f

Անկախ

Պարտադիր է կանգառում դիմակ կրելը.պարետ


Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման կատարվել են հետևյալ լրացումները և փոփոխությունները.

«1) Որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սահմանել, որ ՀՀ տարածքում պարտադիր է հանրային բաց վայրերում դիմակի

առկայությունը, իսկ անձնական օգտագործման մարդատար և բեռնատար

տրանսպորտային միջոցներում՝ դիմակ կրելը, եթե վարորդից բացի մեքենայում առկա է առնվազն մեկ ուղևոր: Հանրային տրանսպորտի դեպքում գործում են Հավելված N 13-ով սահմանված կանոնները»:

2) Որոշման Հավելված N 6-ի նախաբանում 1-ին պարբերությունից հետո ավելացնել 2- րդ պարբերությունը հետևյալ բովանդակությամբ.

«Սույն Հավելվածով սահմանված կանոնները տարածվում են «Առևտրի և

ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՀ օրենքով սահմանված հասկացությունների վրա, մասնավորապես՝ առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, գյուղատնտեսական արտադրանքի շուկայի, կենդանիների շուկայի, շրջիկ առևտրի կետերի, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետի, շրջածախ առևտրի, բացօթյա առևտրի, առևտրի իրականացման վայրի, առևտրի կենտրոնի, տոնավաճառի (վերնիսաժի), առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, խանութի, կրպակի, վաճառատեղի (վաճառասեղանի) վրա:»:

3) Որոշման Հավելված N 6-ի 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ

խմբագրությամբ.

«Արգելվում է առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի և

ձեռնոցների հաճախորդների մուտքը առևտրի տարածք և նրանց սպասարկումը:»:

4) Որոշման Հավելված N 10-ի 4-րդ կետը լրացնելով 7-րդ ենթակետով հետևյալ

խմբագրությամբ. «Հաճախորդները բոլոր հնարավոր դեպքերում պարտադիր կրում են դիմակ:»:

5) Որոշման Հավելված N 13-ի «Կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ» բաժնում 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Պարտադիր է կանգառում դիմակ կրելը: Բացառվում է ուղևորների նստեցումը և տրանսպորտային միջոցի սրահում ուղևորների առկայությունն՝ առանց նրանց կողմից անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակ և ձեռնոց կրելու»:

6) Որոշման Հավելված N 14-ի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Բոլոր աշխատակիցները աշխատավայրում և դրանից դուրս իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս պարտադիր կերպով կրում են դիմակ:»

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 23:59-ին»:

 

Հայաստան նոր կորոնավիրուս պարետի որոշում

Այլ հոդվածներ հեղինակից

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները
Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին
Ուզում ենք հասկանանլ՝ կառավարության տնտեսական բլոկը բացի դիմակ կրելուց ինչ-որ գործողություն պլանավորում է, թե ոչ. ռեստորանային բիզնեսի աշխատողների ակցիան
ԲԴԽ-ն հրապարակում է դատավոր Ազարյանի վերաբերյալ որոշումը. ուղիղ
Մի քանի օրվա ընթացքում կկազմակերպվի ինքնամեկուսացած/մեկուսացած քաղաքացիների ընդունելության քննությունների հանձնման գործընթացը
Հուլիսի 10-ին Սևան քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Հուլիսի 9-13-ը հատկապես երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են ամպրոպային բնույթի ինտենսիվ անձրևներ, տեղ-տեղ կարկուտ
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 76 բնակիչ է բուժվում
Միքայել Մինասյանը պետք է զբաղվի իրեն վերագրվող քրեական գործերով, այլ ոչ թե զբաղվի 89 պատգամավորներով. Սիմոնյան
Ընթանում է Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը. ուղիղ
Տասնամյակներ շարունակ համամարդկային արժեքներ քարոզող, այդ արժեքների համար պայքարող իմ Եվրոպան այսօր վերածվել է «он сукин сын, но наш сукин сын»
Ուրախ եմ, որ ծառայողական մեքենան ենք թեմա սարքում, չենք քննարկում, որ ես ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունեմ.ԱԺ փոխխոսնակ
Ոստիկանները բերման ենթարկեցին կառավարության դիմաց բողոքի ակցիա անցկացնող ռեստորանային բիզնեսի աշխատակիցներին
Ներքին Խնձորեսկի 30-ամյա բնակիչը գնացել է արոտավայր և չի վերադարձել․ փրկարարները որոնում են նրան
Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՄԱՍԻՆ
Չեմ կարծում, որ նրանք կարող են ռեալ թեկնածու լինել. Ալեն Սիմոնյանը՝ Գագիկ Ջհանգիրյանի ու Կարեն Անդրեասյանի մասին
Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ուղիղ
Պալատական փափուկ կյանքն ու պաշտոնները բացել են ձեր «ԲԱՑ» հասարակական դեմքը՝ իրական դեմքը...
Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3089 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 80575 է
Հուլիսի 8-9-ը բացահայտվել է հանցագործության 62 դեպք
Կառավարությունը 8,85 մլն դոլար հատկացրեց «Լիճք» ենթակայանի վերակառուցման համար
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ մի շարք նախագծեր ընդունեց. հաջորդ շաբաթ ևս մեկ արտահերթ նստաշրջան կգումարվի
Արցախում առաջիկա հինգ տարիներին կիրականացվեն մինչև 400 կմ ասֆալտապատման աշխատանքներ
Թալանել են «Քառյակ Մեդիա» ընկերության տնօրենի Mercedes-ը
Ավելին
Ավելին