f

Անկախ

Կառավարությունը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքներն ու օրինական շահերը և փաստացի դրդում է հանցագործության. պահեստազորի սպա


«Ի՞նչ միջոցների պետք է դիմի մարդը կամ ինչպիսի միջոցների դիմելու իրավունք ունի, ընդորում թե բարոյական, թե իրավական տեսանկյուններից, եթե այդ մարդը իր պետության մեջ գոյություն ունեցող բոլոր իրավական, օրինական հնարավոր տարբերակներով՝ լինի դա դատական համակարգում՝ առաջին ատյանի, վերաքննիչ, վճռաբեկ և նույնիսկ Սահմանադրական դատարանների մակարդակով, լինի դա մարդու իրավունքների պաշտպանի մակարդակով ճանաչվել է ճիշտ, արդարացի, հաղթող և նման պայմաններում պետության կառավարությունը շարունակում է ոտնահարել նրա իրավունքներն ու օրինական շահերը և փաստացի դրդում են այդ մարդուն հանցագործության, քանի որ այլ հնարավորություն չեն թողնում իր ինքնասիրությունը, իր արժանապատվությունը, իր իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար»,-այս մասին Անկախի հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության պահեստազորի սպա, Սոցիալական շարժման հիմնադիր-անդամ Ցոլակ Խաչատրյանը: 

Բազմիցս անդրադարձել ենք այն խնդրին, որ Պաշտպանության նախարարությունը անգամ դատարանի առկա որոշման պարագայում, դեռ չի վերադարձրել սպաներին հասանելիք գումարները: Այդ սպաներից մեկն էլ Խաչատրյանն է:, Ցոլակ Խաչատրայնը դեռ 2016 թվականից է սկսել պայքարել: Այդ ժամանակ նա հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ՊՆ-ից պահանջելով վերադարձնել չտրամադրված արձակուրդների գումարը և տույժերը։ Այդ հայցից հետո տարբեր դատական ատյաններում ապացուցել է իր իրավացիությունը, բայց նույնիսկ դրանից հետո չի ստացել իրեն հասանելիք գումարները:

Մեզ հետ զրույցում Խաչատրյանը նշեց, որ էլ չգիտի, թե ինչ միջոցների կարող է դիմել, քանի որ նամակները հասցեագրված ՊՆ-ին, Կառավարությանը և այլ գերատեսչությունների անորոշ պատասխաններով հետ են գալիս:

Վարչապետին ուղղված արդեն մի քանի նամակ է ուղարկել: Պատասխանը հետևյալն է. «Ուսումնասիրության արդյունքներից ելնելով`  տեղեկացնում ենք, որ առկա է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ՝ Ձեր պահանջները բավարարելու վերաբերյալ, վճռի կատարումն ընթացքի մեջ է, քանի որ վճռում չեն սահմանվել կոնկրետ դրամական գումարի չափեր` ներկայումս իրականացվում է հաշվարկ, որի արդյունքներով համապատասխան տեղեկատվություն կտրամադրվի Ձեզ»:

Իսկ թե երբ կավարտվեն ուսումնասիրություններն ու հաշվարկները այդպես էլ չի հստակեցվում:  

ՀՀ Կառավարություն ՀՀ պաշտպանության նախարարություն Ցոլակ Խաչատրյան

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին