f

Անկախ

Արմեն Սարգսյանը համոզված է, որ սփյուռքահայերի ներուժն օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ


«Մեր պատմությունն այնպես է զարգացել, որ դարեր շարունակ զրկված ենք եղել պետականությունից, բայց աշխարհի տարբեր մասերում գտնվող հայերը երբեք չեն հրաժարվել անկախ Հայաստանը վերածնելու երազանքից,- ռուսաստանյան Sputnik լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: -Առանց այդ նպատակի, որը փոխանցվել է սերնդեսերունդ, մեզ համար շատ ավելի դժվար կլիներ անկախ Հայաստանի պետականաշինության արդյունավետ գործընթաց իրականացնել Խորհրդային Միության փլուզումից հետո»:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի գործնական մեխանիզմներ է տեսնում ամբողջ աշխարհի հայերի ներուժն արդյունավետ օգտագործելու համար, նախագահ Սարգսյանը ֆենոմենալ է որակել հայկական սփյուռքը, նշելով, որ մայր հայրենիքի հանդեպ վերաբերմունքի առումով այն աշխարհում իրավամբ համարվում է օրինակելի։ «Կարծում եմ, որ սփյուռքահայերի ներուժը, հատկապես նրանց գիտելիքներն ու փորձն առավել արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ մոտեցում ունենալ` օրենսդրական և գործնական միջոցառումների համադրմամբ, որոնք ուղղված կլինեն նրանց մասնակցության ընդլայնմանը հասարակական, քաղաքական կյանքում և, հատկապես՝ երկրի մշակութային և տնտեսական զարգացման մեջ»,- ասել է նախագահը, միաժամանակ, արձանագրելով, որ, ցավոք, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մեզ դեռևս չի հաջողվել գտնել անհրաժեշտ ժամանակակից մոդել` սփյուռքի հետ համակարգային երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար:

«Մի կողմից, հնարավոր է՝ խնդիրը Հայաստանի կողմից տեսլականի բացակայությունն է, մյուս կողմից՝ այն համայնքներինը, որոնց ինքնությունը առավելապես կապված է ոչ այնքան հայկական պետականության, որքան ցեղասպանության ողբերգական իրադարձությունների հետ»,- ասել է Հանրապետության նախագահը։

Նա նշել է, որ հայերն իրենց բնակության երկրի օրինակելի, հարգված և հաջողակ քաղաքացիներ են: Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը՝ Սփյուռքը, նախագահի խոսքով, Հայաստանը և աշխարհը կապող օղակ և կամուրջ է: Արտերկրում 4-5 անգամ ավելի շատ հայեր են ապրում, քան Հայաստանում, Ռուսաստանում նույնքան հայեր են ապրում, որքան Հայաստանում, Երևանում ապրում են նույնքան հայեր, որքան Լոս Անջելեսում կամ Ֆրանսիայում կամ Մերձավոր Արևելքում: «Ի տարբերություն հարուստ, բայց սպառվող բնական ռեսուրսներ ունեցող շատ երկրների՝ հայկական սփյուռքը անսպառ ներուժ է, որի համալրման մշտական աղբյուրը Հայաստանի հանդեպ սերն ու նվիրվածությունն է,- ասել է Արմեն Սարգսյանը: -Ես կասեի, որ սփյուռքը հզոր էներգիայի խտացում է՝ կապանքված ցավով և արդարության ծարավով»: Նա համոզմունք է հայտնել, որ հաջողության և արդարության հնարավոր է հասնել միայն ակտիվ մասնակցություն ունենալով մեր երկրի՝ ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև հայկական ազգային ինքնության անվտանգության միակ երաշխավորի, հզորացման գործում։ «Մեր առաքելությունը հասկանալի է` ուժեղ պետության միջոցով հասնել ազգի ցանցային մոդելի»,- նշել է նախագահը։

Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Խնդիր չի լինի ադրբեջանցիների արկածախնդրությունները փաստերով ներկայացնելը․ Արշավիր Ղարամյան
Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից
Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր.փաստաբաններ
Իշխանամետ տղաներն ու աղջիկները դժգոհում ոստիկանությունից, որը տարբեր կռիսական ձևերով տուգանում է իրենց «Դիմակահանդես» օպերացիայի շրջանակներում
[Լուսանկարներ] ՀՀ ԶՈւ-երը խոցել է հայկական դիրքերը գրոհող ադրբեջանական «ՈՒԱԶ»-ը
Արցախի հարցում Փաշինյանի հետընթացն ամրագրված է ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարության մեջ
2018 թվականից սկսած Հայաստանի դիրքերը այս համաշխարհային սանդղակում նահանջել են
ԵՊԲՀ անէսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի հետբուհական ամբիոնի վարիչը խոսում է COVID-19-ի բուժման մասին
Ստացել եմ բազմաթիվ հարցեր, որոնց հիմքում մարդկանց նեղացվածությունն ու կասկածն է «Ստի վերջը» շարքի դադարեցման կապակցությամբ
Սունկի թունավորմամբ Ստեփանավանի բժշկական կենտրոն է դիմել Լոռու մարզի Կուրթան համայնքի 5 բնակիչ
«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն. Ոստիկանություն (տեսանյութ)
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է3 զոհի և 4 վիրավորի մասին
Հայկական ԶՈւ-ն կանխել է ադրբեջանցի զինծառայողների կողմից պետական սահմանը խախտելու փորձը
Մեծ հարց է, թե մեզ համար որն է ավելի վտանգավոր՝ իսլամական Թուրքիան, թե՝ ազգայնական
"Բժիշկ" Վահե Տեր-Մինասյանը ուղիղ եթերում մեկ ժամ անհեթեթություններ էր տարածու
Հուլիսի 12-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
«ԳՈւՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ» -մաս1 կամ՝ «կաղնուն տակըվըեր քանդիս, կաղենը շտղ՞ա կըինի»:
Փաշինյանը հրապարակել է հայ ժողովրդի ազգային նպատակները
Կորոնավիրուսի վարակման 577 նոր դեպք. կա 8 մահ, ապաքինվել է 214 անձ
Նորաթուխ սփյուռքահայությունը "Նիկոլ-արևին" հեռվից է նայում, գիտեն՝ կայրի, եթե շատ մոտենան
«Բարսելոնան» 79 միավորով 2-րդ հորիզոնականում է
Ես ոնց հասկանում եմ, կորոնավիրուսի վարակի տարածման ամենավտանգավոր աղբյուրներն են հանդիսանում, երբ ոստիկանները
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Թուրքիայի իշխանությունների որոշմամբ Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ
Դուք անվտանգությունն ամրացնելու փոխարեն, քայլ առ քայլ վտանգում եք երկիրը
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է․ Արծրուն Պեպանյան
Ավելին
Ավելին