f

Անկախ

Տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստը՝ տեսակապի ձևաչափով


Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի ունեցավ ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

ԱԳ նախարարները քննարկեցին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, անվտանգության ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին համատեղ հակազդեցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Իր խոսքում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը Կազմակերպության շրջանակներում փոխգործակցության խորացմանը՝ ուղղված արտաքին քաղաքական համադրման արդյունավետության բարձրացմանը, պաշտպանական բաղադրիչի, սպառնալիքներին և մարտահրավերներին հակազդման մեխանիզմների ամրապնդմանը:

Անդրադառնալով նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներին՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Համավարակի և դրա հետևանքների դեմ պայքարում անհրաժեշտ են միջազգային հանրության միասնական և համակարգված գործողություններ: Մենք մեր լիակատար համերաշխությունն ենք հայտնում մեր դաշնակիցներին համավարակի դեմ պայքարում և պատրաստ ենք կողք կողքի աշխատել բոլոր ուղղություններով՝ բոլոր բացասական հետևանքները հաղթահարելու և մեր պետությունների կայուն զարգացումն ապահովելու համար»:

Այս համատեքստում նախարար Մնացականյանը, ի թիվս այլ որոշումների, կարևորեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ գլոբալ հրադադարի կոչին աջակցելու վերաբերյալ արտաքին գործերի նախարարների հայտարարության ընդունումը:

«Մեր պետություններն առաջիններից էին, որ իրենց լիակատար համերաշխությունն ու աջակցությունը հայտնեցին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ աշխարհի տարբեր մասերում գլոբալ հրադադարի հաստատման մասին կոչին:

Այս համատեքստում ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ չնայած համաշխարհային հանրության միասնական ընկալմանը, որ անհրաժեշտ է համընդհանուր հրադադար հաստատել և կենտրոնանալ համավարակի և դրա հետևանքների հաղթահարման ուղղությամբ ջանքեր գործադրելու վրա, մեր արևելյան հարևան Ադրբեջանը չի հրաժարվում առավելապաշտական ​​մոտեցումներից և ռազմատենչ հռետորաբանությունից: Շփման գծում հրադադարի ռեժիմը խախտվում է, սահմանին շարունակվում են սադրանքները, որոնք սպառնալիք են ներկայացնում խաղաղ բնակչության անվտանգության համար»:

Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձավ Ադրբեջանի կողմից մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հարձակողական բնույթի օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժությունների անցկացմանը, որն իրականացվել է միջազգային հանձնառությունների՝ Վիեննայի փաստաթղթի խախտմամբ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այդօրինակ գործողությունները, որոնք խարխլում են տարածաշրջանային կայունությունը և լուրջ վնաս են հասցնում խաղաղ գործընթացին, պետք է պատշաճ կերպով դատապարտվեն։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև վերահաստատել է Հայաստանի և Արցախի նորընտիր իշխանությունների հանձնառությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: «Մենք կտրականապես բացառում ենք ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը և շարունակում ենք խաղաղ գործընթացում մեր կառուցողական մասնակցությունը, որի ներուժը չի կարող լիարժեք իրացվել առանց Արցախի ժողովրդի մասնակցության և բոլոր կողմերի համարժեք փոխզիջման»:

Նախարար Մնացականյանն իր խոսքում նաև անդրադարձավ Մերձավոր Արևելքում ծավալվող իրադարձություններին՝ ընդգծելով կրոնական և ազգային փոքրամասնությունների պաշտպանության անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարների խորհրդի նիստի ավարտին ընդունվել են «Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-րդ տարելիցի կապակցությամբ», «Covid-19 համավարակի հետ կապված համընդհանուր հրադադար հաստատելու ՄԱԿ գլխավոր քարտուղարի կոչին աջակցության մասին», «Կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում համերաշխության և փոխըմբռնման մասին» և «ՄԱԿ կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հավատարմության հաստատման մասին» համատեղ հայտարարությունները:

Զոհրաբ Մնացականյան ՀԱՊԿ տեսակապ

Այլ հոդվածներ հեղինակից

Թուրքական ԱԹՍ-ները՝ Լեռնային Ղարաբաղի երկնքում. Forbes-ի անդրադարձը
Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին աջակցող Թուրքիան ունի ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական շահ․ Անդրանիկ Իսպիրյան
«Իմ քայլը»-ի պատգամավորը՝ սփյուռքահայերին․ Եթե ուզում եք աջակցել ձեր հայրենիքին պատերազմում, գտեք վերադառնալու ուղին
ԱԺ փոխնախագահ․ Քաղաքակիրթ աշխարհը պետք է ադրբեջանական ագրեսիային համապատասխան գնահատական տա
Վիրավորների թիվը փոխվել է դեպի նվազում. 200-ից հասել է 100-120-ի. Արծրուն Հովհաննիսյան
Շուտով պաշտոնապես կիմանաք մերոնց կողմից շատ կարևոր ռազմավարական դիրքի գրավման մասին լուրը․օպերացիան գլխավորել է Լեգենդար՝ Վիտալի Բալասանյանը։
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը լուսանկարներ է հրապարակել Մարտունից, որը հրետակոծության է ենթարկվել:
Մարտունին հրետակոծությունից հետո. լուսանկարներ
Հարավային ուղղությամբ ադրբեջանցիները հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդտեղ հիմա համեմատաբար հանգիստ է. Ա. Հովհաննիսյան
Հակառակորդի զրահատանկային լայնածավալ գրոհը կասեցված է. տեսանյութ
Առաջիկա օրերին Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ
Գրանցվել է 413 դեպք, որից 210-ը՝ արտակարգ, արձանագրվել է 9 մահ. ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը
Ճապոնիան Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «Ալ Արաբիա» հեռուստաալիքին
ՊԵԿ նախագահ. «Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին»
Վիրավորներին Արցախից Հայաստան տեղափոխում են նաեւ սանիտարական ավիացիայի 2 ուղղաթիռով. ՀՀ ԱՆ
Իրավիճակը շփման գծում. Արծրուն Հովհաննիսյանի ու Աննա Նաղդալյանի ճեպազրույցը. ուղիղ
Հակառակորդը կարող է ձեր հրապարակումներն օգտագործել ապատեղեկատվական սադրանքների համար. ԱԱԾ
Հայաստանը մշակում է Արցախի բնակիչների համար հումանիտար միջանցքների հարցը․ Վարդան Տողանյան
Ոչ միայն կոչ ենք անում, այլեւ ՀՀ-ին ու Ադրբեջանին անկեղծորեն խնդրում ենք ռազմական գործողությունները դադարեցնել․ Մինսկ
Այս պատերազմով Ալիևի կլանի գոյության հարցն է լուծվում
Աննա Հակոբյանն այցելել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ
Պետդուման կարող է հանդես գալ հայտարարությամբ՝ կապված Արցախում իրավիճակի սրման հետ
«Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է սննդամթերքի, առաջին անհրաժեշտության եւ բժշկական պարագաների հավաքագրում
Հայաստանը ՄԻԵԴ-ին նոր փաստեր է ներկայացրել Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ
Ավելին
Ավելին