f

Անկախ

Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրեական գործեր


ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները:

Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։

Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբրվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։

Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով  հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։

Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետութանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։

Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում:

Գլխավոր դատախազություն

Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ)
Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին
Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց
Կյանքից հեռացել է արևելագետ, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը
Սերունդներին պատերազմից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է. Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել
Սուրեն Պետրոսյանի աջակիցներն այս պահին հավաքվում են ՁՊՎ-ի մոտ. հայտարարություն
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Նզովվելու են ոչ միայն ցեղասպանության նահատակներին այլև սեփական հայրենի հողը ուրացողները. Բագրատ Սրբազան
Այդ գործողություններն իրականացվում են Տավուշում ստեղծված ինքնաբուխ շարժումը թուլացնելու նպատակով. Հայտարարություն
ՀՀ Սահմանադրությունը, որում ասվում է, որ «Ղարաբաղը Հայաստանի մաս է», անհամատեղելի է խաղաղության պայմանագրի հետ. Ալիևի ներկայացուցիչ
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Նման գործելաոճով անհնար է կասեցնել Տավուշում ձևավորվող հակազդեցությունը․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժում
բորենիին Ծիծեռնակաբերդում քաղաքացիները դիմավորեցին «Նիկոլ ցեղասպան», «Նիկոլ թուրք» վանկարկումներով․,տեսանյութ
Երբ Աննա Հակոբյանը մոտեցավ անմար կրակին. քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ դավաճան»
«Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Բեյրութում ՀՅԴ-ականները Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը
Օմբուդսմեն. Հայաստանում կալանքը չափազանց շատ է կիրառվում որպես խափանման միջոց
Աշխատանքային ա՞յց, թե նոր շրջադարձ. Սերգեյ Մարկեդոնով
Եվրախորհրդարանը 37 տարի առաջ 1915-ի իրադարձությունները ճանաչել է որպես ցեղասպանություն. Կալյուրանդ
«Մարտական եղբայրության» ձերբակալված անդամներից մեկին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով
Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն երթ են նախաձեռնել․ ուղիղ
«Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է». գնդապետ Միհրան Մախսուդյանն ապաքինվում է
Ավելին
Ավելին