f

Անկախ

Անդերգրաունդ․ հեղափոխական ենթամշակույթ. Ստեփան Դանիելյան


«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը ներկայացնում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի դիտարկումները:

«Անդերգրաունդն» առաջացել է անգլերեն «underground» բառից, որի իմաստներից մեկը «ընդհատակն» է։ «Անդերգրաունդ» ասելով հասկանում ենք ժամանակակից արվեստի այն ուղղությունները, որոնք հակադիր են զանգվածային մշակույթին և պաշտոնական ու զանգվածային լրատվամիջոցներում քիչ են լուսաբանվում։ Դա ունի շատ կոնկրետ պատճառներ։ Այդ ուղղությունները չեն տեղավորվում ընդունված նորմերի ու բարոյականության պատկերացումներում՝ ոչ նորմատիվային բառապաշար են պարունակում, տիրող գաղափարախոսություններն ու պատկերացումները մերժում են, պարունակում են ընդվզման կոչեր և այլն։ Եթե ավելի կարճ ձևակերպենք, դա այն ամենի մերժումն է, ինչն ընդունված է հասարակությունում որպես նորմ։ «Մերժում» բառն առանցքային է։ «Մերժումը» երբեմն մտքի թռիչք է և բոլոր «ցանկապատերի» ավերում։ Դա երիտասարդներին բնորոշ մերժումն է, որից հետո սկսվում է ինքնահաստատում՝ հասունացման փուլ՝ վերաարժեքավորումներով, սակայն, միևնույն ժամանակ, «հատակում» հայտնվելու վտանգ է իր մեջ պարունակում։

Ցանկացած նորմատիվային կանոնի կամ հասարակության համար կարևոր արժեքի մերժման վրա կառուցված ընդհանրությունը ձևավորում է իր ենթամշակույթը կամ կոնտրմշակույթը։ Պատահական չէ, որ Անդերգրաունդի ուղղությունների հետևորդները ձևավորում են նման խմբերը ու ձգտում են ունենալ սեփական լեքսիկոնը, հագուկապը, սիմվոլիկան, որոնցով ձգտում են տարբերվել մնացածից։ Առանց դրա՝ «մերժումը» չի կարող կայանալ։

1

Ֆրանսիացի սոցիոլոգ Միշել Մաֆեսոլիվը այդ խմբերի համար օգտագործում է «քաղաքային ցեղախմբեր» եզրը։ Սցիոլոգիայում նաև օգտագործվում է fandom` «ֆանատներ» արտահայտությունը։

Նման ենթամշակութային խմբեր բնորոշվում են նաև Միլյո եզրով (ֆրանսերեն milieu-շրջապատ, միջավայր):

2

Եթե ուշադիր լինենք Հայաստանում կատարվող իրադարձություներին, ապա կարող ենք նկատել, որ ձևավորվել է «հեղափոխական Միլյո»՝ մարդկանց շրջապատ, որոնք ցանկանում են իրենց տարանջատել հանրությունից՝ ձևավորելով ենթամշակույթ։ «Հեղափոխականներն» ունեն իրենց շրջապատը, իրենց ֆաները, ժխտում են այն ամենը, ինչը եղել է մինչև իրենց։ Ըստ էության դա ենթամշակույթի ձևավորման, հետևորդների բանակի կազմավորման փորձ է, որը պատերազմի մեջ է մնացած բոլորի հետ։

Արցախի հարցում բանակցությունները սկսում են «իրենց կետից», «հեղափոխությունն» ավելի կարևոր է, քան Արցախյան պատերազմը, իրենցից բացի մնացածները «հին» են, «հակահեղափոխական» են, կոռուպցիոներներ են, ծախվածներ են, ծույլ են և, հետևապես, «ժողովրդի» անունից կարող են խոսել միայն իրենք։ Բնականաբար, ցանկացած քննադատություն հարված է իրենց «ենթամշակույթին»՝ ինքնությանը։ Դա մարգինալ խմբերին բնորոշ էմոցիոնալ ինքնազգացողություն է։

Ազգային ժողովը և կառավարությունը պետք է կազմված լինեն միայն «հեղափոխականներից», որոնք այսօր հանդիսանում են իրենց Անդերգրաունդը՝ պայքարի օջախը։ Դրանք իրենց բաստիոններն են, որոնք գրավել են, սակայն կան դիմադրության օջախներ՝ Սահմանադրական դատարան, ԱԱԾ, բանակ, ոստիկանություն և այլն։

Եթե հետևենք «հեղափոխականների» քննարկումներին, Անդերգրաունդի վերածված Ազգային ժողովի ելույթներին, ապա տրամաբանական ու փաստարկված ելույթների փոխարեն կարող ենք լսել էմոցիոնալ ու ագրեսիվ ելույթներ, որոնք մտահոգված են «հակահեղափոխականների» ռևանշից։ Իրոք, ցանկացած մարգինալ ենթամշակույթ ագրեսիվ է ու կասկածամիտ։

Հայկական «հեղափոխականության» հիմնական առանձնահատկությունն այն է, որ իշխանության եկած Միլյոն չի կարողանում ձևավորել պետական գաղափարախոսություն, բոլորի համար ընդունելի նորմեր, հասկանալի աշխարհայացք, բայց հանգամանքների բերումով դարձել է իշխանություն։

«Մերժումը» չի կարող լինել զարգացման հեռանկար, դրա համար ինչ-որ գաղափարների «հաստատում» է պետք, որոնք չկան։ Մերժման գաղափարի վրա ձևավորված իշխանությունը չի կարող երկար գոյատևել։ Կառավարման ճգնաժամը կարող է հանգեցնել պետականության ճգնաժամի, եթե այդ վիճակից դուրս գալու օրինական մեխանիզմները բացակայում են։

Ստեփան Դանիելյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին