f

Անկախ

Խոշոր գողություն՝ Վանաձորում. թալանել են բուժքրոջ բնակարանը՝ տանելով մեծ արտարժույթ, ոսկյա ու արծաթյա զարդեր


Լոռու մարզում մայիսի 26-ին, խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել. ժամը 18։40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք գողություն են կատարել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 26-ի, ժամը 15։00-ից մինչև 18։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված եղանակով բացել են Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ Նարինե Մկրտչյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, այնուհետև մտնելով ներս՝ ննջասենյակի զգեստապահարանի միջից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Աղբյուրի տեղեկություններով՝ գողը կամ գողերը հափշտակել են 2800 ԱՄՆ դոլար, 250 եվրո, 280 հազար ՌԴ ռուբլի, 2 մլն 100 հազար ՀՀ դրամ և մի քանի միլիոն դրամ արժողության ոսկա և արծաթյա զարդեր։

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։

Աղբյուրի տեղեկություններով՝ տուժած Ն. Մկրտչյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։

Հայաստան գողություն վանաձոր

Այլ հոդվածներ հեղինակից

Սահմանադրական դատարանի նախահագի ընտրության ժամկետների վերաբերյալ
Այս քաղաքականությունը չի կարող բխել մեր շահից, սրանք ադրբեջանի շահերը սպասարկող մոտեցումներ են....
Չինաստանը նախատեսում է մինչև տարեվերջ COVID-19-ի դեմ պատվաստանյութ թողարկել
Հռոմի պապը կոչով է հանդես եկել
Սահմանադրական կարգի տապալման ռահվիրաները (տեսանյութ).https.7or.am
Տիգրան Ուլիխանյանը եւս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա
ԱՀԿ-ն հորդորում է համաճարակի ընթացքում վիտամիններ չչարաշահել
Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը.Փաշինյան
Պաշտոնյան ինձ ասում է՝ դու դրսից ես եկել, իմ տան մեջ կանաչապատումը քանդում ես. Կասկադում քանդել են բեյրութահայի 5 տարվա սրճարանը (տեսանյութ)
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը բերման ենթարկվեց. Նա կառավարության շենքի մոտ դագաղ էր տեղադրել
Արարատի մարզում տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանք կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է
«Նիկոլ, մարդասպան». Մոմավառություն Երևանում ՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների
Ի՞նչ է սա, եթե ոչ դավադրություն սեփական ժողովրդի դեմ, և ի վերջո՝ ի՞նչ է սա, եթե ոչ ԴԱՎԱՃԱՆՈւԹՅՈւՆ
Ինչո՞ւ Ալիևը որոշեց «պայթեցնել» Փաշինյանին
Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. մեկն ինքն է. «Փաստինֆո»
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի ժամը 23:00-ին
Փաստորեն այս հարցում էլ ընդդիմությունը ճիշտ դուրս եկավ. Արտակ Զաքարյան
Քաղաքական իշխանությունը պատվեր է իջեցնում վերեւից եւ իրավապահ համակարգը հլու-հնազանդ կատարում է. Արծվիկ Մինասյան
Արցախի նախագահը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահին պարգևատրել է «Մխիթար Գոշ» մեդալով
Երվանդ Խունդկարյանը ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից․ «Իմ քայլի» նախկին պատգամավորը՝ իշխանություններին
1-ին զորամիավորումում իրականացվել են ստուգումներ
«Հայաստան» համահայկական հիմնադրամը կանցկացնի մեծ հեռուստամարաթոն
4-րդ զորամիավորումում անցկացվել են ստուգարքներ
Ավելին
Ավելին