Մայիսի 22-ի երեկոյան սկսված ուժեղ քամին մի քանի օր է ավերածություններ է գործում Շիրակի մարզում: Ծառեր են արմատախիլ եղել, սյուներ թեքվել ու բազմաթիվ շենք-շինությունների տանիքներ պոկվել:
Գյումրիում հիմնականում տուժել են վթարային շենքերը, փլվել են նաև առանձնատների քարե պարիսպներ:
Տուժել են նաև տնակային ավանները, քամին ջարդուփշուր է արել առանց այն էլ խարխուլ տնակների տանիքները:
Բնակիչները տեղեկացրել են քաղաքապետարանին, որտեղից էլ նրանց հորդորել են դիմում ներկայացնել էլեկտրոնային եղանակով, իսկ այսօր՝ մայիսի 25-ին հորդառատ անձրևը արդեն ջրով ողողել է այդ բնակարաններն ու տնակները:
Մարզի գյուղական բնկավայրերում էլ քամին ավերածություններ կատարել է, որոնք այս պահին դեռ հաշվարկվում են: