․ փորձագետը՝ Ադրբեջանի նախընտրական քարոզարշավի մասին


Փետրվարի 9-ին Ադրբեջանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ 125 մանդատի համար պայքարում են 1534 թեկնածուներ։ Ըստ մասնագետների կանխատեսումների, սակայն, խորհրդարանում մեծամասնություն կունենա 1995-ին իշխանության ղեկին գտնվող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը։ 

Ընտրությունները բոյկոտում է արմատական ընդդիմությունը, որոշ ընդդմիադիր գործիչների թեկնածությունը չի գրանցվել՝ այդպիսով նրանց զրկելով ընտրապայքարի մեջ մտնելու հնարավորությունից։ 

Այն մասին, թե ինչպես է ընթանում նախընտրական քարոզարշավն Ադրբեջանում և ինչ զարգացումներ են հնարավոր հարևան երկրում, «Անկախը» զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանի հետ։

-Պարոն Հովհաննիսյան, եթե ամփոփենք Ադրբեջանում ընթացող քարոզարշավի առաջին կեսը, ի՞նչ մթնոլորտում է այն ընթանում ։ Խորհրդարանական տեղերի համար պայքարող ուժերը ի՞նչ հիմնական շեշտադրումներ են անում։ 

-Ըստ էության չենք կարող ասել, որ բաց ու հավասար քարոզարշավ է ընթանում Ադրբեջանում, ինչը և սպասելի էր։ Ռեսուրսների, այդ թվում և մեդիա ռեսուրսների գրեթե հարյուր տոկոսը կենտրոնացված է իշխանական շրջանակների ձեռքում, այդ թվում և բոլոր հեռուստաընկերությունները։ Վճարովի հեռուստաեթեր ընդդիմադիր քաղաքական ուժերին համաձայնել է տրամադրել միայն հանրային հեռուստաընկերությունը։  Սակայն Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր ուժերը չունեն համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, որ օգտվեն այդ եթերաժամից։ Բացի այդ, ադրբեջանական հեռուստաընկերությունները երբեք  չեն շրջանառել, չեն տարածել և չեն էլ տարածելու ընդդիմադիր ուժերի խոսքը, մասնավորապես այն ընդդիմադիր ուժերի, որոնք կարող են ռեալ վտանգ ներկայացնել իշխանությունների համար։ 

Կարող ենք ասել, որ  բռնապետությանը բնորոշ ընտրություններ են․ հիմնական մեդիառեսուրսները իշխանության ձեռքին են, հիմնականում իրականացվում է իշխանության թեկնածուների քարոզչություն, և ըստ էության ընդդիմությունն այստեղ որևէ շանս չունի ընտրությունների արդյունքներով թեկուզ նվազագույն  տեղեր զբաղեցնելու Ադրբեջանի խորհրդարանում։ Խոսքն իրական ընդդիմության մասին է։ Բնական է, որ կփորձեն տեղեր ապահովել  կեղծ ընդդիմության 1-2 գործչի համար, որոնք ընդդիմության իմիտացիա կստեղծեն, ինչը կար նաև նախորդ խորհրդարանում։ 

Ընդհանուր առմամբ իրավիճակն այսպիսին է՝ Ադրբեջանի իշխանությունները գործադրում են  բոլոր լծակները՝ խանգարելու ընդդիմությանը  քարոզարշավ իրականացնելու, չեն տրամադրում հարթակներ մեդիայում, ամեն կերպ սահմանափակվում է  նախընտրական գործընթացում նրանց կողմից որևէ փոփոխություն մտցնելու հնարավորությունը, ըստ այդմ նաև ընտրությունների արդյունքներում որևէ փոփոխություն մտցնելու հնարավորությունները։

-Իսկ ընտրողների հետ հանդիպումներում ՞ինչ թեմաներ են ուշադրության կենտրոնում։ 

-Ընտրողների հետ շփումներում  հիմնական թեմաներից են ղարաբաղյան հիմնախնդիրը և  Հայաստանի հետ հարաբերությունները, բնականաբար բացասական ֆոնով, նկատի ունեմ իրենց բնորոշ ագրեսիվ տոնով։ Ընդդիմադիրների թեմաներից են նաև  հակաժողովրդավարական գործընթացները, բռնությունները, սահմանափակումները, կոռուպցիան։ Իսկ իշխանություններն ընդհանուր առմամբ այս ամբողջ գործընթացը փորձում են առաջ տանել փոփոխությունների իրականացման տրամաբանության մեջ։ Իրենց նշանաբանն է՝ փոփոխություններ ներսից, իրենք այդ իմիտացիան են փորձում ստըեղծել։ Բայց, բնականաբար, դա չի համապատասխանում իրականությանը։ Դեմքերի որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, բայց իշխող թիմը և  տրամաբանությունը որևէ փոփոխության չի ենթարկվում, փոփոխության չի ենթարկվում նաև իրենց ռազմավարությունը որևէ  հարցում։

