f

Անկախ

Հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են. նախագահ Արմեն Սարգսյան


«Sputnik Արմենիա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի ռազմական համագործակցությանը Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի համատեքստում՝ ընդգծելով հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության կենսական կարևոր նշանակությունը։

«Կարծում եմ՝ մենք հավասարապես շահագրգռված ենք ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների ամրապնդմամբ և ընդլայնմամբ` բոլոր մարտահրավերներին և սպառնալիքներին ճիշտ ժամանակին և արդյունավետ արձագանքելու համար,-ասել է նախագահը:- Սիրիան մեզ համար օտար երկիր չէ՝ հաշվի առնելով այն փաստը, որ այդ պետության տարածքում հանգրվան են գտել Ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայեր: Հալեպում և Քեսաբում հայերն ապրել են այդ քաղաքների հիմնադրումից ի վեր և, ըստ էության, մենք չէինք կարող անտարբեր մնալ: Դուք գիտեք, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ միակ երկիրն է, որն ուղղակիորեն, Ռուսաստանի հետ միասին, մասնակցում է մարդասիրական գործողություններին, այդ թվում՝ ուղարկելով զինվորական բժիշկներ և սակրավորներ: Իհարկե, մենք բարձր ենք գնահատում այն կարևոր առաքելությունը, որը Ռուսաստանն իրականացնում է ահաբեկչության դեմ պայքարում»։

Նա նշել է, որ հայերն ու հայկական համայնքները Մերձավոր Արևելքի խճանկարի յուրահատուկ տարրն են, քաղաքակրթությունների համակեցության և քրիստոնյա ու մահմեդական աշխարհների խաղաղության խորհրդանիշ. «Մենք պետք է պահպանենք այդ խճանկարի ամբողջականությունը»։

Պատասխանելով Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող հարցին՝ նախագահ Սարգսյանը նկատել է, որ կարգավորման խնդրով զբաղվում է կառավարությունը, հարցի բանակցային կողմը վարչապետի և արտաքին գործերի նախարարության իրավասության ներքո է:

«Մենք համոզված ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում (Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ) խաղաղ բանակցություններն այլընտրանք չունեն,-ասել է նախագահը:- Սակայն, չնայած մեր խաղաղ մտադրություններին, Ադրբեջանի կողմից ռազմական ռևանշի փորձի դեպքում մենք պատրաստ ենք և կպաշտպանենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը։ Հայաստանի Հանրապետությունը հակամարտության խաղաղ կարգավորման և Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության գլխավոր երաշխավորն է»։

Նա ընդգծել է, որ ուժի գործադրման սպառնալիքն ու խնդրի լուծման ռազմական սցենարը բացարձակ անընդունելի են պետք է խստագույնս կասեցվեն միջազգային հանրության կողմից։ 

«Մենք ապրում ենք «սև կարապների» չընդհատվող և անկանխատեսելի ժամանակներում, և ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ ռազմական սցենարն անկանխատեսելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ Արցախի հարցը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից և շատ զգայուն է ամբողջ աշխարհի հայության համար, որը լսելի ձայն ու գլոբալ մակարդակի ազդեցություն ունի,-ասել է նախագահը՝ ընդգծելով։- Մեզ համար առաջնահերթն Արցախի հիմնախնդրի արդարացի կարգավորման հարցն է, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա կայուն խաղաղության հաստատումը, հայ ժողովրդի անվտանգությունն ու Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ամրապնդումը»: 

Ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից
Ոսկեպարցիները պետական դավաճանության կասկածով դիմում կներկայացնեն Գլխավոր դատախազություն
Ալեն Սիմոնյանի երեկվա հայտարարությունը հիմք է ենթադրելու, որ Սամվելի խոշտանգումը կազմակերպվել է ՔՊ-ի կողմից․ փաստաբան
Դիմակավորված անձինք Սամվելին չոքացնում են, գլուխը խփում գետնին, հայհոյում, թքում վրան, իջեցնում են տաբատը. փաստաբան
Freedom House-ը հիշատակել է քաղաքացու վրա թքած ՀՀ խորհրդարանի նախագահի համար հետևանքների բացակայությունը
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Կոպենհագենում այրվում է աշխարհի ամենահին ֆոնդային բորսայի շենքը
Խորհուրդ եմ տալիս չփորձել Հայաստանը ներքաշել ձեր աշխարհաքաղաքական հակամարտnւթյունների մեջ. Իրանի դեսպանը՝ եվրոպական երկրներին
ՀՀ-ում գործում է դիմակավորված բանդա, որն իրեն թույլ է տալիս ոստիկանների պաշտպանության տակ գտնվող քաղաքացուն ծեծել. Թովմասյան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Նոր մանրամասներ՝ Աբովյանում Ծառուկյանի ընկերության աշխատակիցների կողմից զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքով
Դոլարն ու եվրոն էժանացել են. նրանց է միացել ռուբլին
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
«Ուրալի» վթարից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողի առողջական վիճակում կա դրական դինամիկա․ ՊՆ խոսնակ
Բեգոյանը կորոշի կարգապահական տույժ կիրառել այն աշխատակցի նկատմամբ, որը «լայքել է» իրեն վիրավորող գրառումը
Սամվել Վարդանյանի նկատմամբ խոշտանգման դեպքի առթիվ տեղի կունենա Սամվել Վարդանյանի պաշտպաններ Ռուբեն Մելիքյանի և Վարազդատ Հարությունյանի հրատապ մամուլի ասուլիսը
Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին . «Հրապարակ»
Հունաստանում վառվեց 33-րդ ամառային օլիմպիական խաղերի կրակը
ՔՊ–ական պատգամավորին վիրավորած անձին ճանապարհին դաժան ծեծի են ենթարկել. փաստաբան
ՊՎԾ-ն Երևանի քաղաքապետարանում կգտնի ֆինանսական մսխումներ. Ավինյանը նկատողություն հայտարարեց Մանուկ Սուքիասյանին
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ամիսը 24 մլն դրամի ցախավել եք առնում, 60 հազար հատ. Ավագանու ձեր անդամներին էլ եք բաժանո՞ւմ. Պեդրո Զարոկյան
Ազատեկ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության մասով աուդիտ կանցկացվի, որի համար կվճարվի մայրաքաղաքի միջոցներից
Positive Peace 2024. Հայաստանի ցուցանիշը բարելավվել է 9,2 տոկոսով
Ավելին
Ավելին