f

Անկախ

ԱԺ հուշամեդալների գործն իր հսկողության տակ է վերցրել Ջհանգիրյանի փեսան. գործը Երևանի քննչականում է. Փաստինֆո


Երեւան քաղաքի քննչական վարչությունից պաշտոնյա է գործուղվել Արաբկիրի քննչական բաժին՝ հսկողության տակ պահելու քաղաքական հնչեղություն ստացած քրեական գործերի քննությունը, գրում է «Փաստինֆո»-ն: 

Նշենք, որ այս քննչական բաժնում էր քննվում այսպես կոչված ԱԺ հուշամեդալների գործը, որի հիմքը դրվել է մոտ 11 ամիս առաջ՝ 2019 թվականի հունիսին, երբ քաղաքական իշխանությունն իր առջեւ խնդիր դրեց հասնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հրաժարականին։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ 2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշենք, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2014 թվականի մայիսի 26-ից մինչև 2017 թվականի մայիսի 18-ը Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար եղել է Հրայր Թովմասյանը։ «Փաստինֆո»-ն մայիսի 6-ին գրավոր հարցում է ուղարկել ՀՀ քննչական կոմիտե՝ պարզելու համար, թե շուրջ 10 ամիս տեւած քննության արդյունքում ինչ է պարզվել, քրեական գործով կան մեղադրյալներ, թե ոչ, ով է քննում քրեական գործը, արդյո՞ք նախաքննությունն իրականացնելու համար ստեղծվել է քննչական խումբ, ՔԿ կենտրոնական ապարատից, Երևան քաղաքի քննչական վարչությունից ՔԿ ծառայողներ գործուղվել են Արաբկիրն քննչական բաժին, թե ոչ։ Նշենք ,որ մեր տեղեկություններով, հատուկ մարդ էր գործուղվել՝ քննության ընթացքը հսկելու համար։

Արդյունքում՝ պաշտոնապես հաստատվեց «Փաստինֆո»-ի տեղեկությունների հավաստիությունը։ «Հաշվի առնելով քրեական գործի հնչեղությունը, ինչպես նաև մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը՝ նախաքննական կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որում ընդգրկված են ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիրի քննչական բաժնի երեք աշխատակիցներ, իսկ ղեկավար է նշանակված նույն բաժնի պետը»,- նշված է Երեւանի քննչական վարչության պետ Անրի Վարդանյանի ստորագրությամբ ստացված պատասխանում։ Միաժամանակ ՔԿ պաշտոնյան տեղեկացրել է. «Վերոգրյալը նկատի ունենալով և ղեկավարվելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի 2015թ հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կանոնադրությունը հաստատելու մասին» ԹԻՎ 55-Լ հրամանի 46-րդ կետի 7-րդ ենթակետով՝ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինների գործունեության վերահսկողության բաժնի պետի տեղակալը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ուսումնասիրում է ինչպես տվյալ, այնպես էլ մի շարք այլ նմանատիպ քրեական գործեր։ Ներկայումս նախաքննությունը շարունակվում է»։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քննիչը գործուղված պաշտոնյայի հետ քննարկել է ձեռք բերված ապացույցները, ընդհուպ ցուցմունքները։ Մինչդեռ նկատենք, «Քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 7-րդ կետի համաձայն՝ Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս ենթարկվում է միայն օրենքին։ Ավելին՝ նրա լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է։

Կանոնադրությամբ վկայակոչված կետը Երեւան քաղաքի քննչական վարչությանն իրավունք վերապահվում է տարածքային ստորաբաժանումներում քննվող քրեական գործերն ուսումնասիրել, միջոցառումներ ձեռնարկել նախաքննության կազմակերպման գործում տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ, սակայն այս իրավասությունը վերաբերում է քննությանը կազմակերպմանը վերաբերող հարցերին, քանի որ դատավարական առումով Երեւանի քննչականի պետը, առավել եւս նույն վարչության մեկ այլ պաշտոնյա իրավասու չէ քննչական գործողություններ կատարելու ցուցումներ տալ քննիչին։Քրեական գործի քննության նկատմամբ դատավարական ղեկավարումն իրականացնելը վերապահված է կոնկրետ գործի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին։

Օրենքի շրջանցմամբ՝ քրեական գործի քննությունը հսկողության տակ պահելը վկայում է դրա քաղաքական կշռի մասին, քանի որ մեկ տարի տեւող քննության արդյունքում չի հաջողվել ապացույցներ ձեռք բերել Հրայր Թովմասյանին չարաշահումների համար մեղադրանք առաջադրելու նպատակով։ 2020 թվականի հունվարի 8-ին հայտարարվեց, որ քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել ու այդ թիվն անցած ամիսներին փոփոխության չի ենթարկվել՝ մեղադրյալների թիվը մնում է 2, այսինքն՝ քննությունը դոփում է տեղում, սակայն քննության ժամկետը պարբերաբար երկարաձգվում է։

Նյութն արդեն պատրաստ էր, երբ տեղեկացանք, որ մեր հարցերին գրավոր պատասխանն ուղարկելուց հետո Երեւան քաղաքի քննչական վարչությունն իր վարույթ է վերցրել հուշամեդալների գործը։ Խնդիր է դրված ամեն գնով մեղադրանք առաջադրել բարձրաստիճան պաշտոնյաների։ Հիշեցնենք, որ Երեւանի քննչական վարչության պետն է ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի փեսան։

Գագիկ Ջանգիրյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Պակիստան
Իսրայելի իշխանությունները հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ հարվածից՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո․ NYT
Գերմանիայի նախագահը Թուրքիա այցի շրջանակում առաջինը հանդիպել է Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել
Ղարաբաղից դուրս բերված ռուսական զորքերը հավանաբար Ուկրաինա կուղարկվեն. Bild
Ավելին
Ավելին