-Քաղաքական ուժերի մոտ Ղարաբաղի հարցում մոտեցումների տարբերություն կա՞, թե՞ ոչ։ 

-Ղարաբաղյան հիմնախնդրի հարցում նույն մոտեցումներն ունեն։ Այսօր Ադրբեջանի  քաղաքական դաշտում չկա որևէ  ուժ, որը մեղմ հայտարարություններ է արել կամ անում ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ։ Ընդհակառակը, այս  հարցում թե ընդդիմությունը, թե իշխանությունը փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել ։ Այսինքն ընդդիմությունը փորձում է իշխանություններին  մեղադրել այս հարցում ավելի մեղմ և ոչ վճռական քաղաքականության համար, իշխանությունները հակառակը, փորձում են ցույց տալ, որ ընդդիմության ուժերն են 90-ականներին պարտվել պատերազմում, մինչդեռ իրենք պայքարում են Ղարաբաղի համար։ Այս հարցում բոլորը  փորձում են միմյանցից ավելի ագրեսիվ ու ծայրահեղական երևալ։ 

-Այս ընտրությունները բացառիկ են նրանով, որ առաջին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Այլ  առանձնահատկություններ էլ կա՞ն։ 

-Նախկինում  խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի   իմիտացիաներ  առանձնապես չեն փորձել ցույց տալ։ Այս անգամ փորձում են ցույց տալ, բայց միայն առերես։ Որովհետև շատ հստակ երևում է, որ հակաժողովրդավարական գործընթացներ են, ընդդիմության նկատմամբ շատ կոշտ ճնշումներով։ 

Այս ընտրություններն առանձնանում են նաև  նրանով, որ թեկնածուների շարքում կան բավականին շատ երիտասարդ կադրեր։ 

-Արմատական ընդդիմությունը բոյկոտում է ընտրություններն։ Ինչո՞ւ։ 

-Իրենք բավականին երկար ժամանակ է, որ բոյկոտում են Ադրբեջանում տեղի ունեցող ընտրությունները։ Բոյկոտեցին նաև արտահերթ նախագահական ընտրությունները։   Պատճառները բավականին շատ են, բայց կարծում եմ՝  հիմնական պատճառն այն է, որ իրենք ռեալ գնահատել են իրենց հնարավորությունները, ուժերը և տեսել, որ այս պայմաններում որևէ շանս չունեն գոնե ինչ-որ տոկոսներով քվեներ  ստանալու, էլ չեմ ասում խորհրդարան մտնելու կամ թեկուզ մեկ մանդատ ստանալու։ Եվ չեն մասնակցում ընտրություններին, որ չկորցնեն իրենց դեմքը․ իրենք փորձում են Ադրբեջանի քաղաքական դաշտում դիրքավորվել որպես լուրջ ազդեցություն ունեցող ուժեր։ Բացի այդ, մտածում են՝ եթե մասնակցեն  ընտրություններին, այդպես ինչ-որ առումով կլեգիտիմացնեին այս գործընթացը, որն իրենք հիմա կոչում են ոչ լեգիտիմ։ 

-Պարզ է, որ մեծամասնություն է ունենալու իշխող կուսակցությունը։ Այնուամենայնից, ընտրությունների ելքն ինչպիսի՞ն եք կանխատեսում։

-Միանշանակ է, որ իշխող «Ենի Ազերբայջանը»  մեծամասնություն, անգամ սահմանադրական մեծամասնություն է ունենալու, այսինքն կվերցնեն խորհրդարանի  երկու երրորդը և ավելին։ Իսկ անկախ պատգամավորների շարքում կլինեն իշխող կուսակցության քաղաքականությունը սպասարկող գործիչներ։ Եվ ակնկեղծ ասած, չեմ կարծում, որ որևէ իրական ընդդիմադիր գործիչ տեղ կունենա Ադրբեջանի խորհրդարանում։ Եթե թույլատրեին Իլգար Մամեդովի մասնակցությունը, գուցե նա որոշակի շանս ունենար և իշխանություններն էլ որոշակի կոմպրոմիսի գնային՝ ցույց տալու, որ իրենց մոտ իրոք ինչ-որ բան փոխվել է։ Բայց նրա թեկնածությունը չգրանցվեց, քանի որ չնայած նա նախորդ տարի ազատ է արձակվել, սակայն նրա դեմ հարուցված քրեական գործը դեռևս կա։

