f

Անկախ

«Պատասխանը դուք շուտով կիմանաք». Ալեն Սիմոնյանը՝ Գոգյան-Թամրազյան խնդրի մասին


Եթե կա իշխանություն և ՍԴ-ի կամ դատական համակարգի հետ կապված կա ինչ-որ գործընթաց, դա չի կարող կեղծ օրակարգ լինել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների պնդումներին, թե ՍԴ-ի շուրջ առկա խնդիրը կեղծ օրակարգ է:

«ՍԴ-ն եւ դատական համակարգը չեն կարող կեղծ օրակարգ լինել, որովհետեւ այդ դեպքում դու ասում ես, որ իշխանության ճյուղերից մեկի հետ կապված խնդիրը իրականում կարեւոր չէ Հայաստանի համար. դա ինքնին նոնսենս է:

Ի վերջո, եթե իշխող խմբակցությունն ու ՍԴ-ն ինչ-որ հարցում խնդիր են տեսնում, դրանից հետո իրենց կողմից խնդիր տեսնել-տեսնելն արդեն միգուցե ճաշակի կամ քաղաքական հարց է»,-ասաց նա:

Անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե արտակարագ դրության ավարտից հետո Տիգրան Ավինյանին փոխվարչապետի պաշտոնում փոխարինելու է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, Սիմոնյանն ասաց. «Զերծ կմնամ որեւէ բան հայտարարելուց, որովհետեւ մեր քաղաքական թիմում նման քննարկում չունենք: Ակնհայտ է, որ մենք մամուլում խնդիր ունենք եւ այսօր մամուլը իր մեծ մասով սպասարկում է շատ ու շատ տարբեր մարդկանց քաղաքական շահը, ուստի ամեն մի հրապարակում մեկնաբանելը սխալ է: Ձեր ասած «մամուլը» գրում էր, որ ինչ-որ մեկը մեկին ծեծել է, որ ես մտել եմ ռեստորան, ինչ-որ բան եմ ջարդել, հետո գնացել գումար եմ տվել: Ինչ ասես գրում են»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե խնդիր չկար, ինչու Սմբատ Գոգյանի եւ ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ նիստը ԱԺ-ում փակ արվեց, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ինչու է փակ արվել, բայց մենք պետք է հասկանանք, որ կառավարությունը, ԱԺ-ն կենդանի մարմիններ են, որտեղ հազարավոր մարդիկ կան, չի բացառվում, որ ինչ-որ պահի ինչ-որ պատգամավոր հրաժարական տա, մինչեւ կյանքի վերջ բոլորը չպետք է մնան իրենց տեղերում: Բայց ինտրիգ փնտրել պետք չի: Ես կարծում եմ, որ պատասխանը դուք շուտով կիմանաք, որովհետեւ նախարարն ասաց, որ անկախ նրանից, թե ով է մեղավոր, մեղավորը կպատժվի»:

Ալեն Սիմոնյան

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին