f

Անկախ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ


Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ 

Դավիթ Տոնոյանը մասնակցել է հոսպիտալի ամբողջությամբ վերանորոգված և վերազինված բաժանմունքների բացման արարողությանը։ Բուժհաստատության վնասվածքաբանական, ուրոլոգիական և ընդհանուր վիրաբուժության բաժանմունքների հարկերը առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին այսուհետև կընդունեն նոր պայմաններում, կսպասարկեն նոր կահավորված հիվանդասենյակներում ու վիրակապարաններում։ 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերաբացված բաժանմունքներում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, տեղադրված նոր սարքավորումներին ու օդափոխության համակարգերին։ 

Պաշտպանության նախարարի անմիջական հսկողությամբ իրականացված վերանորոգումն ու վերազինումը կատարվել է մեկ փուլով, ինչը հնարավորություն է տվել առանց ժամանակ կորցնելու անցնել բուժսպասարկման։ 

Պաշտպանության նախարարի հրամանով՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի երեք բաժանմունքներ անվանակոչվել են բուժծառայության նվիրյալների անուններով. վիրաբուժական բաժանմունքն այսուհետ կրելու է բ/ծ մայոր Սերգեյ Հարությունյանի, նյարդավիրաբուժական բաժանմունքը՝ բ/ծ կապիտան Կարո Հեբոյանի, անզգայացման բաժանմունքը` բ/ծ լեյտենանտ Տիգրան Հովեսյանի անունները։ Բուժծառայության հիշյալ սպաները զոհվել էին առաջադրանք կատարելիս, 2000 թվականի հունվարի 19-ին՝ ուղղաթիռի վթարից։

Շրջայցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը տեսակցել է վիրավոր զինծառայողներին, այնուհետև հոսպիտալում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ռազմաբժշկական ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարն անդրադարձել է զինված ուժերում COVID-19-ի դեմ տարվող պայքարին, զորքերում իրականացվող հակահամավարակային միջոցառումներին և առաջիկա ծրագրերին։ Քննարկվել են նաև ռազմաբժշկական ծառայության ապահովմանը և ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Հայաստան ՀՀ պաշտպանության նախարարություն

Այլ հոդվածներ հեղինակից

Այսօր Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի է
Վանաձոր քաղաքում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և բռնկվել
Երևանի Նոր Արեշի 32-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Անտուան Գրիզմանը հաջորդ մրցաշրջանում կմնա «Բարսելոնայում» 
Ադրբեջանցիք էս երեք օրը կոնկրետ մեզ ձեռ են առնում, ինչ փաստաթուղթ ասես չեն լցնում ցանց Հայաստանից. Մեդիափորձագետ
Մխիթար Հայրապետյանն ընտրվել է Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար. Նա փոխարինեց Վարազդատ Կարապետյանին
Փարաքարում բախվել են են «Opel Astra G»-ն, «Opel Zafira»-ն, «ԳԱԶ-2110»-ը եւ «Merсedes C»-ն. կա վիրավոր
«Իրավունք». «Յուղոտ պատառներ». Սամվել Ալեքսանյանը առիթը բաց չի թողնում
«Ժողովուրդ». Դատախազներին կարող են ընտրել նաեւ արտահերթ մրցույթով
«Հրապարակ». «Ստիպված կդիմենք». Երբ «Լուսավոր Հայաստանը» կմիանա ԲՀԿ-ի՝ ՍԴ դիմելու նախաձեռնությանը
Ողբերգական վթար Արմավիրում. Mercedes-ը մի քանի պտույտ անելով գլխիվայր հայտնվել է ձորում, կա 2 զոհ,1 վիրավոր
Կրթական համակարգի կառավարման ճգնաժամը
Առևտրի և ծառայությունների ոլորտը կրճատվել է
Նախարար Թորոսյանը «գործ» է անում
«Իրավունք». «Տարվա քավոր» Վահե Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն դնում
«Իրավունք». Սկսել եմ ինքս ինձ մտածել` գուցե ես հանցագո՞րծ եմ. . Նորայր Դավիդյան
«Ժողովուրդ». Տեղափոխություններ Արցախից Հայաստան. ով է նոր նշանակված պաշտոնյան
«Հրապարակ». Թշնամական հարաբերությունները շարունակվում են
«Ժողովուրդ»․ Ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տեղադրելու համար պետբյուջե 20,8 մլն դրամ պակաս է վճարվե
«Ժողովուրդ». Թեժ քննարկումներ ու լեզվակռիվ՝ «Իմ քայլ»-ում. ինչու դիմակների կրման մասին աղմկահարույց նախագիծը հանվեց
«Փաստ». Փաշինյանի թիմում քիչ չեն նրանք, ովքեր հաճախ «իսպանական ամոթի» զգացում են ապրում
«Հրապարակ». ՍԴ պատմության մեջ առաջին դեպքն է, որ քվորում չապահովելու պատճառով նիստը չի կայացել
«Փաստ». Հունվարից հետո «Սորոսի» գրասենյակը հանրակրթական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու վերաբերյալ մոտ մեկ տասնյակ փակ քննարկումներ է կազմակերպել
Հոսանքազրկում Երևանում և Կոտայքում
Ավելին
Ավելին