Թրամփն իր արժանիքն է համարում ԱՄՆ-ում կորոնավիրուսից երկու միլիոնից քիչ զոհերը
«Интерфакс» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ առանց իր գործողությունների, կորոնավիրուսով տուժածների թիվը կարող էր գերազանցել երկու միլիոնը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Բոլոր կոռումպացված քաղաքական գործիչների համար. Եթե ես իմ աշխատանքը արագ և լավ չանեի, մենք կկորցնեինք 1,5-2 միլիոն մարդ», - ասել է Թրամփը:
Նախագահը հավելել է, որ գործել է արագ և ճիշտ:
ԱՄՆ-ում 1,710,558 մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է 99.928-ը, ապաքինվել՝ 466.980-ը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտնեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին, որի հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը:
Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց նոր կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5միլիոնը։