 Իսկ ընտրություններին մասնակցող գործիչների շարքում չեմ տեսնում այնպիսի գործչի, որ ինքն իրենով այնքան ազդեցիկ է, որ չնայած ընտրախախտումներին ու ճնշումներին՝ կարողանա բավարար քանակով ձայներ հավաքել պատգամավոր դառնալու համար։

-Օրերս Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանի  արտահերթ ընտրություններն  արձագանք են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին։ Արդյո՞ք Ադրբեջանի արտահերթ ընտրություններում հայաստանյան փոփոխությունները մասնաբաժին ունեն։ 

- Քաղաքական փոփոխություններ տեղի են ունենում ոչ միայն Հայաստանում։ Վերջին տարիներին դրանք հատուկ են շատ երկրների։ Զարգանում է շարժում բռնապետությունների դեմ։ Բռնապետությւունները նույն արդյունավետությամբ  այլևս չեն կարող գործել։ 

Ադրբեջանի բռնապետական բնույթը որոշակի խնդիրներ էր ստեղծում եվրոպական կառույցների հետ հարաբերություններում։

Այս ընդհանուր միտումներով է պայմանավորված․ փորձում են  ներսից որոշակի փոփոխություններ իրականացնել՝ կանխելու փոփոխությունների հնարավոր ալիքը։

Այստեղ  մասնաբաժին ունեն նաև Հայաստանում ընթացող գործընթացները։ Դրանցից հետո Հայաստանն ընկալվում է որպես ժողովրդավարության ճանապարհով գնացող պետություն, իսկ Ադրբեջանը բնականաբար ընկալվում է  այնպիսին, ինչպիսին կա։ Միջազգային ասպարեզում  իրենց համար դա էլ որոշակի խնդիրներ էր ստեղծում։ 

Չենք կարող պնդել, որ Ադրբեջանում ընթացող գործընթացներն  անմիջապես բխում են  հայաստանյան քաղաքական գործընթացներից, բայց տարբեր գործընթացների հետ նաև սա է որոշակի ազդեցություն ունեցել։ 

 

քարոզարշավ խորհրդարան Տարոն Հովհաննիսյան

Կիրանցում արդեն 6-րդ օրն է միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ. բողոքի ակցիայի մասնակիցները կգիշերեն այստեղ
ՄՔԴ դատախազ Օկամպոն Ֆրանկֆուրտի Սբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված հիշատակի ելույթ է ունեցել
Ազգային ժողովրդավարական բևեռի բողոքի ակցիայի 96 մասնակից բերվել է ոստիկանություն
Լեռնային Ղարաբաղից խաղաղապահների դուրսբերման որոշումն ամրապնդեց Բաքվի և Մոսկվայի հարաբերությունները. Ալիև
24 ժամյա ջրանջատում՝ Գեղարքունիքի մարզում
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
«Ցեղասպանությունը եղել է․ իմ մեծ տատն ու պապը զոհ են գնացել այդ սարսափելի ոճրագործությանը»․ Գեւ Օրկյան
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. Իրավապաշտպան
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Չնայած սարսափներին, որ բախվել և բախվում է հայ ժողովուրդը, չի կոտրվել նրա տոկունությունը. Ադամ Շիֆ
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
Վահե Բերբերյանը հրապարակել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած իր պապի միակ լուսանկարն ու խոսել իր խոստման մասին
Անվտանգության խորհուրդը երբևէ չի նշել, որ Հայաստանը օկուպացնող պետություն է, առավել ևս՝ ագրեսոր. Եղիշե Կիրակոսյան
«Մարտական եղբայրության» անդամ, ապրիլյան, 44-օրյա պատերազմների մասնակից Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է
Իսրայելը փորձում է կանխել մայիսին Սպիտակ տանը կայանալիք Բայդեն-Էրդողան հանդիպումը․ Hürriyet
Սերգեյ Շոյգուն կարող է կորցնել պաշտոնը նոր կառավարությունում
Նավալնիի հոգեհանգստյան պատարագը մատուցած հոգևորականին արգելել են եկեղեցական արարողություններ անցկացնել
Ամերիկյան օգնությունը Ուկրաինային չի փոխելու իրավիճակը․ Լուկաշենկո
TikTok-ը հակասահմանադրական է անվանել ԱՄՆ-ում դրա հնարավոր արգելքի մասին օրենքը
ԱՄՆ Պետքարտուղարություն. Սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով 42 հայ է անհետ կորել
Երեւանի կենտրոնում ոստիկանները բերման են ենթարկել Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցի մասնակիցներին
ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար կհատկացնի Գազայի հատվածին
Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման դեմ բողոքող ցուցարարները փակել են գլխավոր փողոցը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Սիկտիվկարի դատարանը հեռակա ձերբակալել է Գարի Կասպարովին և Գենադի Գուդկովին
Ավելին
Ավելին