Երևանաբանակ ալավերդցի Արմեն Հովիկի Դավթյանի նախաձեռնությամբ և հովանավորությամբ նմանատպության եղանակով վերահարտարակվել է հերթական արժեքավոր աշխատությունը`1923թ.Վիեննայում տպագրված <<Լոռի ի Կյուրիկյան թագավորների պատմությունը>> աշխատությունը: Նախաձեռնությունը նվիրելով իր պապերի հիշատակին Արմեն Դավթյանը ընթերցողին հիշեցնում է մեր պատմության կարևորագույն էջերը փորձում մոռացումից փրկել մեր դարավոր երթի ուշագրավ մանրամասներ:
…Տաշիր - Ձորագետում ստեղծվել է հատուկ ռազմավարիչ մարզ,որի կառավարիչ Գուրգենը ճանաչվել է Լոռու թագավոր:Թագավորության դրամանիշ ևս ներկայացված է գրքույկում:Կյուրիկյան թագավորության կենտրոնը եղել է Շամշուլդե բերդավանը,իսկ 1065-ից Լոռե ամրոցը:10-11 –րդ դարերում Կյուրիկյան թագավորությունը եղել է հայ մշակույթի կենտրոն իրենց բարձրագույն դպրոցներով հիշատակվում են Սանահինի և Հաղպատի վանքերը:Գրքույկում հիշեցվում է Կյուրիկյան արքայացանկը`Գուրգեն /980-989/ Դավիթ անհողին /մոտ 989-1048/ Կյուրիկե Ա /1048-մոտ 1089/,Աբաս և դավիթ միասին մոտ /1089-1145/,…
Հրատարակված գրքույկը հատկապես արժեքավոր է որպես պատմագիտական սկզբնաղբյուր: Պատմության շատ դեմքերի անուններ բարձրաձայնելով, դրանց մի մասի հետ կապված մանրամասներ ներկայացնելով ժողովածուն օգնում է բացահայտել մեր պատմության որոշ փակ էջեր:
Վաղարշակ Ղորխմազյան