f

Անկախ

Վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը. նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Սպուտնիկ» գործակալությանը


«Ռուսաստանը համարվում է Հայաստանի ոչ միայն ռազմավարական գործընկերը և դաշնակիցը: Մեզ կապում են համատեղ հաղթահարված դժվարությունների փորձություն անցած և համատեղ հաջողություններով ամրապնդված բազմադարյա բարեկամական և ջերմ հարաբերությունները, ինչպես նաև բարդ իրավիճակներում միմյանց աջակցելու բնական ցանկությունը: Այդ իսկ պատճառով այդ հարաբերություններն այսօր դարձել են անխախտելի»,- «Սպուտնիկ Արմենիա» լրատվական գործակալության տնօրեն Դիմիտրի Պիսարենկոյին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստանի հետ համագործակցության և երկկողմ հարաբերություների առաջնահերթ ուղղությունների մասին հարցին:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում հայկական պետականությունն ունի նվազագույն և առավելագույն հիմնարար խնդիրներ: «Նվազագույն խնդիրն է պահպանել ռազմավարական երկխոսության նախկին մակարդակը, որը հիմնված է խորը պատմական և արժեքային կապերի վրա: Մենք պետք է գնահատենք մեր համատեղ ժառանգությունը և այս կամ այն քաղաքականությունն իրականացնելիս ուղղորդվենք հենց դրանով: Այդ դեպքում մենք զերծ կմնանք լուրջ սխալներից,-նշել է նախագահը:-Առավելագույն խնդիրն է մեր փոխհարաբերությունները հասցնել նոր մակարդակի, բացահայտել «անձեռնմխելի մնացած» ոլորտները և ստեղծել նոր հնարավորություններ: Մեր փիլիսոփայությունը պետք է բխի երկկողմ և բազմակողմ հարաբերություններում «միմյանց ուժեղացնելու» բանաձևից՝ տարածաշրջանային և համաշխարհային ձևաչափերով: Շատ բան կախված է նրանից, թե ինչպես ենք գործնականում ցուցադրելու մեր ռազմավարական դաշինքը՝ անկախ առանձին խնդիրներից»:

Նոր ուղղությունների շարքում նախագահն առանձնացրել է տարածաշրջանների մակարդակով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, մշակութային, հումանիտար և կրթական ծրագրերի ամրապնդումը. «Առավել հստակ լինելու համար ասեմ, որ մենք ունենք հսկայական ներուժ: Ռուսաստանի հետ համագործակցությունը բազմաշերտ է և ընդգրկում է մեր հարաբերությունների ողջ սպեկտրը: Այսօր մենք պետք է կարողանանք խորացնել այդ հարաբերությունները տարածաշրջանային տնտեսական նախագծերում, հատկապես՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության և նորարարության, պարենի անվտանգության ոլորտներում: Անհրաժեշտ է ավելի սերտ փոխգործակցություն ծավալել էներգետիկայի ոլորտում, ներառյալ՝ միջուկայինը: Մեր հանրապետության ներուժը կարող է առանցքայիններից մեկը լինել Ռուսաստանի սննդի և պարենային անվտանգությանն աջակցելու գործում»:

Նախագահը նկատել է, որ նոր սերունդն այնքան էլ լավ ծանոթ չէ ռուսական դասական մեծ մշակույթին, հնարավորություն չունի Երևանում դիտելու թատերական ներկայացումներ և լսելու երաժշտություն, որոնք ժամանակին խոր հետք են թողել իրենց սերնդի վրա. «Մենք չպետք է մոռանանք մեր ընդհանուր ժառանգությունը բազմապատկելու կարևորության մասին: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունները նաև կարող են կարևոր գործոն դառնալ մեր երկրների բազմակողմ կապերում: Հայաստանը կարող է ծառայել կամուրջ տարբեր ինտեգրացիոն նախագծերի և տարածաշրջանների միջև, ինչպիսիք են` ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն»:

Պատասխանելով ներկայիս երկկողմ օրակարգի, Հայաստանում գործունեություն ծավալող ռուսաստանյան որոշ ընկերությունների ունեցած դժվարությունների մասին հարցին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ խնդիրները, թյուրըմբռնումներն ու դժվարությունները միանգամայն նորմալ երևույթ են, երբ խոսքը միջպետական և առևտրային հարաբերությունների մասին է: «Այնուամենայնիվ, դրանք չպետք է ազդեն մեր ռազմավարական կապերի որակի վրա: Կա մի կարևոր բառ՝ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ: Մեր երկրների միջև վստահության բարձր մակարդակը պետք է լինի ցանկացած վիճելի իրավիճակների կարգավորման հիմքը,-ընդգծել է նախագահը: -Որպես անձ, ով շատ հեռու չէ կանգնած հայ-ռուսական հարաբերությունների հիմնական ռազմավարական ուղղությունների ձևավորման գործընթացից, այդ թվում՝ լոգիստիկայի, էներգետիկայի և այլ ոլորտներում, ես իմ գիտելիքները, հնարավորությունները և փորձը կներդնեմ՝ օգտակար լինելու Նախագահի ինստիտուտի իրավասությունների և հնարավորությունների շրջանակում»:

Հայաստան Արմեն Սարգսյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Դատավորների ընդհանուր ժողովը կքննի ՍԴ դատավորի թեկնածուին պատասխանատվության ենթարկելու հարցը
Այս հարցման "ֆաշիստական" արդյունքներն ուղղված են Մոսկվային
Գերմանիայում ավելի քան 9 հազար մարդ կորոնավիրուսի զոհ  է դարձել
Ջորջիո  Արմանին  ՄԱԿ-ին  առընթեր  զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության դեսպան է դարձել
Թրամփը Բայդենին առաջարկել է մտավոր  ունակությունների  թեսթ հանձնել
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գրեթե 1,5 միլիոնի է հասել
Պուտինը` Մոսկվայում   ԱՄՆ դեսպանատան վրա  ԼԳԲՏ համայնքի դրոշի մասին
Փաստաբանի և վստահորդի հեռախոսային խոսակցությունը գաղտնալսվել է, այն օգտագործվում է վստահորդի դեմ
Պետք է դատապարտենք համավարակի քողի տակ լրատվամիջոցների դեմ պատժիչ գործողությունները. «Մեդիա պաշտպան»
Ինչ կգրեի ես այսօր, եթե ես լինեի ՀՌԱՀ նախագահ. Լիկա Թումանյանի պատասխանը Տիգրան Հակոբյանին
Եթերում դիմակ կրելու եւ Արմնյուզ հ/ը վարչական տույժի ենթարկելու վերաբերյալ
Փաստաբան Նորայր Նորիկյանը վարակվել է կորոնավիրուսով
Այսօրվա դեպքերը բաղձալի «87 տոկոսանոց» ռեյտինգի հետցնցումն էին
Համավարակը եթե նույնիսկ գոյություն չունենար, այն պետք էր հորինել
Աշխարհում մեկ օրում կորոնավիրուսի 176 հազար դեպք է հայտնաբերվել
Հրաժարվել եմ ընդունել վարչական վարույթ բացելու ծանուցագիրը. հարցեր կլինեն, կվիճարկենք դատարանում. «5-րդ ալիքի» տնօրեն
Կատարվել է պետական պաշտոնի նշանակման ենթակա թեկնածուների բարեվարքության ուսումնասիրություն. Փաշինյան
Ներողություն ենք խնդրում եւ ցավում, որ ընտանիքն առանց այդ էլ դժվարին պահին, նման խնդրի է բախվել. ԱՆ խոսնակ
Ամերիկացիներն ուզում են ապրել առանց ոստիկանության
Առայժմ հայ կանայք առաջընթաց քայլեր կանեն արտերկրում, իսկ Հայաստանում «հանգիստ կնստեն տեղները»
Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան այցելել էր ՀՀ գլխավոր դատախազություն
Բազումի ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Փաշինյանը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել
Ոստիկանները հիմա էլ tv5 ում են, ամոթ ա ամոթ
Ավելին
Ավելին