f

Անկախ

Ինչի՞ են պատրաստում Լեռնային Ղարաբաղը Ժնևում. հայացք դրսից


Ժնևում ավարտվեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այն, ինչպես միշտ, տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի միջնորդությամբ: Եվ, ինչպես միշտ, բանակցություններն ընթացան փակ կարգով:

Հիշեցնենք, որ նախարարների նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թ. դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում: Այն համարվում է ձախողված: Թեկուզ այն պատճառով, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ադրբեջանը, Հայաստանը և Մինսկի խմբի համանախագահների երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցերի մասին հնգակողմ հայտարարություն կընդունեն, ինչը դրդում էր եզրակացնել նման փաստաթղթի նախագծի  գոյության փաստի մասին: Սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ «բանակցությունների սեղանին ղարաբաղյան կարգավորման որևէ քննարկվող փաստաթուղթ չկա»: Ավելին, հակառակ որոշ կանխատեսումների, ինչպես ասում էր Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Մամեդյարովը, «բանակցությունները Բրատիսլավայում կոշտ են եղել», և կողմերը հակասություններ են նշել փաստացի օրակարգի բոլոր կետերի առնչությամբ: Ահա ինչու ներկայիս ժնևյան բանակցություններից շատ քչերն էին ինչ-որ բան սպասում:

Բայց տեղի ունեցավ անհավանականը: Նախ՝ ժնևյան բանակցությունները երկու արարով էին: Կողմերը երկխոսությունը սկսեցին հունվարի 29-ին և շարունակեցին հաջորդ օրը: Երկրորդ՝ ընդհանուր առմամբ խոսակցությունը շարունակվեց մոտ 11 ժամ, մի բան, որ երբեք չի նկատվել նախկինում: Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Լեյլա Աբդուլաևայի խոսքով՝ ներկայիս բանակցությունները «վերջին տարիների ամենաինտենսիվն էին» և «ընթանում էին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած օրակարգով»: Եթե այդ տեսանկյունից փորձենք պարզաբանել իրավիճակը, ապա ակնհայտ է, որ հակամարտող կողմերը սեղանին որոշակի որոշման նախագիծ ունեն, որի շուրջն էլ թունդ առարկայական բանավեճ է վարվում: Սա մեկ: Երկրորդ, ըստ ամենայնի, Բաքուն և Երևանը սկսում են թեկուզ մեկ որոշակի կարևոր հարցում առաջընթացի հասնելու ձգտում ցուցաբերել, որպեսզի առաջ շարժվեն: Աչքի է զարնում նաև այն, որ նրանք սկսել են շտապել՝ ըստ երևույթին զգալով իրենց վրա հարաճուն արտաքին ճնշումը: Ուրիշ մանրամասների մեջ խորանալը անասելի դժվար է, որովհետև անմիջապես հայտնվում ես բարդ ինտրիգների լաբիրինթոսում:

 Զոհրաբ Մնացականյան, Էլմար Մամեդյարով,Մինսկի խմբի համանախագահներ

Պաշտոնական տեսանկյունից Բաքուն և Երևանն արդեն երկար տարիներ  բանակցային գործընթացի հիմք են համարում Մադրիդյան սկզբունքները: Միաժամանակ դասավորվում է ինչ-որ զուգահեռ իրականություն, երբ Փաշինյանը ոտքից գլուխ ջախջախում է այդ հիմքը՝ հայտարարելով, որ այն իրեն  բաժին հասած «Սարգսյանի քաղաքական ժառանգությունն» է: Այս կապակցությամբ հարց է ծագում՝ ուրեմն ի՞նչ հրահանգներով է աշխատում Հայաստանի ԱԳՆ ղեկավարը: Թե՞ նա ընդհանրապես հաշվի չի առնում Փաշինյանի հայտարարությունները և գործում է հակամարտության քաղաքական կարգավորման հին շրջանակում: Եթե այդպես է, ուրեմն Մնացականյանը հավատում է բանակցությունների արդյունավետությանը, իսկ վարչապետը՝ ոչ: Սակայն նախարարը չի կարող փոխել իրավիճակը կամ նրան թույլ չեն տա նման քայլեր ձեռնարկել: Կամ հակառակը՝ Փաշինյանը, օգտվելով այն հանգամանքից, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պայմանների քննարկումը տեղի է ունենում միայն և միայն փակ դռների հետևում երկու երկրների առաջնորդների և դիվանագետների միջև, փորձում է ինչ-որ գործողություններով տեղեկատվական-քաղաքական քողարկում ապահովել:

Ինչպես կարծում է ամերիկացի փորձագետ Ջոշուա Կուչերան, «Փաշինյանը,  հնարավոր է, փորձում է ավելի խորքային բանակցություններ նախապատրաստել, որպեսզի վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ մոտենա առավել որոշակի լուծման»: Բայց ի՞նչ լուծումներ են դրանք, և ղարաբաղյան հակամարտության կարգավորման ի՞նչ «որոշակի տեղաշարժերի» մասին են սկսել խոսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների արտաքին քաղաքականության գերատեսչությունները: Մի՞թե միայն միջազգային միջնորդների առաջարկած հումանիտար և անվտանգության միջոցների իրականացման հարցերը լուծելու համար հարկ էր աննախադեպ դիվանագիտական բանակցային մարաթոն սարքել: Նշենք նաև, որ փորձագետները սկսել են ֆորսմաժորային սցենարի մասին խոսել, այն է՝ հայ հասարակայնության ջանքերով թաղել Մադրիդյան սկզբունքները և վերականգնել կարճատև զինված բախումները Ադրբեջանի հետ, որպեսզի ամեն ինչի համար հետո մեղադրեն Ռուսաստանին: Բայց նման դրվածքը վտանգավոր է և՛ Երևանի, և՛ Բաքվի համար:  

Եթե վերադառնանք կայացած ժնևյան հանդիպմանը, ապա նախարարները հայտարարել են, որ պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման քննարկումների գործընթացը: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խումբը, ինչպես միշտ, ընդհանուր ձևակերպումներով «վերահաստատեց հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերի որոնումներին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը, ինչպես նաև արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը»:

Հետագա գլխավոր իրադարձությունները տեղի են ունենալու ԱԳՆ-ների փորձագետների մակարդակով, հնարավոր է՝ ոչ միայն երկու երկրների ԱԳՆ-ների, որոշ ներքին և արտաքին գործոնների նկատառումով՝ կուլիսների հետևում, միջնաժամկետ հեռանկարում նվազեցնելով լայնամասշտաբ կոնֆլիկտի էսկալացիայի վտանգները: Ինչպես ասում են, դրանից էլ շնորհակալ ենք:

Ստանիսլավ Տարասով

30 հունվարի 2020

REGNUM

 

Ժնևի բանակցություններ Զոհրաբ Մնացականյան Էլմար Մամեդյարով

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին