f

Անկախ

Պահանջվում է քաղաքական հասունություն և իմաստնություն


Կորոնովիրուսի համավարկով պայմանավորված ճգնաժամը իրականում դարձավ յուրատեսակ մի թեստ: Բոլոր երկրների կառավարությունններն անցնում են համապատասխանության քննություն՝ պայմանավորված ճգնաժամին արդյունավետ դիմագրավելու և սեփական հասարակությանը առողջապահական ու հումանիտար աղետից զերծ պահելու, համավարակի սոցիալ-տնտեսական կործանարար հետևանքները մեղմելու և հնարավորինս նվազ կորուստներով դուրս գալու խնդրով:

Հաշվի առնելով համավարակի վերջին օրերի սարսափեցնող վիճակագրությունը կարելի է առանց վերապահումների արձանագրել, որ, ցավոք, Հայաստանի Կառավարությունը և անձամբ Վարչապետ Փաշինյանը ժամանակի այդ քննությունը չբռնեց:

Ավելին, դժվար է վկայակոչել որևէ հուսադրող գործոն, որը հիմք կտար ենթադրելու, որ այս Կառավարությանը կհաջողվի մեղմել համաճարակի սոցիալական հետրևանքները, իսկ տնտեսությունն էլ զերծ պահել դեպրեսիայից:

Այս դժգույն իրողությունն ավելի ճնշող և տագնապահարույց է դառնում հատկապես այն պարագայում, երբ ստիպված ես փաստել, որ Կառավարության ղեկավարը չի գիտակցում կամ համառորեն չի ցանկանում գիտակցել սեփական պատասխանատվությունը հանրությանը հումանիտար աղետի հասցնելու համար (երբ մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը արդեն մոտենում է 500-ին, իսկ մահացածների ընդհանուր թիվը 100-ին, այլ կերպ քան աղետ չես անվանի):

Ակնհայտ է, որ նման ճգնաժամային իրավիճակում միջակության մակարդակի կառավարումը, ավելին, ցանկալին՝ իրականություն ներկայացնելու անդադար փորձերը, անխուսափելիորեն հանգեցնելու են իշխանությունների քաղաքական վախճանին՝ անկախ ճգնաժամից առաջ ունեցած վարկանիշից:

Համավարակը յուրահատուկ լակմուսի թղթի դեր կատարեց մեր Կառավարության փաստացի ունակություններն ու կարողությունները հանրությանը տեսանելի դարձնելու առումով:

Քաղաքական ողջամտությունը և պետության հանդեպ քաղաքական գործչի պատասխանատվությունը թելադրում են, որ Վարչապետը պետք է հաղթահարի ինքն իրեն և պատվով թողնի պետության ղեկավարի պաշտոնը:

2018-ի ապրիլին, երբ իրավիճակը սպառնում էր դառնալ անկառավարելի, Սերժ Սարգսյանը պետությունն ու պետականությունն ավելի բարձր դասեց, քանց իր իշխանությունը:

Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դրսևորել քաղաքական հասունություն և պետական այրին բնորոշ իմաստնություն:

Հ.Գ. Նույնիսկ այս դժվարին ջգնաժամային պայմաններում դեռևս պահպանվում են երկիրը խցանումից, առանց մեծ կորուստների, դուրս բերելու հնաարավորություններ: Անհրաժեշտ են ոչ ստանդարտ և ոչ պոպուլյար որոշումներ կայացնելու համարձակություն ունեցող ճգնաժամային կառավարիչներ: Դեռևս ուշ չէ: Գնդակը քաղաքական մեծամասնության դաշտում է:

Հայաստան ՀՀ Կառավարություն նոր կորոնավիրուս Խոսրով Հարությունյան

Այլ հոդվածներ հեղինակից

Հետևողականորեն գնալու ենք հանրության շահի կոպիտ խախտմամբ կառուցված բոլոր ապօրինի շինությունների հետևից․Երևանի քաղաքապետ
Համայնքապետին ծեծողն ազատ է, իսկ Արմեն Չարչյանը պետք է մեկուսացվի․ Արտավազդ Սահակյանն իրավապահներին «քամու տակ չընկնելու» կոչ արեց. yerkir.am
Բժիշկները պահանջում են ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին․ ուղիղ
Գյումրու գոյություն չունեցող շենքերի` գոյություն չունեցող բնակիչների քվեարկությունը ընտրություններին. «Դեժավյու»
Դադարե’ք մեղադրել ժողովրդին
ՀՔԾ-ն հակադարձում է պրոֆեսոր Ա․Չարչյանի փաստաբաններին
Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից. համագործակցության հուշագիր` «Կոնվերս» բանկի և ԿԳՄՍ նախարարության միջև
Բաքվում հայ 14 հայ ռազմագերիների գործով դատավարությանն ընթերցվել է մեղադրական եզրակացությունը
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը ԱԺ պատգամավոր Լուսինե Եգանյանի հրաժարականի դիմումի մասին
Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել
Ադրեջանցիները չեն թաքցնում իրենց ոգևորությունը սեպտեմբերի 27֊ին ընդառաջ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մաս հանդիսացող սահմանների խնդրի կարգավորման կապակցությամբ
Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է հնարավորություն ունենան իրենց փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենիքին. նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Նորա Արմանիին
Եթե հետագայում Հայաստանից, այդ թվում՝ Տավուշի մարզից տարածքներ, անկլավներ անցնեն Ադրբեջանին,հիշեք սա
Մեկ ամսից ավելի անհետ համարվող ժամկետային զինածառայողին դեռ չեն հայտնաբերել. News.am
Անցկացվել է վաշտային զորավարժություն
2-րդ զորամիավորման զորամասերից մեկում իրականացվել է մարտական հերթափոխ
Ինչ անել շոգ եղանակին․ ԱԱՏՄ-ի հորդորը
Զինված ուժերում ընթացիկ կադրային փոփոխություններն ինչ փաթեթավորմամբ էլ ներկայացվեն՝ սպասելի են, ինչ որ առումով՝ օրինաչափ. Աբրահամյան
Հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կհասնի +39…+41 աստիճանի
«Ռազմագերիներին հետապնդելը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է». Ադամ Շիֆն ԱՄՆ-ին կոչ է արել անհետևանք չթողնել Ադրբեջանի գործողությունները
Ուռուցքաբանության ազգային կենտրոնում հեռացվել է ձվարանի հսկայական ուռուցք՝ 25 կգ քաշով
Իրանական կողմը համագործակցության հուշագրեր կստորագրի Հայաստանի արևելագիտական բոլոր կենտրոնների հետ
ԵԱՀԿ-ում ՄԹ դեսպանը շնորհավորել է հայ ժողովրդին արտահերթ ընտրությունների առթիվ
«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը մարզերում բաշխել է ֆերոմոնային թակարդներ
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է դատախազություն՝ Գորիսի քաղաքային պուրակի ապօրինի օտարման հիմքով
Ավելին
Ավելին